Քիթի Քիելանդ
Քիթի Քիելանդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1843[1][2][3][…] |
Ծննդավայր | Սթավանգեր, Նորվեգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1914[4][3][5][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Հայր | Jens Zetlitz Kielland? |
![]() |
Քրիսթիանա (Քիթի) Լանգե Քիելանդ (նորվ.՝ Kitty Lange Kielland, հոկտեմբերի 8, 1843[1][2][3][…], Սթավանգեր, Նորվեգիա - հոկտեմբերի 1, 1914[4][3][5][…], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի նկարչուհի, բնանկարի ժանրի կարկառուն ներկայացուցիչ[6]։
Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիթի Քիելանդը ծնվել է 1843 թվականի հոկտեմբերի 8-ին նորվեգական Սթավանգեր քաղաքում[7]։ Մեծացել է ունևոր ընտանիքում։ Նորվեգացի բանաստեղծ Ալեքսանդր Քիելանդի ավագ քույրն է։ Մանկության տարիներից սկսել է զբաղվել նկարչությամբ ու գեղանկարչությամբ։
1873 թվականին Քիթին ուղևորվում է դեպի Գերմանիա՝ Կարլսրուե, որտեղ մասնավոր դասեր է վերցնում բնանկարիչ Հանս Գուդեից։ Վերջինիս արվեստից ներշնչվելով Քիթի Քիելանդը սկսում է նկարել ռեալիզմի ժանրով, չնայած որ ուշ շրջանի աշխատանքներում նկատվում են իմպրեսիոնիզմի տարրեր։ Երկու տարվա ուսումնառության շրջանում Քիթին մեծ վարպետություն ձեռք բերեց։ 1875 թվականին նա տեղափոխվում է Մյունխեն, որտեղ այդ տարիներում գտնվում էր նորվեգացի նկարիչների գաղութ-հավաքատեղին։ Այս քաղաքում նա ծանոթանում է նկարիչ Հերման Բայշի հետ, ծանոթանում ֆրանսիական ռեալիստական արվեստին։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողնում նաև նորվեգացի նկարիչ Էլիֆ Պետերսենը, ով այդ տարիներին Մյունխենում էր բնակվում։ Քիելանդը Մյունխենում է ապրում ու աշխատում ընդհուպ մինչև 1878 թվականը։
1878 թվականին Քիթի Քիելանդը մեկնում է Ֆրանսիա՝ Փարիզ, որտեղ կազմակերպվում է նրա ցուցահանդեսը։ Այստեղ ընկերանում է նկարիչ-բնանկարիչ Լեոն Փելուզի հետ, որն ապրում էր Սերնե լա Վիլ կոմունայում։ Քիելանդը մնում է Փարիզում մինչև 1889 թվականը։ Ավելի ուշ վերադառնում է հայրենիք։ 19-րդ դարավերջին մասնակցում է ֆեմինիստական շարժմանը։
Կյանքի վերջին տարիներին ստեղծել է փոքրիկ չափերի կտավներ։ Տառապել է ծերունական մարազմով։
Քիթի Քիելանդն իր մահկանացուն կնքել է 1914 թվականի հոկտեմբերի 1-ին՝ յոթանասուն տարեկան հասակում՝ Օսլոյում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մերձափնյա լանդշաֆտ 1878
-
Ճահճուտ Երենում 1882
-
Մայրամուտից հետո 1885
-
Ամառային գիշեր 1886
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/44279
- ↑ 2,0 2,1 Kitty Lange Kielland (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ «Kitty Lange Kielland»։ A Mirror Of Nature: Nordic Landscape Painting 1840-1910։ Minneapolis Institute of Arts։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2008-03-23
- ↑ «Kitty (Lange) Kielland»։ The Concise Grove Dictionary of Art։ Oxford University Press, Inc.։ 2003
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kitty Kielland. In: Allgemeines Künstlerlexikon (AKL), Band 80, Walter de Gruyter GmbH, Berlin/Boston, 2013, ISBN 978-3-11-023183-0, S. 214f.
- Kitty Kielland. In: A. Kielland: Familien Kielland, 1897, S. 87.
- Kitty Kielland. In: A. Aubert: Die norwegische Malerei im XIX. Jahrhundert, Leipzig 1910, S. 35f., 42, 67f.
- Kitty Kielland. In: J. Thiis: Norske malere og billedhuggere, Bergen 1904/1905, I S. 185, 311; II S. 311ff., 388.
- Kitty Kielland. In: A. Dresdner: Schwedische und norwegische Kunst, Breslau 1924, S. 71 und 80.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Digitalt museum: Kitty Kielland. Besøkt 13. april 2012.
- Verk av Kitty Kielland hos fotoarkiv ovaering.no
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քիթի Քիելանդ կատեգորիայում։ |
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 1914 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նորվեգացի նկարչուհիներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Նորվեգացի կին արվեստագետներ
- Նորվեգացի կանայք
- Նորվեգացի դիզայներներ