Քանդովան
Գյուղ | ||
---|---|---|
Քանդովան | ||
պարս.՝ کندوان | ||
Տեսարան գյուղից | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևելյան Ադրբեջան | |
Շահրեսթան | Օսքուի գավառ | |
Բախշ | Օսքուի շրջան | |
Այլ անվանումներ | Քանվան | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 601 մարդ (2016[1]) | |
Ազգային կազմ | ազարիներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
| ||
Քանդովան (պարս.՝ کندوان) կամ Քանվան, գյուղ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Սահանդ արգելավայրի տարածքում։ Վարչականորեն գտնվում է Արևելյան Ադրբեջանի նահանգի Օսքուի գավառի համանուն շրջանում։ Շրջկենտրոն Օսքու քաղաքից հեռու է 20 կմ, իսկ Թավրիզից՝ 56 կմ։ Հայտնի է իր ժայռափոր տներով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդովանն Իրանի զբոսաշրջային կարևորագույն վայրերից է։
Հայտնի է իր ժայռափոր տներով, որտեղ, ցայսօր էլ, մարդիկ են բնակվում[3]։ Այդ ժայռափոր տներից որոշների տարիքը հասնում է մինչև 700 տարվա, ընդ որում, դրանք բնակեցված են նաև այսօր։ Ժայռերը տուֆ հանքաքարից են, որոնք առաջացել են Սոհունդ հրաբխի[4] լահարներից[5]։ Կառուցվածքով նման է Կապադովկիայի ժայռերին։
Այստեղ կան հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրի տաղավարներ։
Գյուղի տարածքում կա հանքային ջրի աղբյուր։
2006 թվականի մարդահամարի տվյալներով Քանդովան գյուղի բնակչությունը 601 մարդ է կամ 168 ընտանիք[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistical center of iran
- ↑ Ebrahim Asghari Kaljahi, Farideh Amini Birami und Masoud Hajialilue, Engineering Geology for Society and Territory - Volume 8, Band 8 - Influence of Geological Structures and Weathering in Formation and Distruction of Cone-Shaped Rocky Houses of the Kandovan Village, Iran, herausgegeben von Giorgio Lollino, Daniele Giordan, Cristian Marunteanu, Basiles Christaras, Iwasaki Yoshinori, Claudio Margottini
- ↑ Nikki Tate,Dani Tate-Stratton, Take Shelter: At Home Around the World
- ↑ David Newsome, Geotourism / Volcanic Villages
- ↑ Siamak Hashemi, 2013, The Magnificence of Civilization in Depths of Ground (A Review of Underground Structures in Iran – Past to Present), Shadrang Printing and Publishing Co., Tehran.
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran. Archived from the original (Excel) on 2011-11-11.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Video of Kandovan
- http://news.nationalgeographic.com/news/2007/12/071205-village-video-ap.html
- Все о Кандоване Արխիվացված 2011-06-02 Wayback Machine
- Фоторепортаж. Скальное селение Кандован
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանդովան» հոդվածին։ |
|