Սուրբ Հովհաննեսի մայր տաճար (Սանտորինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննեսի մայր տաճար
հուն․՝ Καθεδρικός ναός του Αγίου Ιωάννη του Βαπτιστή
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունԹիրա և Thira Municipality?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Santorini?
Հիմնական ամսաթվերը1823
Ներկա վիճակվերակառուցված
Ճարտարապետական ոճԲարոկկո
Հիմնադրված1823
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
Հունաստան Հունաստան, Կիկլադներ, Սանտորինի
 Catholic Cathedral of Saint John The Baptist (Fira) Վիքիպահեստում

Սանտորինիի Սուրբ Հովհաննեսի մայր տաճար (հուն․՝ Καθεδρικός ναός του Αγίου Ιωάννη του Βαπτιστή), հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի մաս կազմող Կիկլադյան կղզիների Սանտորինի կղզում[1][2][3]։

Այն համարվում է 1204 թվականից ստեղծված Սանտորինիի հռոմեական կաթոլիկ թեմի մայր տաճարը։ Շնորհիվ ճարտարապետական յուրօրինակ և ներդաշնակ կառուցվածքի՝ զբոսաշրջային նշանավոր օբյեկտ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1204 թվականին կազմավորվել է Սանտորինիի կաթոլիկ թեմը, որի շուրջ համախմբվում են տեղի կաթոլիկ հույները և այլազգիները։ Կաթոլիկ զբոսաշրջիկների համար Սուրբ Հովհաննեսի մայր տաճարը ծառայում է, որպես գլխավոր այցելության վայր։

Համարվում է Սանտորինիի կաթոլիկ թեմի գլխավոր տաճարը։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ կաթոլիկ համայնքի հարևանությամբ։

Սուրբ Հովհաննես առաքյալի մայր տաճարը կառուցվել է 1823 թվականին։ Կիկլադներում ուժգնացած երկրաշարժը 1956 թվականին գրեթե ամբողջությամբ վնասում է շենքը։ Այն ավերակների վերածվեց 1956 թվականի երկրաշարժից հետո։

Երկրաշարժի ավերածները վերականգնվել են միայն 1970 թվականին, երբ եկեղեցին հիմնովին վերակառուցվել է։ Մայր տաճարը կառուցված է բարոկկո ճարտարապետական ոճով։ Կաթոլիկ եկեղեցուն բնորոշ յուրօրինակ կառուցվածք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուրբ Հովհաննեսի մայր տաճար
  2. Հունաստան (անգլերեն). Զբոսաշրջությունը Հունաստանում. 1991 թ․ հունվարի 1. ISBN 9782067015203.
  3. santorini-travel.gr. «Կաթոլիկությունը Հունաստանում, Սանտորինիի զբոսաշրջային օբյեկտներ». www.santorini-travel.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.