Քրիս Աբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիս Աբանի
Chris Abani by David Shankbone.jpg
Ծնվել է դեկտեմբերի 27, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Afikpo, Նիգերիա
Մասնագիտություն գրող, բանաստեղծ և վիպասան
Լեզու անգլերեն[3]
Ազգություն Igbo people
Քաղաքացիություն Flag of Nigeria.svg Նիգերիա[4]
Կրթություն Հարավային Կալիֆոռնիայի համալսարան[5], Imo State University[5], Բիրքբեք, Լոնդոնի համալսարան[5] և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Աշխատավայր Ռիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան
Պարգևներ Գուգենհայմի կրթաթոշակ Կլաուս արքայազնի մրցանակ Hemingway Foundation/PEN Award և Էդգար Ալան Պոյի մրցանակ
Կայք chrisabani.com
Chris Abani Վիքիպահեստում

Քրիս Աբանի, Քրիսթոֆեր Աբանի (անգլ.՝ Chris Abani, դեկտեմբերի 27, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2], Afikpo, Նիգերիա), նիգերիացի գրող, բանաստեղծ և վիպագիր։ Արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգի (2001 թվական) մրցանակի դափնեկիր է։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական կողմով Քրիս Աբանին պատկանում է իգբո ազգին, իսկ մայրական կողմից անգլիացի է։ Գրողը ձերբակալվել է իր դեբյուտային ստեղծագործության վեպի հրապարակումից հետո։ Այն ոստիկանական թրիլլեր է, որի վերնագիրն է «Տախտակամածի վարպետները» (1985 թվական)։ Հեղինակին որպես մեղադրանք են առաջարկել այն, որ փորձ է արել իր գրքով տապալել կառավարությանը ու արդյունքում, նա անազատության մեջ է պահվում վեց ամիս ժամկետով։ Երկրորդ անգամ Աբանին ձերբակալում են հաջորդ վեպի՝ «Սիրոկկո» (1987 թվական) համար։ Այս անգամ գրողը անազատության մեջ է անցկացնում մեկ տարի։ Երրորդ անգամ, երբ ձերբակալվում է Քրիս Աբանին, նրան մահապատժի են դատապարտում, սակայն բարեկամների օժանդակությամբ ազատվում է, ովքեր կարողացել էին կաշառել կառավարական չինովնիկներին։ Այդ իրադարձությունից հետո, 1991 թվականին, Քրիսն անմիջապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրում է մինչև այսօր։

Քրիս Աբանին ավարտել է Լոնդոնի համալսարանի Բիրբեք քոլեջը։ Գրականության և գրականության վարպետության բնագավառում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարավային Քարոլինայի համալսարանում։ Ներկայումս նա Ռիվերսայդի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր է։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Աբանին բազմաթիվ բանաստեղծությունների, վեպերի, պիեսների հեղինակ է։ «Akashic Books» հրատարակչությունում վարում է բանաստեղծությունների շարքը։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Masters of the Board (Delta, 1985)
  • Sirocco (1987)
  • GraceLand (FSG, 2004/Picador 2005)
  • The Virgin of Flames (Penguin, 2007, 2008)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Becoming Abigail (Akashic Books, 2006)
  • Song For Night (Akashic Books, 2007)

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kalakuta Republic (Saqi Books, 2001, վերահրատարակված 2007)
  • Daphne's Lot (Red Hen Press, 2003)
  • Dog Woman (Red Hen Press, 2004)
  • A Way To Turn This To Light (2005)
  • Hands Washing Water (Copper Canyon Press, 2006, վերահրատարակված 2012)
  • Sanctificum (Copper Canyon Press, 2010, վերահրատարակված 2013)
  • There are no names for red (Red Hen Press, 2010)
  • Feed me the sun: collected long poems (Peepal Tree, 2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hanif S. Vision of the post colonial world in new Nigerian fiction: a literary analysis of Chimamanda Ngozi Adichie, Sefi Atta, Helon Habila and Chris Abani's selected works. Saarbrüken: LAP Lambert Academic Pub., 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]