Քառասունմեկերորդը (ֆիլմ, 1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քառասունմեկերորդը
Сорок первый
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա[1], ռազմական ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Չուխրայ[2]
Սցենարի հեղինակԳրիգորի Կոլտունով
ԴերակատարներIzolda Izvitskaya?[2], Oleg Strizhenov?[2] և Նիկոլայ Կրյուչկով[2]
ՕպերատորՍերգեյ Ուրուսևսկի
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

Քառասունմեկերորդը (ռուս.՝ Сорок первый), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1956 թվականին՝ Գրիգորի Չուխրայի կողմից, Բորիս Լավրենյովի համանուն վիպակի մոտիվներով: ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել են 25,1 միլիոն հանդիսատեսներ[3]: Այն վիպակի երկրորդ էկրանավորումն էր՝ Յակով Պրոտազանովի 1927 թվականի ֆիլմից հետո:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն ընթանում են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին: Միջինասիական անապատի ավազների վրայով առաջ է շարժվում ծարավից մեռնող ու հոգնած, սպիտակգվարդիականներից հալածված կարմիրբանակայինների ջոկատը, որի ղեկավարն է կոմիսար Եվսյուկովը: Ջոկատի լավագույն հրաձիգը Մարյուտկան է, որի մարտական հաշվեկշռում կա քառասուն սպանված սպա: Վերջին մարտի ժամանակ, երբ գրոհել էին քարավանի վրա, նրանք գերի էին վերցրել սպիտակգվարդիական պորուչիկ Վադիմ Գովորուխա-Օտրոկին, ով դիվանագիտական առաքելությամբ ծովակալ Կոլչակի կողմից ուղևորվում էր գեներալ Դենիկինի մոտ:

Կարմիրբանակայինները փորձում են վերադառնալ յուրայինների մոտ՝ միաժամանակ պայքարելով թշնամաբար տրամադրված անապատի դեմ: Վերջապես նրանք հասնում են Արալի ծովի ափին, որտեղ Մարյուտկան, Գովորուխա-Օտրոկը և ևս մի քանի մարտիկներ մակույկով փորձում են անցնել ծովը: Սակայն փոթորկի պատճառով բոլորը զոհվում են, իսկ Մարյուտկան, պորուչիկի հետ միասին ափ են դուրս գալիս կղզու վրա: Նրանք ապաստան են գտնում ձկնորսական հյուղակում և ստիպված էին սպասել այնտեղ: Այդ ընթացքում նրանք մտերմանում են միմյանց հետ և ի վերջո սիրահարվում:

Որոշ ժամանակ անց կղզուն նավ է մոտենում: Հասկանալով, որ նավը սպիտակներինն է, Գովորուխա-Օտրոկը վազում է դեպի ափը, բայց Մարյուտկան, ում հրամայված էր պորուչիկին կենդանի չհանձնել, թիկունքից կրակում է իր սիրելիին:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Իզոլդա Իզվիցկայա Մարյուտկա (Մարիա) Բասովա
Օլեգ Ստրիժենով պորուչիկ Վադիմ Գովորուխա-Օտրոկ
Նիկոլայ Կրյուչկով կոմիսար Արսենտի Եվսյուկով
Նիկոլայ Դուպակ Անդրեյ Չուպիլկո
Գեորգի Շապովալով Տերենտև
Ասանբեկ Ումուրալիև Ումանկուլ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Գրիգորի Կոլտունով սցենարիստ
Գրիգորի Չուխրայ ռեժիսոր
Սերգեյ Ուրուսևսկի օպերատոր
Նիկոլայ Կրյուկով կոմպոզիտոր

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 թվականին, Կաննի կինոփառատոնի ժամանակ, ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ պարգևին՝ «Օրիգինալ սցենարի, հումանիզմի և ռոմանտիզմի համար»[4]:
  • 1957 թվականին, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնում արժանացել է պատվավոր դիպլոմի[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0049783/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/czterdziesty-pierwszy-1956
  3. Федор Раззаков. Наше Любимое Кино — Тайное Становится явным. Algoritm, 2004. ISBN 9785926501428. С. 45.
  4. «Sorok Pervyi» (French)։ Cannes Film Festival։ Վերցված է 2008-09-05 
  5. Zemlianukhin Sergei, Miroslava Segida (1996)։ Domashniaia sinemateka 1918–1996 (Домашняя Синематека 1918–1996) (Russian)։ Moscow: Duble-D։ էջ 420։ ISBN 5-900902-05-6