Հոփա
Քաղաք | ||
---|---|---|
Հոփա | ||
թուրքերեն՝ Hopa | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արդվինի մարզ | |
ԲԾՄ | 10 մ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն, հայերեն (համշենի բարբառ) | |
Բնակչություն | 32 584 (շրջան) 17 433 (քաղաք) մարդ (2007) | |
Ազգային կազմ | թուրքեր, համշենցիներ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08600 | |
Պաշտոնական կայք | hopa.bel.tr | |
| ||
Հոփա (թուրքերեն՝ Hopa), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում, Արդվինի մարզում։ Գտնվում է Արդվին քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա։ Հոփան գտնվում է թուրք-վրացական պետական սահմանի մոտ՝ Սև ծովի ափին։ 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 32 209 մարդ, որից 17 361-ը բնակվում են քաղաքում։ Շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 389 կմ²։ Քաղաքում հիմնականում բնակվում են համշենահայեր։ Քաղաքում բնակվում են նաև թուրքեր և լազեր։ Դեռ 17-րդ դարում Էվլիյա Չելեբին գրել է, որ քաղաքի բնակչության մեծ մասը եղել են լազեր և քիչ քանակությամբ հույներ[1]։
Քաղաքն ունի նավահանգիստ, որտեղից նավերը շարժվում են դեպի Ստամբուլ կամ Բաթում։ Սահմանի հակադիր հատվածում գտնվում է վրացական անցակետը, որը գտնվում է Սարփի գյուղում։ Ներկայումս Հոփան ծառայում է որպես կեցավայր բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար, ովքեր Ստամբուլից մեկնում են դեպի հարևան Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան։ Նախկինում, մինչև վրաց-թուրքական սահմանի բացումը, շրջանի բնակչությունը զբաղվել է միայն գյուղատնտեսությամբ։ Ներկայումս, Հոփայում զարգանում է նաև ծովային տուրիզմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Челеби Эвлия. Наше путешествие в области Гюрджистана и Мегрелистана. Շարունակելով մեր ճանապարհը՝ մենք հասանք Հոփա անունով տեղանքը։ Դա գեղեցիկ վայր է Տրապիզոնի հողերում՝ ծովի ափին։ Ունի խաղողի այգիներ և պտղատու այլ այգիներ։ Բնակչության մեծ մասերը լազեր են, և մասամբ նաև հույներ:
|