Օլեգ Ուտգոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլեգ Ուտգոֆ
ուկր.՝ Олег Утгоф
Ծնվել էմարտի 1, 1986(1986-03-01)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Օլեգ Վլադիմիրի Ուտգոֆ (ուկր.՝ Олег Володимирович Утгоф, ավելի հայտնի է որպես Ալեք Ուտգոֆ (անգլ.՝ Alec Utgoff), մարտի 1, 1986(1986-03-01)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), ուկրաինացի-բրիտանացի դերասան։

Խաղացել է Ալեքսեյի դերը «Տարօրինակ դեպքեր» սերիալի երրորդ սեզոնում: Նրա այլ դերերից են Ալեքսանդր Բորովսկին «Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն»[4][5] ֆիլմում (2014), Դմիտրին` «Մորդեկայ» (2015)[6] և Ալեքսեյը Սան Անդրեաս ֆիլմերում (2015)[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Ուտգոֆը ծնվել է Կիևում, Ուկրաինա: Մայրը դիրիժոր Ռոզա Ուտգոֆն է, հայրը` Ուկրաինայի վաստակավոր վիրաբույժ Վլադիմիր Ուտգոֆը։ 1997 թվականին 11 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոնդոն, Անգլիա։ Նրա եղբայր Ալանը ֆինանսիստ է, իսկ ծնողները դեռևս ապրում են Կիևում։ Էթնիկ Ուտգոֆը կիսով չափ ռուս է և կիսով չափ օս։ Կրթությունը ստացել Է Լոնդոնի դրամատիկական արվեստի կենտրոնում (անգլ.՝ Drama Centre London)։ Նա ազատ խոսում է ռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Զբոսաշրջիկը Ֆեդկա
2010 Բլուրներից վերև Աարոն կարճամետրաժ ֆիլմ
2011 «Ինչուները» Տորպեդա կարճամետրաժ ֆիլմ
2012 Սեզոնային տունը Իոսիֆ
2013 Սովորական մարդիկ Վեյկո
2013 Հատուկ ուժերի ապստամբությունը Կոստյա
2013 Ժառանգություն Ռիկով Հեռուստաֆիլմ
2014 Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն Ալեքսանդր Բորովսկի
2015 Մորդեկայ Դմիտրի
2015 Սան Անդրեաս Ալեքսեյ
2015 Առաքելությունն անիրագործելի է: Վտարվածների տոհմը A400 անձնակազմի անդամ
2016 Նույնպիսի դավաճան, ինչպես մենք Նիկի

Հեռուստասերիալներ

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 Ուրվականներ Գլխավոր կիբեր-կողոպտիչ 1 սերիա
2013-2014 Սխալ մարդիկ Յուրի ու Դմիտրի 6 սերիա
2016 Կապիկների իշխանություն Ալեք 6 սերիա
2019 Տարօրինակ դեպքեր Ալեքսեյ 4 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://twitter.com/AlecUtgoff/status/704600205606461440Twitter, 2016.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. AlecUtgoff (1 March 2016)։ «So today I'm officially 30 as of 11am! Wishing everyone a happy mood and to live with no regrets:) Time passes quickly #notolderbetter» (Թվիթ) 
  4. Alec Utgoff at Jack Ryan: Shadow Recruit Premiere։ (Interview) 
  5. «Плохой парень Олег Утгоф»։ New Style (ռուսերեն)։ հունվարի 3, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-07-ին։ Վերցված է 2015-06-07 
  6. «Mortdecai Book Trilogy and Movie IMDB: Lionsgate Film Stars Johnny Depp, Gwyneth Paltrow in Action Comedy»։ Latin Post։ օգոստոսի 13, 2014։ Վերցված է 2015-06-07 
  7. «San Andreas, la California rasa al suolo dal leggendario terremoto»։ Cinema Fanpage (իտալերեն)։ մարտի 10, 2015։ Վերցված է 2015-06-07