Մրցավարների տեսաօգնության համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մրցավարների տեսաօգնության համակարգ (անգլ.՝ Video assistant referee), կրճատ՝ VAR կամ մրցավարի տեսաօգնական[1], տեխնոլոգիա ֆուտբոլում, որը թույլ է տալիս մրցավարին որոշումներ ընդունել հանդիպման վիճելի պահերին կրկնապատկերների միջոցով: 2018 թվականին միջազգային մրցաշարերում պաշտոնապես ընդգրկվել է Ֆուտբոլ խաղալու կանոնների մեջ[2]:

Համակարգի աշխատանքի սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաօգնության համակարգը թույլ է տալիս դիտարկել չոր տեսակի վիճելի պահ և օգնել մրցավարին ճիշտ որոշում կայացնել[3]. կանոնների խախտումով խփված գոլերի, տասնմեկմետրանոցների նշանամամբ դրվագների, կարմիր քարտի սխալ ցուցադրման (երկրորդ դեղինի դեպքերը չեն դիտարկվում) և սխալներ պատժված խաղացողների նույնականացման հետ կապված (թույլ է տալիս որոշել՝ ով է խախտում կատարել, որ որևէ քարտ ստանա) ժամանակ: Այդպիսով, տեսաօգնության համակարգը պաշտոնապես թույլ է տալիս խաղի ընթացքում հայտնաբերել և հաստատել մրցավարի «ակնհայտ սխալները»[4][5]:

Յուրաքանչյուր խաղի ժամանակ հատուկ տեսասենյակում (անգլ.՝ video operation room) աշխատում են տեսամրցավարը, նրա օգնականը և կրկնապատկերների օպերատորը, որոնք հետևում են խաղին մի քանի էկրաններով տարբեր կողմերից և ռադիոկապով կապ են պաշտպանում գլխավոր մրցավարի հետ: Տեսամրցավարի պաշտոնին կարող է նշանակվել ինչպես գործող միջազգային մրցավար, այնպես էլ խաղային կարիերան ավարտած մրցավար[5]: Տեսամրցավարը պարտավորվում է հետևել խաղի իրադարձություններին և տեղեկացնել ազգային հեռարձակողներին կրկնապատկերների կիրառման անհրաժեշտության մասին[5]: Հանդիպման ընթացքում տեսամրցավարը կարող է օպերատորին խնդրել ցույց տալ խաղի ցանկացած վիճելի պահ, և եթե տեսաօգնության համակարգը հայտնաբերի «ակնհայտ սխալի» փաստ մրցավարի կողմից, ապա թիմը կհայտնի գլխավոր մրցավարին այդ մասին (եթե խախտումներ չեն եղել, ապա մրցավարին ոչինչ չեն հայտնում): Մրցավարը կարող է համակարգից օգնություն խնդրել, եթե կասկածում է ընդունած որոշման մեջ: Նմանապես VAR-ը կարող է առաջարկել մրցավարի պահի կրկնակի դիտում: Ընդհանուր առմամբ մրցավարը VAR հաղորդումից հետո կարող է ընտրել երեք տարբերակներից մեկը. թողել իր որոշումը ուժի մեջ, հայտարարել դադարի մասին՝ էկրանով դիտելու իրավիճակը կամ ընդունել տեսաօգնականի առաջարկությունը և չեղարկել սեփական որոշումը[5]: Եթե թիմերից մեկն ունի խաղային առավելություն, մրցավարը իրավունք չունի կանգնեցնել խաղը տեսապատկեր դիտելու համար[3]: Եթե դատավորը գնում է կրկնապատկեր դիտելու, ապա նա զգուշացնում է այդ մասին՝ օդում ցուցամատերով ուղղանկյուն՝ տեսաէկրանի խորհրդանիշ գծելով: Իրենք՝ խաղացողները, իրավունք չունեն նման ժեստերով մրցավարից կրկնապատկերը դիտելու պահանջ ներկայացնել կամ մտնել այն գոտի, որտեղ մրցավարը դիտում է կրկնապատկերը. խաղացողները դրա համար պատժվում են դեղին քարտով, իսկ մարզչական շտաբի անդամներին հեռացնում են մինչև խաղի ավարտը[3]:

Գոյություն ունի կրկնապատկերները օգտագործելու կանոնների շարք: Այսպես, դանդաղեցված ցուցադրությունն առաջարկվում է օգտագործել այնպիսի խախտումները դիտարկելու ժամանակ, ինչպիսիք են՝ պայքարը և ձեռքով խաղը: Նորմալ արագությամբ կրկնապատկերը օգտագործվում է այն բանի համար, որպեսզի որոշվի՝ խախտումը մտադրաբար է կատարվել, թե ոչ[6]: Գոլային պահերի, տասնմեկմետրանոցի և «վերջին հույսի խախտման» համար կարմիր քարտի մասին որոշման ներկայացումը սկսվում է այն պահից, երբ հարձակվող թիմը ստանում է գնդակը[7], խաղի այլ վիճելի դրվագներում դիտարկվում է հենց խախտման պահը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Видеопомощник арбитра (VAR). Как работает система видеоповторов будущего»։ Football24։ 2017-12-12։ Վերցված է 2018-06-13 
  2. «Historic step for greater fairness in football»։ International Football Association Board։ 3 March 2018։ Վերցված է 3 March 2018 
  3. 3,0 3,1 3,2 «Video Assistant Referees (VARs) Experiment – Protocol (Summary)» (PDF)։ International Football Association Board։ 26 April 2017։ Վերցված է 26 April 2017 
  4. Podcast Planet Futbol։ «Howard Webb on video replay and its future in soccer»։ SI.com։ Վերցված է 26 April 2017 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Platt Oli (18 January 2018)։ «What is VAR? The video assistant referee system's World Cup & Premier League future | Goal.com»։ Goal (անգլերեն)։ Վերցված է 3 March 2018 
  6. 6,0 6,1 «VIDEO ASSISTANT REFEREES (VARs) - Implementation handbook for Competitions»։ IFAB։ Վերցված է 3 March 2018 
  7. Rumsby Ben (7 January 2018)։ «Video technology will not make football a mistake-free sport, warns referee chief Mike Riley»։ The Telegraph։ Վերցված է 3 March 2018