Երկինքն ընտրյալներ չունի
Երկինքն ընտրյալներ չունի Կյանքը պարտքով | |
---|---|
Հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Տեսակ | Գեղարվեստական գրականություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1959 |
Էջեր | 334 |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման վայր | Գերմանիա |
Հրատարակիչ | Harcourt |
Հրատարակման տարեթիվ | 1961 |
Թարգմանիչ հայերեն | Վանուհի Բաղմանյան |
Հրատարակում հայերեն | Էդիթ Պրինտ |
OCLC | 295971 |
Վիքիքաղվածք | Երկինքն ընտրյալներ չունի |
«Երկինքն ընտրյալներ չունի» (գերմ.՝ Der Himmel kennt keine Günstlinge), վեպի հեղինակն է գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը։ «Կյանքը պարտքով» վերնագրով ստեղծագործության քաղվածքներն առաջին անգամ տպագրվել են 1959 թվականին՝ Համբուրգի «Kristall» ամսագրում։ Որպես գիրք վեպը լույս է տեսել 1961 թվականին՝ հեղինակի կողմից վերնագրվելով «Երկինքն ընտրյալներ չունի»։ Վեպի տպագրության ճանապարհին խութեր եղան, որոնք քննադատությունների և թյուր ենթադրությունների տեղիք տվեցին՝ այս անգամ իսկապես անակնկալի բերելով ու անհանգստացնելով Ռեմարկին։ «Կյանքը պարտքով» գրքի հետ միաժամանակ նույն ամսագրում լույս են տեսնում նախկին նացիոնալ-սոցիալիստների արտգործնախարար, մամուլի տնօրեն Ռիբենթրոփ Փաուլ Քառելլի (Փաուլ Քառլ Շմիդթ) տեքստերը։ Նա անհապաղ հերքում է դա` հայտարարելով. «Այդ պարոն Շմիդթը հավանաբար խաբել է հրատարակչությանը, որը, թերևս, գաղափար չունի այդ մարդու անցյալի մասին։ Ես նման բան երբեք թույլ չէի տա, ու մտքովս երբեք չէր անցնի նման բան։ Դա անասելի տհաճ է ինձ համար… Ի սե՛ր Աստծո, այս տարիքում ես չեմ ուզում հանկարծ նացիստների շարքին դասվել»[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը երկու գլխավոր թեմա ունի՝ ավտոմրցարշավը, որ, թվում է, կյանքն ինքն է, և հիվանդությունը, մահը[1]։
50-ական թվականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը՝ Հոլմանին, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Քլեղֆեն մրցարշավորդ է, որովհետև ուրիշ ոչինչ չի սովորել։ Բացի այդ՝ նա ազգություն չունի, նա պատերազմի զոհ է, պատերազմ, որ նրան հայրենազուրկ է դարձրել։ Քլեղֆեն չի խոսում իր անցյալից, թեև այն միշտ ներկա է վեպում։ Միայն հայտնի է, որ պատերազմի ժամանակ նացիոնալ-սոցիալիստների համակենտրոնացման ճամբարում է եղել, «որտեղից միայն լեռներ էին երևում»։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ Դախաուի համակենտրոնացման ճամբարն է եղել, սակայն ինչպես այնտեղ հայտնվելու դրդապատճառը, այնպես էլ այնտեղից նրա փախուստի եւ հետագա գոյության պայմաններն անհայտ են[1]։ Այնտեղ նա ծանոթանում է բելգիացի երիտասարդ Լիլիանին, ով հիվանդ է տուբերկուլոզով։ Վերջինս, որ արդեն երկար տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր. Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Գտնվելով հիվանդության վերջին փուլում՝ նա ուզում է իր կյանքի վերջին ամիսներն անցկացնել լիարժեք՝ մահին սպասելու փոխարեն։ Լիլիանը որոշում է Քլեղֆեի հետ հեռանալ Bela Vista առողջարանից։ Քլեղֆեն և Լիլիանը ճամփորդում են ամբողջ Եվրոպայով։ Նրանք սիրահարվում են։ Հռոմում և Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։ Քլեղֆեն սկսում է մտածել սիրած կնոջ հետ համատեղ կյանքի մասին։ Իմանալով դա՝ Լիլիանը բացասաբար է արձագանքում և որոշում է հեռանալ սիրած տղամարդուց։ Որոշ ժամանակ անց՝ Քլեղֆեն ավտոմոբիլային մրցարշավի ժամանակ ծանր վնասվածք է ստանում և մեռնում հիվանդանոցում։ Լիլիանը հուսահատված վերադառնում է Շվեյցարիա։ Ճանապարհին նա հանդիպում է ապաքինված Հոլմանին՝ Քլեղֆեի գործընկերոջը։
Վեց շաբաթ անց Լիլիանը մեռնում է։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեմարկի «Կյանքը պարտքով» վեպի հիման վրա 1977 թ. նկարահանվել է «Բոբբի Դիրֆիլդ» ֆիլմը[2]։ Ռեժիսոր՝ Սիդնի Պոլլակ։ Ավտոմոբիլային մրցարշավորդի ՝ Բոբբի Դիրֆիլդի դերում հանդես է եկել Ալ Պաչինոն, իսկ Լիլիան Դունքերքի դերում՝ Մարտա Կելլերը։
Քաղվածքներ վեպից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ով ուզում է պահել գնացողին, նա կորցնում է։ Ով պատրաստ է ժպիտով բաց թողնել, նրան փորձում են ամուր բռնել։
|
- Իմ բոլոր սիրեկանների հուշերում ես երիտասարդ կմնամ. ես ավելի ուժեղ կլինեմ այն բոլոր կանանցից, ովքեր ավելի երկար կապրեն նրանց հետ ու ինձնից ավելի ծեր կլինեն։
|
- Ես հիմա երջանիկ եմ, ու ինձ համար միևնույն է, արդյոք մենք գիտենք ի՞նչ է երջանկությունը, թե ոչ։
|
- Միշտ չէ, որ մարդ անում է այն, ինչ ճիշտ է, անգամ եթե գիտի դա։ Կյանքի հմայքը երբեմն հենց դա է։
|
- Ես առանց ափսոսանքի եմ սիրում։
|
- Կյանքը մի մեծ բան է, և մահը նույնպես մեծ բան է, դրանց հետ չեն խաղում։
|
- Հէռանալը միշտ չէ, որ ամենահեշտ բանն է, երբ քեզ էլ ես հետդ վերցնում։
|
- Կարիք չկար կյանքի դեմքին նայելու։ Այն միայն զգալու կարիք կար։
|
- Կյանքը մի մեծ բան է, և մահը նույնպես մեծ բան է, դրանց հետ չեն խաղում։ Քաջություն ունենալն այլ բան է, քան չվախենալը. մեկը վտանգի գիտակցումն է, մյուսը՝ չիմացությունը։
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://mediamax.am/am/news/BookHouse/38647/
- ↑ «Երկինքն ընտրյալներ չունի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկինքն ընտրյալներ չունի» հոդվածին։ |
|