Քրիստոբալ Բալենսիագա
| Քրիստոբալ Բալենսիագա | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 21, 1895[1][2][3][…] |
| Ծննդավայր | Getaria, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա |
| Մահացել է | մարտի 23, 1972[4][3][5][…] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Xàbia |
| Քաղաքացիություն | |
| Երկեր | Balenciaga |
| Մասնագիտություն | դիզայներ, գործարար, նորաձևության դիզայներ և dressmaker |
| 🌐 | |
Կրիստոբալ Բալենսիագա Էիզագիրե (իսպ.՝ Cristóbal Balenciaga Eizaguirre, հունվարի 21, 1895[1][2][3][…], Getaria, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա - մարտի 23, 1972[4][3][5][…], Xàbia), իսպանացի նորաձևության դիզայներ, Սան Սեբաստիանում, Մադրիդում և Փարիզում գործող «Balenciaga» նորաձևության տան հիմնադիր։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիստոբալը ծնվել է Գետարիա քաղաքում[6]։ 12 տարեկան հասակում նա սկսել է սովորել դերձակություն[7]։
1919 թվականին մարկիզուհի դե Կասա Տորեսի օգնությամբ բացել է իր սեփական ատելիեն Սան Սեբաստյան քաղաքում։ Հաջորդ տարի՝ 1920 թվականին, Մադրիդում բացել է նորաձևության տուն։ 1933 թվականին Պեդրո Ռոդրիգեսի հետ այնտեղ բացում է Eisa նորաձևության տունը։
1930-ական թվականներին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1937 թվականին բացել է «Բալենսիագա» բարձր նորաձևության տունը։ Նրա հաճախորդների թվում էին Իսպանիայի թագուհի Վիկտորիան, Բելգիայի թագուհի Ֆաբիոլան, Մոնակոյի իշխանուհի Գրեյս Քելլին և Ուոլլիս Սիմփսոն դքսուհին։
Նորաձևության պատմաբանները երբեմն 1940-50-ական թվականների վերջերն անվանում են «Բալենսիգայի դարաշրջան»։ Այս ժամանակահատվածում նա ստեղծել է այն ամենը, ինչը հետագայում բազմիցս օգտագործվել է նորաձևության մեջ, այդ թվում՝ I տառի նման ուղիղ, նեղ ուրվագծեր, հագուստ-տակառներ, վերարկու-կարե, ազատ ժակետ՝ մեծ գլխանոցով, կիսավերարկուներ՝ առանց կոճակների և օձիքի։ 1945 թվականին նա կանանց հագուստում ներառեց քառակուսի ուսեր, իսկ 1951 թվականին՝ հագուստ՝ բաց պարանոցով և ուսերով։ 1960-ին նա ներկայացրեց պայուսակ-զգեստ, որը հետագայում պատճենվել է շատ այլ դիզայներների կողմից։
Կոկո Շանելը պնդում էր․
| Բալենսիագան միակ կուտյուրեն է, որը կարող է ինքնուրույն մոդելավորել, կտրել, ձևել և կարել։ Նա նախընտրում էր աշխատել խիտ, կոշտ կտորով, որը տալիս էր իր ստեղծագործություններին քանդակների նմանություն։ |
Բալենսիագան իր ամբողջ կյանքում ընդամենը մի քանի հարցազրույց է տվել։ 1968 թվականին նա որոշեց ավարտել իր կարիերան և փակել նորաձևության տները Փարիզում, Սան-Սեբաստիայում և Մադրիդում։ Այդուհանդերձ, այդ մասին անձամբ չի տեղեկացրել իր գործընկերներին և հրաժեշտ չի տվել նրանց[8]։
Օծանելիքի արտադրությունը շարունակել է Ժան Կոնկեի գնած արտոնագրով, ինչպես նաև սկսել է արտադրել պրետ-ա-պորտե հագուստ այդ նույն ապրանքանիշով։
Բալենսիագայի մտքերը կատարելագործել են նրա աշակերտներ Անդրե Կուրրեժն ու Էմանուել Ունգարոն։
Նորաձևության տան գործունեության վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալեսիագայի մահից հետո մի քանի անգամ փորձել են վերականգնել նրա նորաձևության տունը, բայց առանձնապես հաջողության չեն հասել։ 1997 թվականին, երբ առաջատար դիզայներ նշանակվեց 26-ամյա Նիկոլ Գեսկերը, տան մասին սկսեցին նորից խոսել, և վաճառքը սկսեց աճել։ Գասկերն առանձնանում էր սպորտային կտորից հագուստի ստեղծմամբ (օդապարիկային մետաքս, պլաստիկ, նեոպրեն և նեյլոն)։
Բալենսիագա ապրանքանիշը պատկանում է Գուչի կազմակերպությանը։
Հանրաճանաչ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալենսիագան նշվում է Ռեմարկի «Կյանքը պարտքով» և «Ստվերները դրախտում» վեպերում։
- Ըստ կինոռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի՝ «Երևակայական թել» ֆիլմի սցենարը գրելու և նկարահանումների ժամանակ նրան ոգեշնչել են Բալենսիագայի կյանքի որոշ փաստեր։
- «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստատեսերիալի 3-րդ եթերաշրջանում Միրթլ Սնոուի վերջին խոսքը «Բալենսիագան» էր (խաղում էր Ֆրենսիս Կոնրոյը)։
- Երգչուհի Հոլզիի «New Americana» երգում
- Իսպանական մինի-սերիա «Ի՞նչ էր թաքնված նրանց աչքերում»
- Ամերիկյան ռեփեր Կոդակ Բլեքի «Tunnel Vision» երգում
- «#VidaLock» երգի ռեփեր «Smokey Mo» երգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Cristóbal Balenciaga (նիդերլ.)
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Charleston, Beth Duncuff (2004 թ․ հոկտեմբեր). «Cristobal Բալենսիագա (1895-1972)». Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Վերցված է 2007 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Д.Ю.Ермилова «История домов моды» 2003
- ↑ Weijkamp, Birthe (2015 թ․ փետրվարի 26). «Een 'echt' Parijs model?» (հոլանդերեն). ModeMuze. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баленсиага / Р.Մ.Կիրսանովա // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 699. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալենսիագայի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Քրիստոբալ Բալենսիագա(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոբալ Բալենսիագա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||