Քյազըմ Քոյունջու
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քյազըմ Քոյունջու | |
---|---|
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Kâzım Koyuncu |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1971 Հոպա, Արդվինի մարզ, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 25, 2005 (33 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, ակտիվիստ և բնապահպան |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Անդամակցություն | Zuğaşi Berepe? |
Ստորագրություն | |
![]() |
Քյազըմ Քոյունջու (թուրքերեն՝ Kâzım Koyuncu, նոյեմբերի 7, 1971, Հոպա, Արդվինի մարզ, Թուրքիա - հունիսի 25, 2005, Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայում հայտնի երգիչ-երգահան և ակտիվիստ։ Ազգությամբ Քյազըմը լազ է։
Քյազըմ Քոյունջուն ձայնագրել է երգեր մի շարք լեզուներով, որոնք խոսվում են Սև ծովի թուրքական ափամերձ շրջաններում, այդ թվում լազերեն և համշենահայերեն։ Քոյունջուն առաջինն էր Թուրքիայում ով համշենի բարբառով երգ ձայնագրեց։ Հայտնի է համշենահայերի շրջանում իսկ նրա լուսանկարները հաճախ հանդիպում են համշենահայկական հաստատություններում։ Համարվում է համշենահայկական երաշժտական ինդուստրիայի հիմնադիրներից։
Քյազըմ Քոյունջուն Zuğaşi Berepe (Ծովի երեխաները) ֆոլկ ռոք խմբի հիմնադիրն էր (1993 թվական)։ Խմբի բաժանումից հետո երկու սոլո ալբոմ է ձայնագրել՝ Viya! (2001) և Hayde (2004), որը հայտնի էր ինչպես Թուրքիայում, այնպես էլ Վրաստանում։
2005 թվականին մահացել է թոքի քաղցկեղից։ [փա՞ստ]
Երգում էր հիմնականում լազերեն և ամենից հայտնի ստեղծագործությունները նույնպես լազերեն են։ Համշենահայերենից բացի Քոյունջուի ալբոմներում ընդգրկված են հայերեն, թուրքերեն, վրացերեն և Մեգրելերեն երգեր։
Զբաղվում էր բնապահպանությամբ, պայքարում թուրքական Սինոպ (Սև ծովի ափ) քաղաքում միջուկային ռեակտորի շինարարության դեմ։ Հայտնի ակտիվիստ էր բնապահպանական և մշակութային հարցերում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համատեղ Զուգաշի Բերեպեի (Zuğaşi Berepe)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995: Va Mişkunan ("Մենք չգիտենք" լազերեն)
- 1998: Igzas ("Դու հեռանում ես" լազերեն)
- 1998: Bruxel (Ապրել)
Համատեղ Գրուպ Դինմեյենի
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996: Sisler Bulvarı
Սոլո ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001: Viya!
- 2004: Hayde
- 2006: Dünyada Bir Yerdeyim (Հետմահու ազատվախ)
Համշենահայերեն հայտնի է նրա Ka tun mita xendasoç (Քա դուն միթա խենդաս ոչ / Միթե դու բնավ չես ծիծաղում) երգը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kazım Koyuncu: İşte Gidiyorum - YouTube
- Kazim Koyuncu: Didou Nana - YouTube
- Kazim Koyuncu: Էլլա Էլլա - YouTube
- Kazim Koyuncu & Şevval Սեմ։ Gelevera Deresi - YouTube
- Kazim Koyuncu & Şevval Sam - YouTube
- Kazim Koyuncu Sarıgazi 2002 RapAtma&Koçari է- YouTube
- Kazim Koyuncu Sarıgazi Festivali 2003 RapAtma&Koçari - YouTube
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյազըմ Քոյունջու» հոդվածին։ |
|