Քերի Բայրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերի Բայրոն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 18, 1974(1974-12-18)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Գատոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, նկարչուհի, քանդակագործ և արվեստագետ
IMDb։ID 1671108
karibyron.com

Քերի Էլիզաբեթ Բայրոն (անգլ.՝ Kari Elizabeth Byron, դեկտեմբերի 18, 1974(1974-12-18)[1][2], Լոս Գատոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի և հեռուստահաղորդավարուհի, որն առավել հայտնի է «Առասպելներ քանդողները» հեռուստանախագծում իր մասնակցությամբ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է «Լոս-Գատոսի միջնակարգ դպրոցը», ինչից հետո ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի նահանգային համալսարան, որն ավարտել է գերազանցությամբ (լատին․՝ magna cum laude) 1998 թվականին՝ ստանալով «Քանդակագործության և կինոյի» դիպլոմ։ Եղել է բուսակեր։ Հաջորդող տարիներին Քերին զբաղվել է երկարօրյա քայլող տուրիզմով՝ հիմնականում ճամփորդելով Հարավային Ասիայով, այդ թվում Հիմալայներով։ Նաև մասնակցել է մի քանի գեղարվեստական նախագծերի։ Բացի այդ եղել է առևտրային ձեռնարկության գաղտնի աշխատակից, որը հետևում էր մարտինիի և այլ արտադրությունների գներին և տեսականուն[3]։

«Առասպելներ քանդողները»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստանախագծում Քերին հանդես է եկել «կրտսեր առասպելներ քանդողներ» թիմում Թորի Բելեչիի և Գրանտ Իմահարի հետ միասին, ինչպես նաև եղել է հիմնական հաղորդավարներ Ադամ Սևիջի և Ջեյմի Հայնեմանի ասիստենտը՝ մասնակցելով մի շարք քաղաքային և գիտական առասպելների ստուգմանը։ Նա մշտապես հայտնվել է Հայնեմանի արհեստանոցում՝ աշխատանքի տեղավորվելու նպատակով և, այդպիսով, հայտնվել է հաղորդման մեջ։ Նրա առաջին աշխատանքային օրը շոուի պրոդյուսեր Փիթեր Ռիսն ու Ջեյմին խնդրել են նրան որպես ընկերության վարձու աշխատողի օգնել «վակումային զուգարան» առասպելի ստուգման հարցում․ նրան հանձնարարել են ստեղծել սեփական հետույքի մոդելը ամբողջական մոդելի ստեղծման համար։ Սրա հետ կապված Քերին հետագայում կատակել է, որ իրեն աշխատանքի են վերցրել «իր հետույքի համար»[4]։

Շոուի երկրորդ եթերաշրջանում Քերին սկսել է խաղալ ավելի հայտնի դեր։ Քանի որ նա չուներ նշանակալի աշխատանքային փորձ շոու բիզնեսում, սկզբում նրա համար շատ բարդ է եղել, բայց հետզհետե Քերին սկսել է իրեն ավելի բնական և ազատ զգալ տեսախցիկի առաջ[5]։

Եթերաշրջանի երկրորդ կեսում՝ 2009 թվականին գնացել է հղիության արձակուրդի և նրան ժամանակավորապես փոխարինել է Ջեսի Կոմբզը։ 2010 թվականին ձեռք է բերել իր սեփական «Head Rush» շոուն «Science Channel» հեռուստաալիքում։

Նկարչուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստն ու քանդակագործությունը մեծ տեղ են զբաղեցնում նրա կյանքում։ Քերին պնդում է, որ իր կյանքի ամեն օր ստեղծում է արվեստի ստեղծագործություն այս կամ այն տեսքով, հակառակ դեպքում, ըստ նրա՝ նա «խելագարվում է»։ Նրա սիրելի նյութերից են պոլիմերային կավը, իր կողմից գտնված զանազան իրեր, գուաշ, փայտ և մետաղներ։

Իր որոշ աշխատանքների նկարներ Բայրոնը տեղադրում է իր karibyron.com կայքում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսի՝ «Սթրեյ դոլի» նկարները, որը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերին Anno Domini պատկերասրահում, հասանելի է պատկերասրահի կայքում[6]։

Նա կարծում է, որ արվեստը բավականին բարդ և ջանքեր պահանջող զբաղմունք է, բայց իրեն ոգեշնչում են այնպիսի նկարիչների օրինակներ, որոնք անցյալում ստացել են մրցանակներ «Ժամանակակից արվեստի հարավարևելյան կենտրոնում»։ Քերին նախընտրում է խոհուն հանդիսատեսի։ Իր արվեստի մասին նա ասել է հերևյալը․

