Ադամ Սևիջ
Ադամ Սևիջ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1967 (55 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ճարտարագետ, քանդակագործ, ուսուցիչ, կինոդերասան և հաղորդավար |
Աշխատավայր | Academy of Art University? |
Ծնողներ | հայր՝ Whitney Lee Savage? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | adamsavage.com |
![]() |
Ադամ Ուիթնի Սևիջ (անգլ.՝ Adam Whitney Savage, հուլիսի 15, 1967, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հատուկ էֆֆեկտների ամերիկացի մասնագետ, ով «Լեգենդները կոտրողները» (անգլ.՝ MythBusters) հեռուստահաղորդման վարողը և համապրոդյուսերն է։
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նյու Յորքում. մեծացել է Նյու Յորք նահանգի Ուեստչեստեր շրջանում։ Հայրը նկարիչ, անիմատոր և ռեժիսոր էր։ Ադամ երեխա-դերասան էր. հնչյունավորում էր տարբեր հերոսների, ում նրա հայրը ստեղծում էր «Սեզամ Փողոցը» մանկական սերիաների համար։ Նա նկարահանվել է «Չարմին» զուգարանի թղթի գովազդում[2] և Բիլի Ջոելի «You’re Only Human» տեսահոլովակում[3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամը իր սեփական խաղալիքներն է սկսել պատրաստել այն ժամանակվանից, երբ կարողացել է բռնել մկրատը։ Նա աշխատել է որպես կինոմեխանիկ, մուլտիպլիկատոր, գրաֆիկ դիզայներ, սցենարիստ, խաղալիքներ պատրաստող, զոդող բանվոր, լանդշաֆտների դիզայներ։ Աշխատանքում նա օգտագործում էր մի շարք տարբեր նյութեր, ինչպիսիք են մետաղը, թուղթը, ապակին, պլասմասսան, ռեզինը, փրփուրը, աշխատել է հիդրավլիկով, նեոնով և այլն։
1993 թվականին Ադամը վերջապես կենտրոնացավ համակցված կինոնկարահանումների ոլորտի վրա։ Նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են.
- Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք
- Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը
- Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը
- Մատրիցա։ Վերալիցքավորում
- Մատրիցա. Հեղափոխություն
Ներկայումս[4] բացի «Լեգենդները կոտրողներից»` Ադամը նաև մոդելավորում է դասավանդում Սան Ֆրանցիսկոյի արվեստների ակադեմիայում։ Նա նաև ժամանակ է գտնում իրեն արվեստի մեջ կատարելագործելու համար։ Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում և ԱՄՆ-ի այլ քաղաքում ավելի քան 50 ցուցահանդեսներ ընդգրկել են իր ստեղծագործությունները[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://oberhummeraward.at/
- ↑ Товарный знак фирмы «Проктер энд Гэмбл»
- ↑ You're Only Human (Second Wind)(անգլ.) ՅուԹյուբում Песня «Ты всего лишь человек (Второе дыхание)», написанная Джоэлом в попытке предупредить самоубийство подростков.
- ↑ 2008 թվականի հուլիսի տվյալներ
- ↑ «Bio - Adam Savage 2008 (Биография Адама Сэвиджа, 2008)» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 26.06.08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|