Ազիզ Նեսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիզ Նեսին
Aziz Nesin
Ծննդյան անունթուրքերեն՝ Mehmet Nusret Nesin
Ծնվել էդեկտեմբերի 20, 1915(1915-12-20)[1][2][3] կամ դեկտեմբերի 21, 1915(1915-12-21)[4]
ԾննդավայրՀեյբելիադա, Փրինս կղզիներ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[5] կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էհուլիսի 6, 1995(1995-07-06)[6][5][3][…] (79 տարեկան)
Վախճանի վայրԱլաչատը, Çeşme, Իզմիրի մարզ, Թուրքիա[7]
ԳերեզմանՍտամբուլ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան, մանկագիր, լրագրող և հեղինակ
Քաղաքացիություն Թուրքիա[8]
ԿրթությունDarüşşafaka High School?, Կուլետի ռազմական լիցեյ (1935) և Թուրքական ռազմական ակադեմիա
Ժանրերերգիծանք
Գրական ուղղություններիսլամ
Ուշագրավ աշխատանքներKazan töreni? և Zübük?
Պարգևներ
ԶավակներAli Nesin?
Ազիզ Նեսին Վիքիդարանում

Ազիզ Նեսին (թուրքերեն՝ Aziz Nesin, Մահմեթ Նուսրեթ կեղծանունենրից) (դեկտեմբերի 20, 1915(1915-12-20)[1][2][3] կամ դեկտեմբերի 21, 1915(1915-12-21)[4], Հեյբելիադա, Փրինս կղզիներ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[5] և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] - հուլիսի 6, 1995(1995-07-06)[6][5][3][…], Ալաչատը, Çeşme, Իզմիրի մարզ, Թուրքիա[7]), թուրք հայտնի գրող, դրամատուրգ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Նեսինը, որը սերում էր Ղրիմի թաթարներից, ծնվել է 1915 թվականին դեկտեմբերի 20-ին Խեյբելիադեում, Արքայական կզղիներից մեկում, որի մասին հենց ինքը ասել է «դրախտային անկյուն, որտեղ ինձ նմանները չպետք է ապրեն։ Թուրք ազդեցիկ մեծահարուստների ամառային այդ հանգստավայրը դարձել է իմ հայրենիքը:Նրանք չենք կարող առանց աղքատների, նրանք շատ ունեն աղքատների կարիքը։ Եվ ահա թե ինչու ենա մենք ապրել Խեյբելիադայում։» 1934 թվականին Թուրքիայում հաստատվեց օրենք, որը վերացրեց բոլոր տիտղոսները և հին դիմելաձևերը և ապագա բանաստեղծը իրեն վերցևեց Նեսին ազգանունը, որը նշանակում է «Ով ես դու»։ «Ես հույս ունեի, որ երբ մարդիկ ինձ իմ ազգանունով կդիմեն, ես կսկսեմ մտածել թե ով և ինչ եմ ես»։ Ավելի ուշ, հերթակաn կեղծանվան որոնումների ընթացքում, ընտրվում է հոր անունը՝ Ազիզ։ Սակայն այս հիմնական կեղծանունից բացի Մեհմեթ Նուսրթը ունեցել է ավելի քանի 50 կեղծանուն[9]։

1930 թվականին նա ավարտել է ռազմատեխնիկական ուսումնարանը, ստանալով սարկաարորի մասնագիտացում և կրտսեր սպայի աստիճան։ Նրա ծառայությունը սկզբից ընթացել է Ֆրակիում, հետո երկրի արևելքում, Կարսի նահանգում, իսկ զորացրումից անմիջապես առաջ՝ 1944 թվականին մայրաքաղաք Անկարայում։ Այս տարիների ընթացքում արդեն գրել սկսած Նենսինը ստանում է կենսական նյութ, որը այնուհետև հիմք է ծառայում նրա շատ գեղարվետսական ստեղծագործությունների համար։1937-1939 թվականներին դասախոսություներ է լսելլ գեղեցիկ արվեստների ակադեմիայում։

Լրագրողական և հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականիզ սկսվում է Ազիզ Նեսինի լրագրողական գործունեությունը «Էդի Գյուն», «Տան» և բազմաթիվ այլ պարբերականներում, գլխավորապես սոցիալիստական բնույթի։ Նենսի գաղափարական և էսթետիկական ձևավոևման վրա գլխավորապես ազդել է Սավախատինոմ Ալիի հետ նրա ծանոթությունը և նրա անդամակցությունը «Մարկո Փաշա» օրաթերթում, որը լուսաբանում էր միջազգային և ներքաղաքական կյանքի կարևոր իրադարձությունները, հեգնում էր ղեկավարող կուսակցությանը, ծաղրում առանձին քաղաքական գործիչներին, գանգատվում էր քրիստոնյաների և քաղաքային աշխատավորների վիճակից։ 1957 թվականին Ազիզ Նեսինը բանաստեղծ Քեմալ Թախիրի հետ համատեղ հիմնադրում է «Դյուշոն» հրատարակչությունը, որտեղ լույս են տեսնում թուրք շատ հեղինակների գրքերը։

Ազիզ Նեսինի հրատարակչական գործունեությունը երբեք չի սահմանափակվել նրա անձնական հետաքրքրություններով։ Այն միշտ համաձանեցված էր հասարակության պահանջի հետ, որը հեղինակի քաղաքացիական հոտառությունը որսում էր զարմանալի խորաթափանցությամբ։ Հենց հասարակական անհրաժեշտությունը հիմք հանդիսացավ «Ազիզ Նեսինի ֆոնդի գրական միամյա հանդեսի» ստեղծմանը։ Տարեգիրք՝ ավեկի քան 1000 էջ ծավալով հրատարակվեց 1976 թվականից և շարունակվեց տպագրվել ևս 10 տարի, մինչ Ազիզ Նեսինը չսկսեց զբաղվել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Տարեգիրքը իր մեջ նյութեր էր ընդգրկում թուրքական գրականության, պոեզիայի, արձակի, մանկական գրականության, թատրոնի, կերպարվեստի հետ։ Ֆինանսական տեսանկյունից կային վնասներ, սակայն հրատարակչին առաջնորդում էր այն գիտակցումրը որ դա մեծ օգուտ է բերում և բերելու է նաև ապագայում։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Նեսինը միայն մեծաքանակ հոդվածների, ֆելիետոնների, էսսեների, նովելների, հեքիաթների, վեպերի, պիսեների հեղինակ չէ, նա նաև հասարակական գործիչ է և երկրի գրական ուժերի շատ լավ համակարգող։ Նրա նախաձեռնությամբ 1976 թվականին ստեղծվում է «Նազիմ Հիսմեթի հասարակությունը», որը պետք է ուսումնասիրեր և պրոպագանդեր բանաստեղծի արվեստը։30 տարիների ընթացքում (1976-1989) ղեկավարել է «Թուրքիայի գրողների սինդիկատը», որը ոչ միայն կոչված էր պաշտպանելու գրականագտեների հեղինակային իրավունքներըը, այլ նաև «պաշտպանել շահագործվող մարդու շահորը, որի կողքին պետք է կանգներ սոցիալիստական գրականությունը, որի ներառում էր հեղափոխական գաղափարներ»։ 1980 թվականի պետական հեղաշրջումից հետո Սինդիկատի ինչպես նաև այլ արմիությունների գործունեությունները դադարեցվեցին, այսինքն արգելվեցին իսկ Սինդիկատի ղեկավարենրից 17-ը դատարանի առջև ներկայացվեցին ստանդարտ մեղադրանքով՝ «կոմունիստական գործունեություն և պրոպագանդա»։ Պետական դատախազը 8-ից 15 տարի ազատազրկում էր պահանջում գրականագետների համար։ Երբ թուրքական թերթերում հայտնվեղ հաղորդագրություն կայանալիք դատական գործընթացի մասին, Ազիզ Նեսինը բուժման նպատակով գտնվում էր Մոսկվայում։ Այդ նորությունը ստանալով, նա տեղեկացրեց դատախազին, որ առողջանալուն պես նա կվերադառնա հայրենիք, որպեսզի կիսի իր ընկերների դժվարությունները։ Բանաստեղծը հույս ուներ, որ արդարության պաշտպանման ընթացքում նրանք կուտակած հմտությունները, կօգնի պաշտպանել Սինդիկատի ղեկավարներին անհիմն մեղադրանքներից։ Մի քանի տարի ընթացող դատական գործընթացի արդյունքում մեղադրյալները արդարացվում են։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Նեսինը հեղինակ է երգիճական և հումորային պատմությունների 34 ժողովածուների։ Իր ստեղծագործություններում նա պայքարում էր ազատության, մարդկային հարաբերությունների անկախության և մաքրության համար, ոչ միայն Թուրքիայիում այլ նաև ամբողջ աշխարհում։ Ազիզ Նեսինի նախընտրած կերպարը մանր չինովնիկ էր, խելացի-անհաջողակ, աղքատ, աանընդհատ աշխատանքի որոնումների մեջ, այսինքն հասարակ ժողովրդից մի մարդ։ Հեղինակ հրատարակությունների ամբողջ ծավալը 2010 թվականին 8 միլիոն էր[10]։.

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսինի առաջին գրական փորձերը կապված են պոեզիայի հետ. 1939-1943 թվականներին նա բանաստեղծություններ տպագրեց «Էդի Գյուն» թերթում։ Սակայն Նազիմ Խիկմետը խորհուրդ տվեց նրան դրա վրա ժամանակ չծախսել, քանի որ նրա բանաստեղծությունները այդքան էլ լավը չեն։ «Գրիր պատմվածքներ և վեպեր», - ասեց նա։ Առաջին պատվածքները հրատարակվել են 1943 թվականին «Միլլեթ» թերթում։ «Երբ ես վերջացրեցի իմ առաջին պատվածքը (ես ենթադրում էի, որ ընթերցողները արցունքներ կթափեն դրա վրա) և այն բերեցի թերթ, խմբագիրը՝ շատ մոտ մի մարդ, արտասվելու փոխարեն սկսեց ուրախ ծիծաղել և ասաց «Կեցցե՛ս... Հրաշալի է:Այպիսի պատմվածքներ էլի գրիր և բեր մեզ մոտ», -հեգնում է հեղինակը իր գրական կյանքի սկզբում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Նեսինը օգտագործել է տարպեր ժանրեր. պատմվածքնր, հեքիաթներ, պիեսներ, վեպեր, հոդվածներ։ Նեսինի հրատարակած «Ու՞ր ենք մենք գնում» գրքույկում նա կտրուկ քննադատում է «Դոկտոր Թրումենին», ով ստեղծել է թուրքիայի օգնության ամերիկյան ծրագիր։ Նա «դոկտոր Թրումենին» քննադատում է Թուրքիային ամերիկյան կապիտալից ստրկական կախվածաության մեջ մտցնելու համար։ Իր «Աքսորական հիշողություններում» (1957) Նենսինը նկարագրում է, որ ընդհանրապես ազատ ժամանակ չի ունեցել Բուրսա քաղաքում աքսորված լինելու ժամանակ։ Արդյունքում բանաստեղծի կայնքից հինգ ու կես տարի է անցնում։ Բանտում գտնվելու տարիների ընթացքում Նենսինը չի կորցնում իր «տխուր» հումորի զգացումը և այսպես է գրում իր կյանքի այդ էտապի մասին, - «Մեր հայրերը հպարտությամբ պատմում էին պատերազմնեի և մարտերի մասին, որոնց նրան մասնակցել էին:Մենք չունենք նման հիշողություններ:Մեր թոռներին մենք միայն կարող ենք պատմել բանտերի, ոստիկանության, դատերի, հարցաքննությունների մասին»։

Հաղթում է Նենսինի անսպառ հնարամտությունը թեմայի փոխանցման ձևի և սյուժեի մեջ։ Նրա ստեղծագործությունների թեմաները բազմազան են. պետական ծառաոողների կաշառվածություն, գործազրկություն, քրիոտոնյաների հողազրկություն, առաջովար մտավորականների հետապնդում։ Գրողին հուզում էին կացարանային, առողջապահական, կրթական խնդիրները։ Նա ծաղրում էր էգոիզմը, բռնությունը, քծնությունը, կաշառակերությունը, կրոնական ֆանատիզմը։ «Շատերին զարմացնում է, - ասում է Ազիզ Նեսինը, - իմ գրած պատմվածքների քանակը:Դրանք երկու հազարից ավելի են:Բայց ի՞նչ կա այստեղ զարմանալու:Եթե ընտանիքը, որտեղ ես ապրում եմ բացկացած է ոչ թե տասը այլ քսան մարդուց, ես ստիպված էի գրել կրկնակի»։

Երգիծաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին հրատարակվում է նրա «Ի՞նչ մնաց» ժողովածուն։ Նախաբանում հեղինակը նկարագրում է հետաքրքիր տեսարան «Մի օր բժշկի մոտ է գնում նյարդային հիվանդությու ունեցող մի հիվանդ և ասում. «Բժիշկ, ես հիվանդ եմ։ Ես չեմ կարող ապրել այնպես, ինչպես առաջ էի ապրում:Երբ ես հաց եմ ուտոմ իմ աչքերի առաջ են հյատնվում սովածները և ուտելիքի կտորը կոկորդումս է մնոււմ։ Բոբիկիների և հագուստի կարիք ունեցողների հետ ես մրսում եմ փողոցներում:Ես ինձ մեղավոր եմ զգում յուրաքանչյուր հանցագործության մեջ:Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, մարդասպանի դանակը նաև իմ ձեռքերում է եղել, իսկ փամփուշտը՝ ուրիշի կուրծքը արձակված, իմ սրտում է խրվել:Բոլոր հանցագործությունների մեղքը իմ ուսերի վրա է:Ես արդեն մոռացել եմ, թե ինչպես եմ ծիծաղում»։ Բժիշկը ձեռքերի դնում է հիվանդի ուսերին, տանում պատուհանի մոտ, բացում վարագույները և մատով ցույց տալիս պայծառ, կրկեսային աֆիշը, փողոցի հակառակ կողմում։ Աֆիշում ծաղրածուի դեմքն է, խորամանկ ժպիտով։ «Սիրելիս», - ասում է բժիշկը, - «Դու տեսնու՞մ ես այն ծաղրածուին:Ես առաջարկում եմ գնալ նրա ներկայացմանը:Դու կմոռանաս և՛ թախիծ, և՛ տխրություն, և՛ հոգս:Կրկին կսկսես ծիխաղել, կյանք կրկին քեզ կշողա ժպիտով» :Հիվանդը խոնարհում է գլուխը, -«Բժիշկ, բայց դա ես եմ, ես եմ այդ ծաղրածուն...»

Ազիզ Նեսինի ստեղծագործությունները լի են ծիծաղով և ցավով։ Նրանք ստիպում են ընթերցողին ծիծաղել, բայց նաև արթացնում են նրա միտքը, բացում նրա աչքերը և նա տեսնում է իր շուրջը տիրող չարությունը։ Իր ստեղծագործական ոճի և գրական գործունեության հասարակական նշանակության մասին Ազիզ Նեսինը ասել է որ արդար մարդկանց համաև դժվար է ընդունել որ մեր հայրենակիցների մեծ մասը դեռ միջնադարյան խավարի մեջ են ապրում, ապրում են սովի և վաղվա օրվա հանդեպ անհավատության մեջ և նրանց կողքին երջանիկները և բարգավաճողները նրանց հաշվին օգտվում են կյանքի բոլոր բարիքներից։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է գրել պատմվածքներ, որպեսզի մարդիկ ծիծաղեն, մտածեն կյանքի մասին և մտածելով ծիծաղեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազիզ Նեսին՝ գրող-երգիծաբանների միջազգային մի քանի մրցույթների դափնեկիր
  • 1596 թվականին, Իտալիայում կայացած գրող-զավեշտաբանների իններորդ միջազգային մրցույթին «Ինչպես բռնվեց «Փիղ» մականվամբ Խանդին» պատվածքով Ազիզ Նեսին գրավում է առաջին տեղը և ստանում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը
  • 1957 թվականին Նենսինը ստանում է նույնը մրցանակը «Ճաշկերույթ կաթսայի որոշման կապակցությամբ» պատմվածքի համա
  • 1959 թվականին ռեպորտաժների շարքի համար ստանում է Թուրքիայի լրագրողների միության մրցանակը
  • հետո հաջորդում է «Ոսկե ոզնի» մեդալը «Հայրենասիրական պարտք» պատմվածքի համար Բուլղարիայում կայացած զավեշտաբաններում մրցույթում, «Կոկորդիլոս» պարբերականի միջազգային մրցանակը «Նա պետք է մնա» պատվածքի համար, թուրքական թերթ «Միլլեթի»-ի հիմնադիր Ալի Նեսջիմ Քարաջանի հիշատակին նվիրված մրցույթում մրցանակ «Կարագյոզ» պիեսի համար, մրցանակ Թուրքիայի լեզվաբանական հասարակության կողմից «Չիչու» պիեսի համար և այլ շատ մրցանակներ
  • 1974 թվականին Ասիայի և Աֆրիկայի գրողների միությունները Նենսինին են շնորհում «Լոտոս» մրցանակը գրականության բնագավոռւմ մատուցած ծառայությունների և ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության համար։

