Չանքըրը
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Չանքըրը | ||
| 40°36′0″N 33°37′0″E / 40.60000°N 33.61667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Չանքըրըի մարզ | |
| ԲԾՄ | 730 մետր | |
| Բնակչություն | ▲90 564 մարդ (2021) | |
| Ժամային գոտի | արևելաեվրոպական ժամ, TRS?[1][2] և UTC+3[2] | |
| Հեռախոսային կոդ | 0376 | |
| Փոստային դասիչ | 18000 | |
| Պաշտոնական կայք | cankiri.bel.tr(թուրքերեն) | |
|
| ||
Չանքըրը (թուրքերեն՝ Çankırı), քաղաք Թուրքիայում, Չանքըրըի մարզի մայրաքաղաքը։ Գտնվում է Անկարայից 140 կմ հյուսիս-արևելք, Կիզիլիմակ գետի վտակներից մեկի մոտ։
Հին ժամանակներում քաղաքը հայտնի էր Գանգրա և Գերմանիկոպոլիս անվանումներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի հին տվյալներ քաղաքացիների մասին պահպանվել են Ստրաբոնի մոտ և վերաբերում են մ.թ.ա. 3-2-րդ դարերին, երբ Գանգրան բաժանված էր Պափլոգոնիայի արքաների միջև[3][4]։ Այդ ժամանակներից ի վեր բնակչությունը վկա էր շատ ազգերի և մշակույթների հեգեմոնիային, որոնց մեջ էին խեթերը, պարսիկնեը, հույները, պոնտոսյան հույները, պարթևները, հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, և վերջապես օսանյան թուքերը։ Մինչև հիմա նրանցից շատերին կարելի է տեսնել քաղաքում։
Պափլոգոնիայի Դեյոտար արքայի օրոք վերջինս կոչվում էր Գանգրա, ինչը թարգմանվում է «այծ»։ Նրա մահից հետո այն ընդգրկվել է հռոմեական Գալատիա գավառի մեջ,և շուտով կոչվել է կայսր Կլավդիա Գերմանապոլիսի պատվին։ Այդ ժամանակներից ի վեր քաղաքը ձեռք է բերել իր ժամանակակից տեղակայումը[5]։
Մ.թ.ա. 4-րդ դարում Գանգայում կանգնեցվել է տաճար` քրիստոնեական եկեղեցու կարևոր իրադարձություններից մեկը։
Չակրան օսմանական է դարձել 14-րդ դարում, երբ այն նվաչել է Մուրադ 1-ինը։ 1402 թվականին քաղաքը նվաճվել է Թամերլանի կողմից, 1439 թվականին քաղաքը հետ է վաճվել սուլթան Մեհմեդ 1-ինի կողմից։
19-րդ դարի վերջին Չանկրայի բնակչությունը կազմում էր 16 հազար մարդ։ 1927 թվականին՝ 8847 մարդ, իսկ հետո սկսել է վերականգնվել`10 235 (1940 թվական), 26 124 (1970 թվական), 45 496 (1990 թվական)։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իլգաս սարի ազգային պարկ
- Չանկըրի ամրոցի ավերակները
- Դամբարաններ և մզկիթներ (այդ թվում նախկին եկեղեցիներ)
- Գործող աղի հանք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20240224154238/https://www.resmigazete.gov.tr/eskiler/2016/09/20160908-2.pdf
- 1 2 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ Православная энциклопедия
- ↑ Византийский словарь
- ↑ History of Cankiri
