Քոլսոն Ուայթհեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլսոն Ուայթհեդ
Ծննդյան անունանգլ.՝ Arch Colson Chipp Whitehead
Ծնվել էնոյեմբերի 6, 1969(1969-11-06)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Թրինիթի դպրոց
Ուշագրավ աշխատանքներThe Intuitionist?, John Henry Days?, The Underground Railroad? և The Nickel Boys?
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
Պարգևներ
Կայքcolsonwhitehead.com
 Colson Whitehead Վիքիպահեստում

Քոլսոն Ուայթհեդ (նոյեմբերի 6, 1969(1969-11-06)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան գրող, «Լավագույն գեղարվեստական գիրք» անվանակարգում 2017 և 2020 թվականների Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում, մանկությունն անցկացրել է Մանհեթենում։ Սովորել է Երրորդություն դպրոցում (Մանհեթեն)։ 1991թվականին ավարտել է Հարվարդի համալսարան։ Աշխատել է որպես սյունակագիր, նա մասնագիտանում է փոփ մշակույթի մեջ «The Village Voice» շաբաթաթերթում, այնուհետև գրեց իր առաջին արձակը։

1999 թվականին լույս տեսավ նրա դեբյուտային վեպը՝ «Ինտուիցիոնիստը», որտեղ խոսեց տեսուչ Լիլա Մեյ Ուոթսոնի մասին, ով փորձում է պարզել վերելակի վթարի պատճառը։

2001 թվականին լույս է տեսել նրա «Ջոն Հենրի Դեյս» վեպը, մեկնաբանություններից մեկը վերաբերվում էր Ջոն Հենրիին, ով հաղթել է գոլորշու մուրճ մրցույթում, սակայն նա մահացավ հյուծվածությունից։ Վեպի իրադարձություները տեղի են ունեցել հարյուր տարի արաջ։

Հաջորդ վեպը`«Ապեքսը թաքցնում է վերքը» լույս տեսավ 2006 թվականին և խոսեց մի խորհրդատուի մասին, որը պետք է համեմատի քաղաքի անունը փոխելու համար իրեն առաջարկվող տարբերակների դրական և բացասական կողմերը։

2009 թվականին լույս տեսավ «Սագ Հարբոր» վեպը Այն մասին, թե ինչպես 1980-ականներին երկու սևամորթ եղբայրներ իրենց ամառային արձակուրդներն անցկացնում են սագ Հարբորում՝ քաղաքում, որտեղ հիմնականում բնակվում է սպիտակամորթ բնակչությունը։ 2011 թվականին նա հրատարակել է «Գոտի մեկ» հետապոկալիպտիկ վեպը՝ վիրուսի մասին, որը վարակում է մարդկանց և նրանց վերածում զոմբիների։

2016 թվականին լույս է տեսնում «Ստորգետնյա երկաթուղիվեպը»[7], որը պատմում էր երկու ստրուկների մասին, որոնց հաջողվում է փախչել Վրաստանի պլանտացիաներից՝ «Ստորգետնյա երկաթուղի» կոչվող խորհրդավոր համակարգի շնորհիվ։ Գիրքը հեղինակին բերել է մի շարք մրցանակներ՝ գրքի ազգային մրցանակ (2016), Էնդրյու Քարնեգիի մեդալ (2017), Արթուր Քլարկի մրցանակ (2017)։ Գրքի հիման վրա նկարահանվել է նաև սերիալ, որի ռեժիսորը Բարրի Ջենքինսն է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Maus D. C. Understanding Colson Whitehead — 2 — P. 2. — ISBN 978-1-64336-175-8
  2. https://www.pulitzer.org/winners/colson-whitehead
  3. https://www.pulitzer.org/winners/colson-whitehead-0
  4. https://www.nationalbook.org/books/the-underground-railroad/
  5. «2017 Pulitzer Prize Winners and Nominees». The Pulitzer Prizes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
  6. «2020 Pulitzer Prizes». The Pulitzer Prizes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
  7. «10 лауреатов Пулитцера, которых вам давно пора прочитать». Журнал Esquire (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլսոն Ուայթհեդ» հոդվածին։