Քեթրին Սալիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Սալիվան
Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ Kathryn Sullivan
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է հոկտեմբերի 3, 1951(1951-10-03)[1] (72 տարեկան)
Ծննդավայր Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Պարգևներ

Քեթրին Դուայեր Սալիվան (անգլ.՝ Kathryn Dwyer Sullivan, հոկտեմբերի 3, 1951(1951-10-03)[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կին աստղագնաց, երկրաբան, օվկիանոսագետ։ Եղել է Space Shuttle համակարգի երեք տարբեր տիեզերանավերի անձնակազմերի անդամ, դարձել բաց տիեզերք դուրս եկած առաջին ամերիկուհին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը (Taft High School) Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլզ շրջանում, 1973 թվականին՝ Կալիֆոռնիական համալսարանը Սանտա Կրուսում (ստացել է երկրագիտության բակալավրի աստիճան), 1978 թվականին՝ կանադական Հալիֆաքս քաղաքի Դելհաուզի համալսարանը՝ երկրաբանության դոկտորի գիտական աստիճանով[6] («Նյուֆաունդլենդի ավազանի կառուցվածքն ու էվոլյուցիան» վերնագիրը կրող դոկտորական ատենախոսությունն այդ նույն տարրում լույս է ընծայվել առանձին գրքով)։

Զնվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Սալիվանը զինվորական օվկիանոսագիր է կապիտանի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է ԱՄՆ-ի օվկիանոսների ու մթնոլորտի ուսումնասիրության ազգային վարչության հետազոտական աշխատանքների ղեկավար։

Աշխատանք ՆԱՍԱ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիվանը ՆԱՍԱ-ում 1979 թվականին կազմավորված կին աստղագնացների առաջին թիմի հինգ անդամներից մեկն էր։ Մասնակցել է «Շաթլ» համակարգի տիեզերանավերից երեքով իրականացված տիեզերական թռիչքների։ STS-41-G տիեզերանավով 1984 թվականի հոկտեմբերին կատարած իր առաջին թռիչքի ժամանակ դարձել է բաց տիեզերք դուրս եկած առաջին ամերիկուհին։

STS-31-ով կատարած երկրորդ թռիչքի ժամանակ տիեզերանավի անձնակազմի մյուս անդամների հետ ուղեծիր է դուրս բերել «Հաբլ» տիեզերական հեռադիտակը։ 1992 թվականի ապրիլին իրականացրած երրորդ թռիչքի ժամանակ եղել է STS-45 Atlantis բեռնատար տիեզարանավի հրամանատարը։ ՆԱՍԱ-ից հեռացել է 1993 թվականին[7]։

Տիեզերքում ընդհանուր առմամբ անց է կացրել 532 ժամ, այդ թվում՝ բաց տիեզերքում՝ 3 ժամ 29 րոպե։

2020 թվականի հուլիսին՝ ՆԱՍԱ-ից հեռանալուց քսան տարի անց, 68 տարեկան հասակում Քեթրին Սալիվանը դարձել է աշխարհում առաջին կինը, որ եղել է օվկիանոսի ամենախոր կետում, և առաջին անձնավորությունը, ով եղել է և՛ տիեզերում, և՛ օվկիանոսի ամենախոր կետում. նա՝ որպես օվկիանոսագիր, մասնակցել է տասը ժամ տևած մի գիտարշավի՝ այցելով Խաղաղ օվկիանոսի ամենախոր՝ Մարիանյան իջվածքի Չելենջերի վիհը և գտնվելով 10 928 մետր խորության վրա[8]։

Պարգևներ և մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Սալիվանը ՆԱՍԱ-ից ստացել է հետևյալ պարգևները. 1984, 1990 և 1992 թթ.՝ NASA Space Flight Medal. 1988 և 1991 թթ.՝ NASA Exceptional Service Medal. 1992 թ.՝ NASA Outstanding Leadership Medal. 1996 թ.՝ գնահատանքի հավաստագիր՝ Certificate of Appreciation[9]: Բացի այդ, 1991 թ. արժանացել է Haley Space Flight Award մրցանակի[10], 1993 թ.՝ կին աշխարհագրագետների ընկերության ոսկե մեդալի[11][12], 1994 թ.՝ նվաճումների ամերիկյան ակադեմիայի Ոսկե ափսե մրցանակի[13], 2004 թ.՝ Չիկագոյի աստղագիտության և աստղաֆիզիկայի թանգարանի՝ Adler Planetarium-ի սահմանած Women in Space Science Award մրցանակի[14], 2020 թ.՝ Նևադայի մեդալի[15]։

