Jump to content

Նախապատմական Սանտորինիի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախապատմական Սանտորինիի թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԹիրա
ՎայրՍանտորինի
Հիմնադրվել էմարտ 2000
Կայքodysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3325(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Նախապատմական Սանտորինիի թանգարան (հուն․՝ Μουσείο Προϊστορικής Θήρας), հնագիտական թանգարան, որը գտնվում է Հունաստանի Սանտորինի կղզում։

Այն կառուցվել է նախկին Իպապանտի եկեղեցու տեղում, որն ավերվել էր 1956 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Թանգարանում ներառված են Թիրա կամ Սանտորինի կղզու տարածքից հայտնաբերված հնագիտական օբյեկտները։

Սանտորինիում առաջին պեղումները կատարվել են դեռևս 1867 թվականին՝ ֆրանսիացի երկրաբան և հնագետ պարոն Ֆոուքիեի գլխավորությամբ։ 1895-1900 թվականներին այստեղ պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Ֆրիդրիխ Հիլլեր ֆոն Գաերտրինգենի արշավախումնը, ովքեր հայտնաբերել են, որ մարդն այստեղ բնակություն է հաստատել դեռևս վաղ ժամանակներից։

Նրանք ապացուցել են, որ մ.թ.ա. 9-րդ դարում կղզին եղել է Սպարտայի տիրապետության տակ։ Ավելի ուշ կղզում հետազոտություններ են կատարել նաև Աթենքի գերմանական հնագիտական ինստիտուտի երկրաբանները։

Վերջին ժամանակներումս Սանտորինիի Ակրոտիրի գյուղում հետազոտություններ են կատարվել Աթենքի հնագիտական կազմակերպության կողմից։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ընդգրկում է կղզու պատմությանը սկսած ուշ նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև կիկլադյան ժամանակահատված։ Ակրոտիրիի պատմության սկիզբը կարելի է համարել մ.թ.ա. 3300 թվականը, սակայն մեզ հայտնի է, որ քաղաքը հատկապես ծաղկում ապրեց ուշ կիկլադյան ժամանակահատվածում՝ մ.թ.ա. 17-րդ դարում։

Այս շրջանից պահպանված արտեֆակտները հիմնականում պատկերազարդ են։ Այդ հավաքածուն ներառում է կերամիկական իրեր, քանդակներ, ոսկերչական, որմնանկարչական և ծիսական իրեր։ Ամենայն մանրամասությամբ ներկայացված է պատի գեղանկարչության մոնումենտալ արվեստը։

Թանգարանում ցուցադրվում է նորքարեդարյան խեցեղեն։ Ակրոտիրիի տարածքից հայտնաբերված կերամիկական կուժը թվագրվում է մինչև մ.թ.ա. 1700 թվական։

Մեզ հասած թանգարանային նմուշները վկայում են, որ դեռևս հնագույն ժամանակներց Հունաստանում զարգացած է եղել սափորանկարչությունը։ Սանտորինիում հայտնաբերված շատ սափորների վրա պատկերված էին թռչուններ, որոնք աստվածացվում էին կղզում։

Կիկլադյան շրջանից մեզ են հասել նաև տարբեր տեսակի մետաղական արտեֆակտներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախապատմական Սանտորինիի թանգարան» հոդվածին։