Ես ստեղծում եմ դիմանկարներ կամ քանդակներ, որոնք արտահայտում են իմ քննադատական տեսակետը ժամանակակից հարցերի նկատմամաբ։ Իրենց արվեստը չափազանց մանրամասն բացատրող նկարիչներն ինձ զրկում են տպավորությունների մի մասից որպես հանդիսատես։ Ես փորձում եմ հանդիսատեսին հնարավորություն տալ սեփական կարծիքը կազմել ստեղծագործության թաքնված իմաստային բովանդակության մասին։ Արվեստը դառնում է ավելի անձնական, երբ դուք թույլ եք տալիս ձեզ տարվել նրանով։ Ես միշտ բացատրել եմ իմ մղումներն ու աշխատանքի թեմաները, եթե որևէ մեկը հարցրել է, բայց նախընտրում եմ լսել իրենց սեփական նկատառումները։

«Առասպելներ քանդողների» հաջողությունից հետո նա շարունակել է ստեղծել քանդակներ, բայց այլևս չի ցուցադրել դրանք, քանի որ կարծում է, որ իր ներքին աշխարհի ցուցադրությունը գեղարվեստական ցուցահանդեսների ժամանակ կարող է կոնֆլիկտ առաջացենել «Առասպելներ քանդողների» հայտնիության հետ։ Հեռուստատեսին առավել հետաքրքիր կլինի խոսել հեռուստասերիալի, քան իր արվեստի մասին։ Նա նաև ասել է, որ ստանում է իսկական հաճույք, որբ աշխատում է միմիայն ինքն իր համար այս ոլորտում[7]։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

DragonCon
  • Քերին եղել է «Երեկոյան շոու Դևիդ Լեթերմանի հետ» հեռուստանախագծի հյուրը[4]։
  • 2006 թվականին հարցազրույց է տվել և նկարահանվել FHM տղամարդկանց համար նախատեսված ամսագրի ֆոտոսեսիայում[8][9]։ 2007 և 2008 թվականներին նա արժանացել է նույն ամսագրի «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ամենամյա ցուցակի 69-րդ և 68-րդ տեղերը[10][11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Պոլ Ուրիխի հետ։ 2009 թվականին ծնվել է ամուսնական զույգի դուստը՝ Ստելա Ռուբին։ Այդ պատճառով Քերին ժամանակավորապես լքել է «Առասպելներ քանդողները» նախագիծը։ Քերի Բայրոնը չի սնվում տաքարյունների մսով և աթեիստ է[12]։

Տառապում է միզոֆոբիայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «SBS:: Mythbusters > Presenters» (անգլերեն). sbs.com.au — Краткие биографии команды «Разрушителей легенд». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 20.10.2007-ին.
  4. 4,0 4,1 McIntee, Michael Z. — Стенограмма «Вечернего шоу с Дэвидом Леттерманом» от 16 января, 2006 года (№2494)«CBS. Late Show with David Letterman» (անգլերեն). cbs.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 20.10.2007-ին.
  5. Joe Mammy. — Интервью с Кэри Байрон«Features. Kari Byron. San Francisco Treat. The Joe-Mammy.com interview with Kari Byron» (անգլերեն). Joe-Mammy.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 21.10.2007-ին.
  6. «Anno Domini // the second coming of Art & Design. Stray Doll debut solo exhibition by Kari Byron» (անգլերեն). galleryad.com — Фото с выставки. Վերցված է 22.10.2007-ին.
  7. Joe Mammy. — Ещё одно интервью с Кэри Байрон«Our Favorite Redhead. Kari Byron returns to Joe-Mammy.com» (անգլերեն). Joe-Mammy.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 22.10.2007-ին.
  8. «Kari Byron FHMonline.com» (անգլերեն) — Видео с Кэри Байрон на сайте FHM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Kari Byron Playboy Photos For Mythbuster
  10. «Kari Byron in FHM 100 Sexiest Women in the World» (անգլերեն) — Кэри Байрон списке FHM «100 самых сексуальных женщин в мире» — 2007. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. «Kari Byron in FHM 100 Sexiest Women in the World» (անգլերեն) — Кэри Байрон списке FHM «100 самых сексуальных женщин в мире» — 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. Suicide Girls (2011 թ․ մարտի 30). «Interviews > Kari Byron». Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերի Բայրոն» հոդվածին։