Օգյուստ Շուազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օգյուստ Շուազի
ֆր.՝ Auguste Choisy
Ի ծնե Շուազի
Ծնվել է փետրվարի 7, 1841
Ծննդավայր ֆրանսիա
Մահացել է սեպտեմբերի 18, 1909
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն ֆրանսիացի
Կրթություն Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգայի դպրոց
Պարգևներ Թագավորական ոսկե մեդալ

Օգյուստ Շուազի (ֆր.՝ Auguste Choisy, փետրվարի 7, 1841(1841-02-07)[1][2][3][4], Վիտրի-լե-Ֆրանսուա - սեպտեմբերի 18, 1909(1909-09-18)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։

Աշխատություններ է գրել Հին Հռոմի (1873), Բյուզանդիայի (1883), Եգիպտոսի (1904) շինարարական արվեստի մասին։ Հիմնական գործը «ճարտարապետության պատմություն» երկհատորյակն է (1899), ուր զգալի տեղ է հատկացված հայկական ճարտարապետությանը, նրա զարգացման ու ազդեցությունների հարցերին։ Ըստ Շուազիի, հայ ճարտարապետության զարգացման բարձրագույն շրջանը եղել է 11-12-րդ դարերում։ Հետագայում այդ արվեստը տարածվել է դեպի հյուսիս՝ Վրաստան, Ռուսաստան, սկանդինավյան երկրներ և Իռլանդիա, այդտեղից դեպի հարավ՝ Նորմանդիա և Ֆրանսիա, իսկ Սև ծովի ափերով՝ Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Դալմաթիա, Իտալիա և նպաստել Եվրոպայում ռոմանական արվեստի ստեղծմանը։ Հայկական ճարտարապետության ներգործությունը շարունակվել է նաև 13-14-րդ դարերում, Փոքր Ասիայի ուղղությամբ և նկատելի դարձել Կ․ Պոլսի մոնումենտալ շինությունների մեջ՝ Կոմնենոսների և Պալեոլոգոսների տիրապետության ժամանակաշրջանում։ Շուազին առաջ է քաշել այն տեսակետը, որ արաբ (մավրիտանական) և գոթական ճարտարապետության մեջ կիրառված փոխհատվող կամարների համակարգը և ընդհանրապես` ջլաղեղների համակարգը նախապես առկա են եղել հայ ճարտարապետության մեջ։ Շուազիի տեսակետները տեղ են գտել Յո․ Ստրժիգովսկու, Շ․ Գիլի, Պ․ Տոեսկայի աշխատություններում, կարևոր ազդեցություն ունեցել 20-րդ դարասկզբի ճարտարապետության տեսության ձևավորման վրա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Հռոմ
  • Բյուզանդիա
  • Եգիպտոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Auguste Choisy
  3. 3,0 3,1 3,2 Auguste Choisy — 1834.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 593 CC-BY-SA-icon-80x15.png