Քեմալ Թահիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեմալ Թահիր
թուրքերեն՝ Kemal Tahir
Ծնվել էմարտի 13, 1910(1910-03-13)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 21, 1973(1973-04-21)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանSahrayıcedid Cemetery
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
 Kemal Tahir Վիքիպահեստում

Քեմալ Թահիր (թուրքերեն՝ Kemal Tahir; մարտի 13, 1910(1910-03-13)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 21, 1973(1973-04-21)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, հրատարակիչ և հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվականի մարտի 13-ին Ստամբուլում՝ արհեստավորի ընտանիքում։ Սովորել է Գալաթասարայի վարժարանում։ Համագործակցել է տարբեր հրատարակչությունների հետ, աշխատել է որպես առևտրական գործակալ՝ Ստամբուլի իրավաբանական ընկերություններից մեկում։ 1937 թվականին ամուսնացել է Ֆաթիմա Էրֆանի հետ։

1938 թվականին Քեմալ Թահիրը և Նազըմ Հիքմեթը մեղադրվել են զինծառայողների շրջանում խռովություններ տարածելու մեջ։ Քեմալը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Պատիժը կրել է Չանքըրըի, Մալաթիայի, Չորումի, Նևշեհիրի և Քըրշեհիրի բանտերում։ Ազատ է արձակվել 1950 թվականին՝ ընկնելով համաներման տակ։ Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Ստամբուլ և սկսել աշխատել «Izmir Commerce» թերթում՝ որպես թղթակից։ 1951 թվականին Ազիզ Նեսինի հետ հիմնել է «Դյուշյուն» հրատարակչությունը։ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ջարդերից հետո նրան նորից ձերբակալել են և դատապարտել 6 ամսվա ազատազրկման։ Պատիժը կրել է Հարբիյեի բանտում։ 1968 թվականին այցելել է ԽՍՀՄ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ստեղծագործությունները հարուստ են վատատեսությամբ և քաղաքական սրություններով։ Թահիրը նախատեսել է գրել էպոպեա, որը բաղկացած էր լինելու 21 հատորներից և նվիրված էր լինելու Թուրքիայի 19-20-րդ դարերի պատմությանը։ Իր վեպերում Քեմալ Թահիրը պատմել է երկու համաշխարհային պատմությունների միջև ընկած ժամանակահատվածում Անատոլիայի կյանքը, նկարագրել է 1908- 1940 թվականներին Թուրքիայի հասարակական-քաղաքական պատկերը[2]։ «Թուրքական սոցիալիզմի» ակտիվ հետևորդներից մեկն է։ Որոշ վեպերի հիմքում ընկած են թյուրքական պատմական դասթանները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերջին հատում» (1941),
  • «Խուլ հովիտ» (1955),
  • «Պատանդված քաղաքի մարդիկ» (1956),
  • «Գորշակապույտ ծուխ» (1957),
  • «Յոթ չինարների արոտատեղ» (1958),
  • «Փայտե սապատ» (1959),
  • «Պատանդված քաղաքի բանտարկյալը» (1961),
  • «Հոգնած մարտիկը» (1965),
  • «Մայր հայրենիք» (1967),
  • «Խոշոր հարստություն» (1970)[3],
  • «Խորը կիրճ» (1971).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Кемаль Тахир // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  3. Кемаль Тахир // Литературный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабаев А. Очерки современной турецкой литературы, М., 1959;
  • Бабаев А. Литература, в сб.: Современная Турция, М., 1965;
  • Musaffer Utkan Bugünkü Türk yazarlari, Ankara, 1960;
  • Dosdoğru M. H. Bati aldatmaciliği ve putlara karși Kemal Tahir. İst., 1974.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմալ Թահիր» հոդվածին։