Օթար Ճիլաձե
Օթար Ճիլաձե վրաց.՝ ოთარ ივანეს ძე ჭილაძე | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | վրաց.՝ ოთარ ჭილაძე |
Ծնվել է | մարտի 20, 1933[1] |
Ծննդավայր | Սիղնաղ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 2009[3][1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, հրապարակախոս և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | A Man Was Going Down the Road?, Everyone That Findeth Me? և The Iron Theatre? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
![]() |
Օթար Ճիլաձե (վրացերեն՝ ოთარ ჭილაძე, մարտի 20, 1933[1], Սիղնաղ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - հոկտեմբերի 1, 2009[3][1], Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծ։
Ծնվել է Վրաստանի Սիղնաղ քաղաքում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Բանաստեղծական և արձակ բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Զբաղվել է թարգմանչական ակտիվ աշխատանքով։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։
Շոթա Ռուսթավելու, Իլյա Ճավճավաձեի և Ալեքսանդր Կազբեկիի անվան մրցանակների դափնեկիր է[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1958—1964 թվականներին աշխատել է «Ցիսկարի» /«Արևածագ»/ գրական ամսագրի խմբագրությունում։ 1991 թվականից դասախոսել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։ 1997 թվականին նշանակվել է «Մնաթոբի» ամսագրի գլխավոր խմբագիր։ Գրականագետ Ալեքսանդր Էբանոիձեի վկայությամբ՝ 1998 թվականին Օթար Ճիլաձեն ներկայացված է եղել գրականության Նոբելյան մրցանակի[5]։
Անվանի գրողը վախճանվել է 76 տարեկան հասակում, տևական հիվանդությունից հետո։ Հուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում, ուր ամփոփված են Վրաստանի շատ ու շատ նշանավոր զավակների աճյունները։
Օթարի ավագ եղբայրը՝ Թենգիզը, նույնպես գրող է և ճանաչված է ոչ միայն Վրաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճանապարհով գնում էր մի մարդ» (վրաց.՝ გზაზე ერთი კაცი მიდიოდა) (1972)
- «Ով էլ որ ինձ հանդիպի» (վրաց.՝ ყოველმან ჩემმან მპოვნელმან) (1976)
- «Երկաթե թատրոն» (վրաց.՝ რკინის თეატრი) (1981)
- «Մարտյան աքաղաղ» (վրաց.՝ მარტის მამალი) (1991)
- «Ավելում» (վրաց.՝ აველუმი) (1995)
- «Քթոցը» (վրաց.՝ „გოდორი“) (2003)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1983)
- Իլիա Ճավճավաձեի անվան մրցանակ (1997)
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում
- «Պատվո շքանշան» (Վրաստան) (1997)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119159465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20111004201749/http://www.interpressnews.ge/ge/index.php/permalink/111310.html&hd_line=1
- ↑ Վրացական ժամանակակից պոեզիա։ Երևան: ՀԳՄ հրատարակչություն։ 2007։ էջ էջ 53
- ↑ Александр Эбаноидзе: «Чингиз Айтматов, Отар Чиладзе и Яан Кросс, наши авторы, были номинированы на Нобелевскую премию.»
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Օթար Ճիլաձեի «Գոդորի Քթոցը» վեպը։ Վրացի նշանավոր գրողի՝ հայերեն առաջին վեպը թարգմանել է Անահիտ Բոստանջյանը:
- «Նոր գիրք» 2/45. «Սմբատ Գունդստաբլ», «Քթոցը» | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
|
- Մարտի 20 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Սիղնաղ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 2009 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծներ
- Վրացի գրողներ
- Վրացի թարգմանիչներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- Խորհրդային գրողներ
- Վրացի արձակագիրներ
- Վրացի դրամատուրգներ
- Վրացի հրապարակախոսներ
- Վրացի սցենարիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով