Քմերներ
Քմերներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||||||||
մոտ 16 մլն | |||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||
քմերերեն | |||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||
բուդդայականություն |
Քմերներ կամ կամբոջիացիներ, ազգ, Կամբոջայի հիմնական բնակչությունը: Ընդհանուր թվաքանակը 16 միլիոն (2008 թ.), որոնցից 14,2 միլիոնը բնակվում է Կամբոջայում, 1,4 միլիոն մարդ` Թաիլանդում, և 895 հազարից մինչև 1,3 միլիոն մարդ` Վիետնամի հարավում, որոնց վիետնամցիներն անվանում են քմեր-կրոմ, այսինքն «ներքին քմերներ» (ի նկատի ունեն Մեկոնգ գետի ցածրադիր վայրերը):
Լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քմերները խոսում են Ավստրոասիական լեզվաընտանիքի մոն-քմերական ճյուղին պատկանող քմերերեն (կամբոջիական) լեզվով: Օգտագործում են քմերական գիրը:
Կրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քմերների մեծամասնությունը դավանում է բուդդայականություն, հատկապես դրա թերավադա հարավային ճյուղը: Կամբոջայի հոգևորական ընտանիքներում կրոնական աստիճանակարգը փոխանցվում է տղամարդուց նրա քրոջ որդուն` մայրական կողմից, քանի որ քմերական հոգևորականները պահպանում են չամուսնանալու ավանդույթը[1]:
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդաբանորեն քմերները հարավային մոնղոլոիդներ են, սակայն կրում են նաև վեդդաավստրալոիդների որոշ գծեր, որը ընդգծված է հատկապես լեռնային քմերների մոտ:
Քմերները ձևավորվել են մեր թվարկության սկզբին, քմերական բազմաթիվ ցեղերի համախմբման արդյունքում: Առավել հավանական է` հարավային Հնդկաչինի բնիկների և հարևան ինդոնեզիական ցեղերի միախառնումից, ինչպես նաև առավել զարգացած մշակույթ ունեցող հարևան երկրների, հատկապես Հնդկաստանի ազդեցության շրջանակներում:
Հնդկաստանի և քմերների քաղաքակրթությունները սերտորեն կապված էին միմյանց հետ, սակայն ոչ միշտ էր դա բարեկամական բնույթ կրում, որը համապատասխանաբար ազդեցություն է թողել այդ երկու քաղաքակրթությունների մշակույթի վրա[2]: Սակայն այդ գործընթացին ներգրավված չեն եղել լեռնային քմերները, որոնք բնակվում էին Չինաստանի հարավարևմտյան, Վիետնամի արևմտյան, Լաոսի, Մյանմայի, Թաիլանդի հյուսիսարևելյան և Կամբոջայի հյուսիսարևելյան դժվարամատչելի շրջաններում:
Քմերներն իրենց հզորության գագաթնակետին հասել են 802-1431 թվականներին, երբ ստեղծվել էր Քմերական կայսրությունը (Կամբուջադեշա կամ Անգկորյան թագավորություն): Քմերներն անկախություն են ձեռք բերել 1953 թվականին[3]: 1970-1975 թվականներին ստեղծվել էր Քմերական Հանրապետությունը, իսկ 1976-1979 թվականներին` իշխանության եկած Կարմիր քմերների (Դեմոկրատական Կամպուչիա) վարած քաղաքականության արդյունքում տուժեց ոչ միայն քմերների, այլ նաև այդ տարածքներում բնակվող մյուս ազգերի մշակույթը:
Հիմնական զբաղմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (հատկապես բրինձ, եգիպտացորեն), ինչպես նաև խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ և ձկնորսությամբ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ledgerwood J. Khmer Kinship: The Matriliny/Matriarchy Myth // Journal of Anthropological Research, Vol. 51, No. 3 (Autumn, 1995), p. 248
- ↑ Bosch R. Khmer Sculpture // The Metropolitan Museum of Art Bulletin, Vol. 18, No. 5 (May, 1923), p. 129
- ↑ Pouvatchy J. Cambodian-Vietnamese Relations // Asian Survey, Vol. 26, No. 4 (Apr., 1986), p. 440
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |