Քել Միտչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդյան թիվ՝օգոստոսի 25, 1978(1978-08-25) (45 տարեկան)
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երաժիշտ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, սցենարիստ, պարող, կատակերգու, ստենդ ափ երգիծաբան, երգիչ և ռեփեր
IMDb։ID 0005239
kelmitchell.com

Քել Միտչել (անգլ.՝ Kel Johari Rice Mitchell,օգոստոսի 25, 1978(1978-08-25), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասան, կոմիկ և երաժիշտ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին նա ունեցավ իր դեբյուտը կինոյում՝ նկարահանվելով «Հիանալի բուրգեր» ֆիլմում, 1990-ական թվականներին հաճախ համագործակցել է Քենան Թոմփսոն կոմիկի հետ։ Սակայն, որպես կատակերգու դերասան հայտնի դարձավ Nickelodeon հեռուստաալիքի այնպիսի շոուների շնորհիվ, ինչպիսիք են «Քենան և Քել» և «Բոլոր տեսակի բաներ»։ Նա նաև խաղացել է «Խաղային Շեյքերներ» հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկը[3]։ 2019 թվականին Միտչելը մասնակցել է «Պար աստղերի հետ» 28-րդ եթերաշրջանում[4]։ 2019-ից 2020 թվականներին Միտչելը նկարահանվել է «Բոլոր տեսակի բաներ» շոուի վերագործակման մեջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Թաիշե Հեմփթոնի հետ (1999-2005 թվականներ)։ Ամուսնության ընթացքում ունեցել է երկու երեխա՝ որդի Լիրիկը (ծնված 1999 թվականին) և դուստր՝ Ալուրը (ծնված 2001 թվականի հոկտեմբերի 30-ին)։ 2012 թվականին ամուսանցել է Էյշե Լիի հետ։ 2017 թվականի հուլիսի 22-ին զույգը ունեցավ դուստր՝ Ուիզդոմ Ջուել Միտչելին[5]։ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զույգը ունեցավ որդի՝ Պատվե՛ք Ջոհարի-Ռայս Միտչելին[6]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1994—1999 ս Բոլոր տեսակի բաներ All That տարբեր հերոսներ
1996—2000 ս Քենան և Քել Kenan & Kel Քել
1997 ս Քույրիկ, քույրիկ Sister, Sister Թոդդ
1999 ֆ Խորհրդավոր մարդիկ Mystery Men Անտեսանելի
2000 ս Դետեկտիվ Նեջ Բրիջս Nash Bridges Սթիվեն Կլարկ
2000 ֆ Ռոքիի և Բուլվինկլի արկածները The Adventures of Rocky and Bullwinkle Մարտին
2003 ս Կայանատեղիներ The Parkers Ֆրեդդի Ֆաբյուլոս
2011 ս Հաջողությո՜ւն, Չարլի՛ Good Luck Charlie! էմսի
2013 ֆ Ֆիլմում հայտնվածները Caught On Tape Մարլոն
2013 ս Սեմ և Քեթ Sam & Cat Պիզի Բի
2014 ս Սարսափելի ընտանիքը The Thundermans սենսեյ
2014 ս Լիվ ու Մադի Liv and Maddie Քյու-Պոպ
2015—2019 ս Խաղային Շեյքերներ Game Shakers Դաբլ Ջի
2016 մս Ռոբոճուտիկ Robot Chicken տարբեր հերոսներ
2017 ս Վտանգավոր Հենրին Henry Danger Դաբլ Ջի
2019 մս Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ SpongeBob SquarePants Բինս Մաքբինս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kel Mitchell Biography (1978-)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Kel Mitchell: All That Star on How Faith Saved Him from Suicidal Thoughts : People.com». 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Kel Mitchell is coming back to Nickelodeon». EW.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Good Morning America. «'Dancing With the Stars' 2019: Hannah B, Karamo and more to compete on new season» (անգլերեն). Good Morning America. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  5. «All That Baby Love! Kel Mitchell and Wife Asia Lee Welcome a Daughter». PEOPLE.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  6. «All That and a Baby Boy! Kel Mitchell and Wife Asia Lee Welcome Son Honor Johari-Rice». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քել Միտչել» հոդվածին։