Քասթինգ սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քասթինգ սպորտ
Տեսակfly fishing?
 Fly casting Վիքիպահեստում


Քասթինգ սպորտ (անգլ.՝ fly casting), ձկնորսության իմիտացիայով սպորտաձև։ Մրցաշար, որը վերահսկվում է Քասթինգ սպորտի միջազգային ֆեդերացիայի (ICSF)[1] կողմից։ ICSF-ը հովանավորում է մրցաշարերը և ճանաչում է համաշխարհային ռեկորդներ ճշգրտության ու հեռավորության համար։ Քասթինգ սպորտը (նաև հայտնի է որպես չոր ձկնորսություն) կարող է անցկացվել ինչպես ջրի վրա,այնպես էլ՝ մարզադաշտերում։ «Ձկնորսություն» տերմինն օգտագործվում է նետման շարժումները նմանակելու պատճառով։ Սպորտաձևի էությունը իմիտացիոն խայծը (պլաստիկ դետալ կամ արհեստական ​​ճանճ) թիրախի վրա հնարավորինս ճշգրիտ նետելն է:Գոյություն ունեն մրցաձևեր բոլոր տեսակի խայծերի, ձկնորսական կարթի ֆիքսված կծիկի և պտտվող կծիկի համար, ինչպես նաև տարբեր դասերի մրցակիցների համար:Մրցումները ջրի վրա անցկացվում են փակ ջրամբարներում։ Ամբողջ աշխարհում անցկացվում են ազգային առաջնություններ և բազմաթիվ միջազգային մրցաշարեր, որոնք ներառում են ձկնորսական մրցաշարի բոլոր կամ որոշ տեսակներ։ Որոշներն էլ անցկացվում են փակ մրցաշարերի շրջանակներում՝ ոչ ջրի վրա։ Սպորտաձևը ներառված է 2005 թվականի Համաշխարհային խաղերում[2][3](տես լուսանկարը) և Օլիմպիական խաղերում։ Ունի 6 տարատեսակ։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակից Յանա Մայզելը կատարում է նետում 2005 թվականին Դույսբուրգում կայացած Համաշխարհային խաղերի գոլավազաններից մեկում։

Քաստինգ սպորտի նպատակն էր սովորեցնել ձկնորսներին ճիշտ օգտագործել ձկնորսության սարքը, որպեսզի խայծը նետվի հենց այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են, և խոչընդոտները հասցվեն նվազագույնի։ Ձկնորսության թույլտվություն ստանալու համար նրանք պետք է ցուցադրեին թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ պրակտիկա։ Սարքը օգտագործելուց բացի, ձկնորսական կարթի կապերի հանգույցների իմացությունը նույնպես մեծ դեր է խաղում նետման մեջ։ Տարբեր տեսակի կապերը պետք է միանան համապատասխան հանգույցներով, կարևոր է հանգույցը կոկիկ կապելը։ Այս նպատակների հիման վրա քասթինգը վերածվել է սպորտաձևի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսական մրցաշարը[4] ծագել է ԱՄՆ-ում և Անգլիայում 19-րդ դարի երկրորդ կեսին։ Առաջին անգամ մրցութային կարգով՝ որպես մրցաշար անցկացվել է 1864 թվականին ԱՄՆ-ում։ Սպորտը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհում՝ առաջացնելով բազմաթիվ տեղական տարատեսակներ։ Այս սպորտաձևն ամենից շատ զարգացել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում և Ճապոնիայում։ Գերմանիայում առաջին մրցաշարը տեղի է ունեցել Բեռլինում 1923 թվականին։ Գերայում քասթինգ սպորտը նույնիսկ ներկայացված էր դպրոցական սպորտում։ Քասթինգ մարզաձևը պարբերաբար օրակարգում էր նաև Համաշխարհային խաղերում 1981-2007 թվականներին։ Մինչ օրս ամենահաջողակ մարզուհին Յանա Մայզելն է, ով միայն 1993 թվականից ի վեր 86 աշխարհի տիտղոս է նվաճել[1][2][3]։ Ժամանակակից կանոններով ստանդարտ ձկնորսական հանդերձանքով աշխարհի առաջին առաջնությունը կայացել է Նորվեգիայում 2010 թվականին։ Այդ ժամանակից ի վեր աշխարհի առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ՝ 2012 և 2014 թվականներին Նորվեգիայում, 2016 թվականին Էստոնիայում և 2018 թվականին՝ Մեծ Բրիտանիայում[5]։

