Քրիս Ռի
| Քրիս Ռի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Chris Rea |
| Ի ծնե անուն | Քրիստոֆեր Էնթոն Րի |
| Ծնվել է | մարտի 4, 1951[1][2][3] Միդլսբրո, Միդլսբրո[4] |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 22, 2025[5][4] (74 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Ժանրեր | բլյուզ, սոֆթ ռոք, արտ ռոք |
| Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, դերասան |
| Երգչաձայն | բարիտոն |
| Գործիքներ | կիթառ, սլայդ-կիթառ, ստեղնաշարային գործիքներ, շրթունքի հարմոն, բանջո |
| Լեյբլ | JazzeeBlue Magnet Records United Artists Records East West Records Motown Records Geffen Records Edel Music Warner Music Rhino Entertainment |
| Անդամակցություն | Willie and the Poor Boys? |
| Կապված | The Memphis Fireflies |
| Կայք | chrisrea.com |
Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռի (անգլ.՝ Christopher Anton Rea, մարտի 4, 1951[1][2][3], Միդլսբրո, Միդլսբրո[4] - դեկտեմբերի 22, 2025[5][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ, հայտնի է իր խռպոտ ձայնով և սլայդ-կիթառ նվագելով[6]։
Ընտանեկան կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիս Ռին Իտալիայի էմիգրանտ Կամիլլո Րիի (մահացել է 2010 թվականին) և Իռլանդիայի բնիկ Ուինֆրիդի (մահացել է 1983 թվականի սեպտեմբերին) որդին է։ Քրիսն ունի երկու եղբայր` Նիկը և Մայքը, և չորս քույր՝ Քաթրինը, Ջերալդինան, Պաուլան և Քամիլան։
Քրիսի կնոջ անունը Ժոան է, ամուսնացել է 16 տարեկանում։ Ունեն երկու դուստր՝ Ժոզեֆինան (ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 16-ին) և Ջուլիա Քրիստինան (ծնվել է 1989 թվականի մարտի 18-ին)։ Երկու դստեր համար էլ Քրիսը գրել է համանուն երգ։ Ընտանիքն ապրում է Սոլ Միլում՝ Կուկհեմում, Բերկշիր։ Այդտեղ է գտնվում նաև Sol Mill ձայնագրման ստուդիան, որտեղ Քրիսը ձայնագրել է իր ուշ շրջանի ալբոմները։ Այստեղ նա ձայնագրել է նաև ալբոմներ ուրիշ կատարողների համար։ 2006 թվականին ստուդիան վաճառվել է։
Քրիս Ռիի անունը քաջ հայտնի դարձավ «պաղպաղակ Րի» ցանցի շնորհիվ, որը պատկանում էր նրա հորը։ Ավելի ուշ ցանցը փլուզվեց, և մնաց միայն մեկ խանութ, որտեղ աշխատում էր Կամիլլո Րին[7]։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Քրիս Ռին թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Whatever Happened to Benny Santini?», և առաջին իսկ սինգլը` «Fool (if You Think It's Over)» շատ հայտնի դարձավ ԱՄՆ-ում` զբաղեցնելով 12-րդ տեղը Billboard Hot 100-ում և բարձրագույն հորիզոնական Adult Contemporary Singles-ում։ Սինգլը ներկայացվեց Գրեմմիի «Տարվա երգ» անվանակարգում, սակայն զիջեց Բիլլի Ջոելին և նրա «Just the Way You Are»-ին։ Չնայած դրան՝ հայրենիքում Քրիսի սինգլը շատ մեծ հաջողություն չի ունենում։ ԱՄՆ-ում հաջողությունն ամրապնդելու նպատակով վերաթողարկումից հետո «Fool…»-ը զբաղեցրեց 30-րդ տեղը «UK Singles Chart»-ում։
Փառքի գագաթնակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգիչը հասավ իր հաջողության գագաթնակետին 1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին՝ իր տասներորդ «The Road to Hell» (1989 թվական) ստուդիական ալբոմի (համարվում է երգչի ամենալավ ալբոմներից մեկը[8]) և հաջորդ՝ «Auberge» (1991 թվական) ալբոմի թողարկումից հետո։
Երկարատև հիվանդությունից հետո (ենթաստամոքսային գեղձի հեռացում) դադարեցնում է համագործակցությունը խոշոր ձայնագրման ընկերության հետ և սկսում ձայնագրել բացառապես բլյուզ երաժշտություն։ Դրա արդյունքը եղան մի քանի ալբոմները, որոնցից երկուսը դարձան առևտրային տեսանկյունից շատ շահավետ՝ «Dancing Down the Stony Road» (2002 թվական), ստացավ ոսկե կարգավիճակ, և Santo Spirito Blues (2011 թվական)։
Ռին մահացել է հիվանդանոցում՝ կարճատև հիվանդությունից հետո, 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, 74 տարեկան հասակում[9]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 - Whatever Happened to Benny Santini?
- 1979 - Deltics
- 1980 - Tennis
- 1982 - Chris Rea
- 1983 - Water Sign
- 1984 - Wired to the Moon
- 1985 - Shamrock Diaries
- 1986 - On the Beach
- 1987 - Dancing with Strangers
- 1989 - The Road to Hell
- 1991 - Auberge
- 1992 - God’s Great Banana Skin
- 1994 - Espresso Logic
- 1998 - The Blue Cafe
- 1999 - The Road to Hell: Part 2
- 2000 - King of the Beach
- 2002 - Dancing Down the Stony Road
- 2003 - Blue Street (Five Guitars)
- 2003 - Hofner Blue Notes
- 2004 - The Blue Jukebox
- 2005 - Blue Guitars (11 սկավառակներից բաղկացած մեգա-ալբոմ)
- 2008 - The Return of the Fabulous Hofner Blue Notes
- 2011 - Santo Spirito Blues
- 2015 - La Passione Book
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Obituaries T. Chris Rea, husky-voiced blues-tinged singer of hits including Driving Home for Christmas (բրիտ․ անգլ.) — 2025. — ISSN 0307-1235
- 1 2 Chris Rea: Driving Home for Christmas singer dies aged 74 (բրիտ․ անգլ.) — 2025.
- ↑ «www.ChrisRea.nl • Update on 2006 tour». Chrisrea.nl. 2005 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Teesside ice cream legend Camillo Rea dies». gazettelive. https://plus.google.com/105151193964186183104. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ Steve Huey. «Chris Rea. Biography» (անգլերեն). allmusic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Driving Home For Christmas singer Chris Rea dies aged 74». BBC News. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-13 Wayback Machine(անգլ.)
- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-12-28 Wayback Machine(գերմ.)
- Крис Ри (անգլ.) Internet Movie Database կայքում
- Rob Quicke, Len O’Kelly. (23 ноября 2005). «Chris Rea talks to Britsound» (անգլերեն). Britsound. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
- Հարցազրույցներ(անգլ.)(գերմ.)(նիդեր.)
| ||||||||||||||||||||||||||
- Մարտի 4 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 2025 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Անգլիացի տղամարդ երգիչներ
- Բլյուզ երաժիշտներ
- Ռոք երաժիշտներ
- Անգլիացի կիթառահարներ
- Անգլիացի երաժիշտներ
- Անգլիացի կոմպոզիտորներ