Քրիստոֆ Մաե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոֆ Մաե
Christophe Maé NRJ 2014.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Christophe Maé
Ի ծնե անունֆր.՝ Christophe Martichon
Նաև հայտնի է որպեսChristophe Maé
Ծնվել էհոկտեմբերի 16, 1975(1975-10-16)[1][2] (44 տարեկան)
Կարպանտրաս[1][3]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և բանաստեղծ
Գործիքներջութակ և վոկալ
ԼեյբլWarner Music Group
ՊարգևներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ
Կայքchristophe-mae.fr
Christophe Maé Վիքիպահեստում

Քրիստոֆ Մաե (ֆր.՝ Christophe Maé, հոկտեմբերի 16, 1975(1975-10-16)[1][2], Կարպանտրաս[1][3]), ֆրանսիացի հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս վաղ տարիներից Քրիստոֆ Մաեն սկսել է մի շարք երաժշտական գործիքներ նվագել՝ կիթառ, ջութակ և հարվածային գործիքներ: Ավելի ուշ նրա կուռքերն են դառնում Բոբ Մառլին ու Սթիվի Ուանդերը, որոնցից ներշնչվելով սկսել է հարմոնիկա նվագել:

Տասնութ տարեկան հասակից Քրիստոֆ Մաեն սկսել է փաբերում և զանազան տոներին երգել: Հիմնականում կատարել է սոուլ, բլյուզ և ռեգգի: Հայազգի երգչուհի Շերի համերգի ժամանակ երգել է որպես նախապատրաստող երգիչ: 2005 թվականին Դավ Աթթիան առաջարկել է Քրիստոֆին մասնակցել «Արև արքա» մյուզիքլի քաստինգներին: Մաեն հաղթահարեց քաստինգներն ու ընտրվեց խաղալու արքայի եղբոր դերը:

Mon Paradis[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mon Paradis» -ը Քրիստոֆ Մաեի անդրանիկ սոլո ալբոմն է, որը թարգմանաբար նշանակում է «Իմ դրախտը», որը լույս է տեսել 2007 թվականի մարտի 19-ին: Շնորհիվ 19 марта 2007. Благодаря успеху выпущенных синглов «On s’attache, Parce qu’on sait jamais», «Ca fait mal» և «Belle demoiselle» սինգլների այս ալբոմը ստացավ ադամանդ և վաճառվեց ավելի քան 1 600 000 օրինակով[4]:

Նույն թվականին Քրիստոֆը սկսեց առաջին համերգային շրջագայությունները: Սկսելով ֆրանսիական փոքր բեմերից Մաեն 2008 թվականին արդեն երգեց փարիզյան «Զենիթ» համերգասրահում:

On trace la route[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սկավառակը լույս է ընծայվել 2010 թվականի մարտի 22-ին, որից առաջ՝ 2009 թվականի նոյեմբերի 27-ին թողարկվեց «Dingue Dingue Dingue» սինգլը: Հետո թողարկվեցին ևս երեք սինգլներ. փետրվարին՝ «J’ai laissé», մայիսին՝ «Je me lâche», սեպտեմբերին՝ «Pourquoi c’est beau»: 2010 թվականին Քրիստոֆ Մաեն նոր համերգաշար սկսեց հունիսից և հինգ համերգներ տվեց Զենիթում ու Բերսիում: Տուրնեն շարունակվեց նաև 2011 թվականին, որի ժամանակ ելույթներով հանդես եկավ Շվեյցարիայում և Գերմանիայում:

2010 թվականի նոյեմբերի 8-ին թողարկվեց «On trace la route» ալբոմը, որի մեջ ներառված էին բոնուսային երգեր:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմ Չարտեր[5] Սերտիֆիկացում
Ֆրանսիա Ֆրանսիա Բելգիա Բելգիա Շվեյցարիա Շվեյցարիա Հունաստան Հունաստան
2007 Mon paradis 1 1 18 44 Ֆրանսիա. ադամանդե[6]
2008 Comme à la maison 1 1 13 Ֆրանսիա. պլատինե[7]
2010 On trace la route 1 1 3 21 Ֆրանսիա. ադամանդե[8]
2011 On trace la route - Le live 1 1 Ֆրանսիա. 2×պլատինե[9]
2013 Je veux du bonheur 1 1 4 Ֆրանսիա. 2×պլատինե[10]
2016 L’Attrape-Rêves 1 1 2

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Սինգլ Չարտեր[5] Ալբոմ
Ֆրանսիա Ֆրանսիա Բելգիա Բելգիա Շվեյցարիա Շվեյցարիա
2007 On s'attache 1 4 27 Mon Paradis
Parce qu'on sait jamais 6 10 52
Ça fait mal 3 16 85
2008 Belle demoiselle 13 10 74
C'est ma Terre 11 18 91 Comme à la maison
Mon p'tit gars 2 33
2009 Dingue, dingue, dingue 1 4 30 On trace la Route
2010 J'ai laissé 2 16
Je me lâche 14 12 47
Pourquoi c'est beau 33 21
2011 La rumeur 53
Un Peu de Blues 29 24 On trace la route - Le live
2013 Tomber Sous Le Charme 11 7 38 Je veux du bonheur
Je veux du bonheur 90
La poupée 40 49
2014 Ma douleur, ma peine 144
Charly 2
2016 Il est où le Bonheur 4 14 70 L’Attrape-Rêves
La Parisienne

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • NRJ Music Awards
    • 2007 - Ֆրանսիական տարվա հայտնություն
    • 2008 - Ֆրանսիայի լավագույն արտիստ
    • 2008 - «On s’attache» տարվա երգ
    • 2009 - Ֆրանսիայի լավագույն արտիստ
    • 2009 - «Belle demoiselle» տարվա երգ
    • 2013 - NRJ Award of Honor հատուկ մրցանակ
  • Victoires de la musique
    • 2008 - հանդիսատեսի համակրանք մրցանակ
  • World Music Awards
    • 2008 - Ֆրանսիայի լավագույն արտիստ
  • Այլ
    • 2011 - Արվեստի և գրականության ասպետ[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]