Քաստինգ սպորտ-պաստառ

Ռուսաստանում ձկնորսական մրցաշարեր անցկացվել են 21-րդ դարի սկզբից։ Առաջին մրցաշարերն անցկացվել են անհատական ​​կարգով՝ միայն ձկնորսությանը նվիրված տարբեր փառատոների շրջանակներում։ Դաշնային մակարդակով 2007 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվայում սկսեցին անցկացվել նման մրցույթներ ձկնորսությանը նվիրված փառատոներում։ 2012 թվականին ստեղծվել է «Ձկնորսական մրցաշարի Սիբիրյան գավաթ»[6] ամենամյա մրցաշարը՝ մրցութային ձևաչափով։«Ձկնորսական մրցաշարի Համառուսաստանյան գավաթ»[7] մրցաշարի շրջանակներում առաջին անգամ 2017 թվականին Ռուսաստանում անցկացվել են մրցումներ աշխարհի առաջնության կանոններով՝ բոլոր 6 տեսակներից։ Մրցաշարն անցկացվել է 3 փուլով. 2017 թվականին այն անցկացվել է Մոսկվայում, Կրասնոյարսկում և Նովոսիբիրսկում[8]։Ներկայումս «Ձկնորսական մրցաշարի միություն» ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում է Ռուսաստանում մրցաշարի խթանմամբ և զարգացմամբ։

Ռուսաստանի մարզիկները 2010 թվականից մասնակցել են աշխարհի բոլոր առաջնություններին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իշխանի ճշգրտություն- մեկ ձեռքով նետում կարթով՝ ջրի վրա գտնվող թիրախի վրա.
  2. Իշխանի հեռավորությունը- մեկ ձեռքով հեռահար նետում կարթով։ Նետում գլխավերևով։
  3. Ծովային իշխանի հեռավորությունը-մեկ ձեռքով հեռահար նետում կարթով։ Նետում գլխավերևով։ Ներառված սարքավորումներով այն տարբերվում է« Իշխանի հեռավորությունից».
  4. Սաղմոնի հեռավորություն - երկու ձեռքով նետում։ Նետում գլխավերևով։
  5. Սպեյ հեռավորությունը 15 - երկու ձեռքով կարթով նետում՝ ուղղության փոփոխությամբ։ Նետում ջրային խարիսխով։
  6. Սպեյ հեռավորություն - երկու ձեռքով հեռահար նետում կարթով։ Նետում հարթակից ջրային խարիսխով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Medals 1993-2022 - adults». Վերցված է 2023-04-06-ին.
  2. 2,0 2,1 «Irre: Jana Maisel holt 67-WM- und 42 EM-Titel im Trockenangeln».
  3. 3,0 3,1 Dunker, Robert (2010 թ․ դեկտեմբերի 29). «Jana Maisel: Keiner kennt die erfolgreichste Sportlerin der Welt» – via www.welt.de.
  4. «Board Member 2019-2023» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.
  5. «http://fly-fishing.ru/flyfishing/sport/world_casting_champ2018/». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  6. «Athlete of the Year 2018» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.
  7. «Athlete of the Year 2019» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.
  8. «Athlete of the Year 2021» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robinson, Gilmer G. Fly Casting (неопр.). — New York: A. S. Barnes & Co, 1942.
  • Smedley, Harold H. "Dike". Accuracy Fly Casting (неопр.). — Chicago-New York: Ziff-Davis Publishing, 1949., illustrated fly casting guide by Winner of National, Great Lakes, Midwest, Michigan, and New York Fly Casting Championships.
  • Wulff, Joan. Joan Wulff's Fly-Casting Techniques (неопр.). — New York: Nick Lyons Books, 1987. — ISBN 0-941130-38-X.
  • Krieger, Mel; Nelson Ishiyama; Albert Jules McClane; Ben Blackwell. The Essence of Fly Casting (неопр.). — Club Pacific, 1988. — ISBN 978-0-944169-02-5.
  • Jaworowski, Ed. Troubleshooting the Cast (неопр.). — Mechanicsburg, PA: Stackpole Books  (англ.)рус., 1999. — ISBN 978-0-8117-2942-0.
  • Jaworowski, Ed. The Cast: Theories and Applications for More Effective Techniques (англ.). — Mechanicsburg, PA: Stackpole Books  (англ.)рус., 2006. — ISBN 978-0-8117-3257-4.
  • Kreh, Lefty. Lefty Kreh's Longer Fly Casting, New and Revised: The Compact, Practical Handbook That Will Add Ten Feet—Or More—To Your Cast (англ.). — New York: Lyons Press, 2007. — ISBN 978-1-59921-087-2.
  • Kreh, Lefty. Casting With Lefty Kreh (неопр.). — Mechanicsburg, PA: Stackpole Books  (англ.)рус., 2008. — ISBN 978-0-8117-0369-7.
  • Kyte, Al. The Orvis Guide to Better Fly Casting: A Problem-Solving Approach (англ.). — New York: Lyons Press, 2008. — ISBN 978-1-59228-870-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]