Քեթրին Սալիվանը գրքի 2019 թ. BookExpo America տոնավաճառում ինքնագրեր է ստորագրում Handprints on Hubble գրքի շապիկին

Սալիվանը գիտության պատվավոր դոկտորի աստիճան ու կոչում է ստացել Willamette համալսարանից՝ 2013 թ.[16] և Brown համալսարանից՝ 2015 թ.[17]:

2002 թվականին նա ներառվել է Օհայոյի նահանգի փառքի սրահում, 2004 թվականին՝ աստղագնացների փառքի սրահում[18], 2023 թվականին՝ ազգային օդագնացության փառքի սրահում[19]։ 2016 թվականին ընտրվել է ճարտարագետների ազգային ակադեմիայի[20], հաջորդ տարում՝ արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[21]։ 2020 թվականին աշխարհագրագետների ամերիկյան ընկերակցությունը նրան շնորհել է պատվավոր աշխարհագրագետի կոչում[22]։ 2014 թվականին Քեթրին Սալիվանը ներառվել է «Թայմ» թերթի կամած աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց, 2020 թվականին՝ BBC-ի «100 կին» ցանկում[23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  2. 2,0 2,1 https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
  3. 3,0 3,1 https://www.bbc.com/news/world-55042935
  4. 4,0 4,1 https://www.nmspacemuseum.org/inductee/kathryn-d-sullivan/
  5. 5,0 5,1 Anaya Appoints Three to Space Hall PanelAlbuquerque: 1985. — P. 20. — ISSN 1526-5137; 2578-3963
  6. «Astronaut Bio: Kathryn D. Sullivan (04/2014)» (անգլերեն). jsc.nasa.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  7. citar web|URL=https://www.nasa.gov/sites/default/files/atoms/files/sullivan_kathryn.pdf%7Ctítulo=Sullivan(չաշխատող հղում) Bio|autor=|data=|publicado=NASA|acessodata=18 maio 2019
  8. citar web|URL=https://edition.cnn.com/travel/article/astronaut-kathy-sullivan-challenger-deep-dive-scn/index.html%7Ctítulo=Former(չաշխատող հղում) astronaut becomes first person to visit both space and the deepest place in the ocean|autor=Kate Springer|data=|publicado=CNN|acessodata=11 junho 2020
  9. «Historical Recipient List» (PDF). NASA. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  10. «American Institute of Aeronautics and Astronautics». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  11. «SWG Gold Medalists». Society of Woman Geographers. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  12. «Pennant, Society of Woman Geographers, STS 41-G, Sullivan». Smithsonian National Air and Space Museum. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  13. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». American Academy of Achievement. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  14. «Women in Space Science Award» (PDF). Adler Planetarium. 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  15. Desert Research Institute (2019 թ․ նոյեմբերի 25). «2020 DRI Nevada Medal of Science to honor Dr. Kathryn Sullivan, first American woman to walk in space» (անգլերեն). GlobeNewswire News Room. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  16. «2013 Honorary Degrees». Willamette University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. «Brown awards six honorary doctorates | News from Brown». Brown University. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  18. Mathews, Melissa; Farmer, Andrea (2004 թ․ ապրիլի 30). «Hall Of Fame Honors NASA Deputy Administrator» (Press release). NASA. 04-146. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  19. «Enshrinee Kathryn Sullivan». nationalaviation.org. National Aviation Hall of Fame. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  20. «Members» (PDF). National Academy of Engineering. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  21. «Kathryn D. Sullivan». American Academy of Arts and Sciences. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  22. «Honorary Geographer». American Association of Geographers. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  23. «BBC 100 Women 2020: Who is on the list this year?». BBC News. 2020 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  24. Citar periódico |url=https://www.bbc.com/portuguese/internacional-55051920 |título=BBC 100 Women: quem está na lista de mulheres inspiradoras e influentes de 2020? |acessodata=2022-12-17 |periódico=BBC News Brasil |lingua=pt-BR

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Սալիվան» հոդվածին։