Քերոլ Էնն Դաֆֆի
Քերոլ Էնն Դաֆֆի անգլ.՝ Carol Ann Duffy | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1955[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, պրոֆեսոր, հեղինակ, դրամատուրգ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լիվերպուլի համալսարան (1977)[6], King Edward VI High School? և Amsterdam International Community School? |
Ուշագրավ աշխատանքներ | The World's Wife?[7] |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Աշխատավայր | Մանչեսթերի քաղաքային համալսարան |
Պարգևներ | |
Carol Ann Duffy Վիքիպահեստում |
Քերոլ Էնն Դաֆֆի (անգլ.՝ Carol Ann Duffy, դեկտեմբերի 23, 1955[1][2][3][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի անգլալեզու բանաստեղծուհի, դրամատուրգ, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Սոմերսեթ Մոեմի գրական մրցանակ ( 1988 )[13], Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (2006 թվականի հունվարի 16)։
2009-2019 թվականներին արժանացել է Բանաստեղծ-դափնեկիր տիտղոսի (այս տիտղոսը նախկինում տրվում էր ցմահ, ժամանակակից Անգլիայում շնորհվում է 10 տարով)։ Նա հայտնի է ինչպես իր ֆեմինիստական հայացքներով, այնպես էլ անթաքույց երկսեռական կողմնորոշմամբ[14][15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերոլ Էնն Դաֆֆին ծնվել է Գլազգոյում, հինգ եղբայրներից ու քույրերից[16] ավագն է։ Երբ Քերոլը վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։ Սթաֆորդում նա ավարտել է իգական միջնակարգ դպրոցը։ Ապա ստացել է բակալավրի աստիճան փիլիսոփայության ոլորտում՝ Լիվերպուլի համալսարանում։ 2009 թվականին Դաֆֆին արժանացել է Հերիոթ-Ուաթթի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ 2015 թվականին ընտրվել է Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ[17]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաֆֆիի ստեղծագործություններն աչքի են ընկնում պարզությամբ ու ասելիքի մատչելիությամբ,հասանելի են ընթերցողների լայն շրջանակներին։ Նա վարպետորեն կերտում է կանանց, դեռատի աղջիկների հույզերն ու զգացմունքները,նրանց ապրումներն ու մտորումները։ Գրողը չի առարկում,երբ իրեն անվանում են ֆեմինիստ,սակայն պետք է նշել,որ նրա ասելիքի շրջանակն անհամեմատ ավելի լայն է և ընդգրկուն,կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու աշխարհայացքն ավելի ճկուն են,քան այս ուղղության հետևորդներինն է։ Դաֆֆիի պոեզիային բնորոշ է դրամատիկ մենախոսության ձևը։
Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
2015 | Աշխարհի կինը | The World's Wife |
2007 | Արցունքի գողը | The Tear Thief |
2010 | Հափշտակություն | Rapture |
1990 | Ուրիշ երկիր | The Other Country |
1999 | Կեսգիշերային հանդիպում | Meeting Midnight |
2003 | Գողացված մանկություն | The Stolen Childhood |
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականին ՝ սպա
- 2002 թվականին ՝ կոմանդոր
- 2015 թվականին ՝ Բրիտանական կայսրության շքանշանի տիկին-կոմանդոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/lists/496/000063307/
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.bbc.co.uk/bitesize/search?q=+Carol+Ann+Duffy
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1532366/Carol-Ann-Duffy
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 312.
- ↑ https://openlibrary.org/works/OL549157W/The_World's_Wife
- ↑ http://www.societyofauthors.org/cholmondeley-past-winners
- ↑ http://www.societyofauthors.org/eric-gregory-past-winners
- ↑ Debrett's — 1769.
- ↑ http://artsandletters.org/awards2_popup.php?abbrev=Forster
- ↑ https://www.rse.org.uk/fellow/carol-ann-duffy/
- ↑ Winning lines․
- ↑ Carol Ann Duffy poetryfoundation.org կայքում
- ↑ Carol Ann Duffy
- ↑ Carol Ann Duffy
- ↑ Carol Ann Duffy: the legacy of the Laureateship thebritishacademy կայքում
- ↑ «The World's Wife». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաֆֆին Ժամանակակից պոետներ կայքում
- Ганин В. Н. «Женский» взгляд на «мужскую» историю в цикле К. Э. Даффи «The World’s Wife»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլ Էնն Դաֆֆի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գլազգո քաղաքում ծնվածներ
- Լիվերպուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բրիտանացի աթեիստներ
- Բրիտանացի բանաստեղծներ
- Բրիտանացի բանաստեղծուհիներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