Ֆուտբոլ խաղալու կանոններ
Ֆուտբոլ խաղալու կանոններ (անգլ.՝ Laws of the Game, բառացիորեն՝ «խաղի կանոններ»), ֆուտբոլ խաղալու կարգը որոշող կանոնակարգ, համաձայն որի անցկացվում են ֆուտբոլային հանդիպումները։ Առաջին ֆուտբոլային հանդիպումը, որ անցկացվել է այդ կանոններով, անցկացվել է 1848 թվականին Քեմբրիջի համալսարանի ուսանողները Փարքերս Փիսում։ 1863 թվականի հոկտեմբերի 26-ին Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այդ կանոնները։ Կանոնների ժամանակակից տարբերակը մշակվել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի կողմից և հրապարակվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Ֆուտբոլ խաղալու կանոնները կարգավորում են նաև խաղացողների քանակի, հանդիպումների տևողության, խաղադաշտի չափերի, ֆուտբոլայի գնդակի նկատմամբ պահանջների, խաղի կանոնների խախտման և մի շարք այլ հարցեր։
Ընթացիկ խմբագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանոնների վերջին խմբագրումը[1] բաղկացած է 17 կետից.
- Կանոն 1։ Ֆուտբոլային խաղադաշտ
- Կանոն 2։ Ֆուտբոլային գնդակ
- Կանոն 3։ Խաղացողների թվաքանակ
- Կանոն 4։ Ֆուտբոլային համազգեստ
- Կանոն 5։ Մրցավար
- Կանոն։ Մրցավարի օգնականներ
- Կանոն 7։ Խաղի տևողություն
- Կանոն 8։ Խաղի սկիզբ և վերսկսում
- Կանոն 9։ Գնդակը խաղի մեջ և խաղից դուրս։
Գնդակը խաղից դուրս է, եթե այն ամբողջությամբ հատել է դարպասների գիծը կամ կողայի սահմաները՝ դաշտով կամ օդով կամ խաղը կանգնեցվել է մրցավարի կողմից։ Մնացած ժամանակաընթացքում գնդակը խաղի մեջ է, ներառյալ այն դեպքերը, երբ այն դուրս է գալիս դարպասներից, դարպասաձողից կամ անկյունային դրոշաձողը և մնում է խաղադաշտում, ինչպես նաև երբ դուրս է գալիս մրցավարից կամ մրցավարի օգնականներից, որոնք գտնվում են խաղադաշտի սահմաններում։
- Կանոն 10։ Դարպասի գրավում
- Կանոն 11։ «Խաղից դուրս» իրավիճակ
- Կանոն 12։ Խախտումներ և անկարգապահ վարքագիծ
- Կանոն 13։ Տուգանային և ազատ հարվածներ
- Կանոն 14։ 11-մետրանոց հարված
- Կանոն 15։ Գնդակի նետում
- Կանոն 16։ Հարված դարպասից
- Կանոն 17։ Անկյունային հարված
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ այս կանոնները ներկայացվել են 1863 թվականի դեկտեմբերի 7-ին Անգլիայի Ֆուտբոլային միության կողմից։ Կանոնների հիմքը Քեմբրիջի համալսարանի կանոնակարգն է եղել։
Ներկայումս կանոնները համակարգում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը, որտեղ մեկսկան ձայն ունեն անգլիական, շոտլանդական, ուելսյան և հյուսիսիռլանդական ֆուտբոլային ասոցիացիաները, և չորս ձայն՝ ՖԻՖԱ-ն։ Իրական կանոնները ընդունվել են 1970 թվականին, 1992 թվականին 1990 թվականի աշխարհի առաջնության չափազանց անհետաքրքիր լինելու պատճառով արգելք մտցվեց դարպասապահների համար սեփական թիմի խաղացողի փոխանցումից հետո գնդակին ձեռքով դիպչելու համար, այդ օրվանից այդ կանոնը չնչին փոփոխությունների է ենթարկվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- FIFA. «Laws of the Game» (PDF) (անգլերեն). FIFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին. — Правила игры по состоянию на сезон 2013/2014 сайте на FIFA.com
- 2016/17 խաղի կանոններ Արխիվացված 2022-08-26 Wayback Machine
- «Правила игры (перевод)» (ռուսերեն). SportZone.ru.
- «Правила игры по состоянию на сезон 2008/2009 (перевод)» (PDF) (ռուսերեն). FPL.ua. Июль 2008 года. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.