Քրիստոսը Պիղատոսի մոտ
Քրիստոսը Պիղատոսի մոտ ռուս.՝ «Христос у Пилата» | |
---|---|
նկարիչ | Եղիշե Թադևոսյան |
տարի | 1894 |
բարձրություն | 168 սմ |
լայնություն | 173 սմ |
ստեղծման վայր | Մոսկվա |
ստեղծման երկիր | ԽՍՀՄ |
ժանր | պաննո |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
քաղաք | Մոսկվա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Քրիստոսը Պիղատոսի մոտ» (ռուս.՝ «Христос у Пилата»), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի պաննոն, որը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում (գույքահամար՝ Инв. 22452)։ Պատկերասրահ է բերվել Կոստրոմայից՝ 1934 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Թադևոսյանի «Քրիստոսը Պիղատոսի մոտ» պաննոն ստեղծվել է Կոլոգրիվի կանանց գյուղատնտեսական ուսումնարանի եկեղեցի-սեղանատան համար, որը կառուցվել է հինգ այլ տեխնիկական ուսումնարանների հետ համատեղ՝ ձեռնարկատեր, գործարար, գրող, Նիկոլայ Գոգոլի և նկարիչ Ալեքսանդր Իվանովի ընկեր Ֆեոդոր Վասիլևիչ Չիժովի (1811–1877) միջոցներով նրա հայրենիքում՝ Կոստրոմայի նահանգում։ Այդ նախագծի իրականացմանը մասնակցել է նաև նկարիչ Վասիլի Պոլենովը։ Ելիզավետա Գրիգորևնա Մամոնտովային ուղղված նամակում առաջիկա աշխատանքի առանձնահատկությունների մասին հայտնել է Վասիլի Պոլենովի քույրը՝ նկարիչ Ելենա Պոլենովան[1].
Աշակերտներից մեկին՝ Եղիշե Թադևոսյանին, ուսուցիչն առաջարկել է պատրաստել ավետարանական սյուժեներով երկու կտավ՝ «Քրիստոսն ու սամարացի կինը» (1894, գտնվելու վայրն անհայտ է) և «Քրիստոսը Պիղատոսի առջև»։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ այս պատվերի կատարումը ստանձնած նկարիչները պետք է նախ փոքրիկ էսքիզ անեին։ Այդ նախապատրաստական աշխատանքը, որը կոչվում է «Պիղատոսը լվանում է ձեռքերը» (1893) պահպանվել է և ցուցադրվում է Վասիլի Պոլենովի պետական թանգարան-արգելոցում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Թադևոսյանը, հետևելով աստվածաշնչյան էսքիզների հեղինակի մտքահղացմանը, հմտորեն կրկնել է կոմպոզիցիան, միայն այն տարբերությամբ, որ խնամքով պատկերել է Քրիստոսին Պիղատոսի դատին բերած ամբոխից յուրաքանչյուր կերպարի, ինչպես նաև ճարտարապետության և հագուստի մանրամասները։ Ի տարբերություն Իվանովի, նա ներմուծել է վառ գույներ, որոնք ստեղծագործությանը տվել են դեկորատիվ հնչեղություն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Христос у Пилата». my.tretyakov.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.