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Նեսինը մահացավ 80 տարեկանում (1995), թողնելով գրական մեծ ժառանգություն, բարի անուն և Վակիֆ հիմնադրամը։Ստամբուլից 60 կիլոմետր հեռու՝ Չատալջա վայրում՝ կարճ շենքերի և մրգատու ծառերի շրջակայքում, ձգվում է հարկանի քարե մի շինություն։ Ոչ, դա հայտի բանաստեղծի քաղաքմերձ տունը չէ։ Այդ տունը կառուցված է իր միջոցներով և ներարված է 85 ինտերնատների մեջ՝ նախատեսված որբերի և աղքատ ընտանիքների երեխաների համար։ Այստեղ նրանք ապրում են երեք տարեկանից և մինչև 18 տարեկան սովորում տեղական դպրոցում, այն պայամանով, որ հետո մասնագիտություն են ստանալու, իսկ նրանք ովքեր դրսևորում են յուրահատուկ հնարվարություններ, շարունակում են ուսւոմը բարձրակարագ կրթական հաստատություննեում։ Հեղինակը իր բոլոր միջոցները, գրքերից եկած եկամուտները հատկացրել է ինտերնատին, իսկ իր 4 երեխաներին ասել է, որ իրենց հացը նրանք պետք է աշխատեն իարենց սեփական աշխատանքով։ Ազիզ Նենսինը ֆոնդի աշխատանքների կազմակերպումը հնաձնում է որդուն՝ Ալիին, այդ պատճառով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորը և փիլիսոփան ԱՄՆ-ից վերադառնում է Թուրքիա և հոր նման բնակություն հաստատում Չատալջում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տղամարդը, որը դարձավ կին (1955)
  • Ֆուտբոլի արքան (1957)
  • Գեղեցիկ տղամարդը (1957)
  • Ալլոպեցիա (1959)
  • Զյուբուկ (1961)
  • Ներկայի երեխաները հրաշալի է (1967)
  • Ազգանուն (1976)
  • Միակ ճանապարհը (1978)

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիշողություններ աքսորից (1957)
  • Այդպես է եղել, բայց այդպես չի լինի (1966-1977)
  • Ոստիկանությունում (1967)
  • Բարձրունքի սկիզբը (1982)
  • Իմ խենթությունները (1984)
  • Ազիզ Նեսին՝ մեր ժամանակների Հոջա Նասրեդին
  • Մի խումբ մարդիկ դատապարտված մահապատժի (1987)
  • Մի ժամանակ ես երեխա էի (1989)
  • Մի օգտագործիր իմ երազանքները (1990)

Հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի երկրում (1958)
  • Թռիչքներ (1960)
  • Քնիր իմ սիրելի եզնիկ (1971)
  • Ազիզ պապիկի հեքիաթները (1978)

Երգիծանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազիզի գիրքը (1979)

Գրականություն ճամփորդի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի ասեք, լսել եք թե ոչ (1976)
  • Աշխարհը կաթսա է, իսկ ես շեերփ (1977)

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուք չեք լինի այդքան սիրլաիր, գիտե՞ք։(1958)
  • Մետ, արա ինչ-որ բան։ (1959)
  • Տարոսի հրեշը (1963)
  • Պայքար սուլորդների և մաքրողների մեջ (1968)
  • Բռնիր իմ ձեռքը, Ռովնի (1970)
  • Դե, սպանիր ինձ, սիրելիս (1970)
  • Հինգ կարճ պիսեներ (1979)
  • Բոլոր պիեսները (1982)

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերջից սկիզբ (1984)
  • Տաս մինչև սեր և հինգ մինչև մահ (1986)
  • Բռնելով ինձ (1988)
  • Մինչև հանդիպումը (1990)
  • Սիվասի ցավը (1995)

Անթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքական հումոր հանրապետության շրջանում (1973)

Նամակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազիզ Նեսինի և Ալի Նեսինի նամակագրությունը (1994)
  • Իմ սիրելի հայր, իմ սիրելի որդի, Ազիզ Նեսինի և Ալիս Նեսինի նամակագրությունը (1966-1981, 2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիզ Նեսին» հոդվածին։