Քաղաք Էմբեր: Փախուստ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քաղաք Էմբեր: Փախուստ
անգլ.՝ City of Ember
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3][…], արկածային ֆիլմ[4][3][5][…], մանկական ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքThe City of Ember?
Թվական2008 և հոկտեմբերի 10, 2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորGil Kenan?[2][3][6][…]
ՊրոդյուսերԹոմ Հենքս և Gary Goetzman?
Սցենարի հեղինակՔերոլին Թոմփսոն
ԴերակատարներՍիրշա Ռոնան[2][6], Հարրի Թրեդեուեյ[2][6], Բիլ Մյուրեյ[2][6][5][…], Մաքքենզի Քրուք[2], Թիմ Ռոբինս[2][6], Մերի Քեյ Փլեյս[2], Մերիանն Ժան-Բատիստ, Լիզ Սմիթ[2], Մարթին Լանդաու[2], Թոբի Ջոնս[7], Իան ՄաքԷլհինի, Lucinda Dryzek?, Conor MacNeill?[8], Հիթքոութ Ուիլյամս[8] և Դևիդ Ռայալ[8]
ՕպերատորԽավիեր Գրոբետ
ԵրաժշտությունԷնդրյու Լոքինգտոն
Նկարահանման վայրՀյուսիսային Իռլանդիա
ԿինոընկերությունWalden Media, Playtone և 20th Century Studios
Տևողություն95 րոպե
Բյուջե55 000 000 $
Պաշտոնական կայքէջ

«Քաղաք Էմբեր։ Փախուստ» (անգլ.՝ City of Ember), ամերիկացի ռեժիսոր Գիլ Քինանի ֆանտաստիկ գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է ապոկալիպտոյից առաջ մոլորակում կյանքը փրկելու համար ստեղծված ստորերկրյա քաղաքի և երկու դեռահասի մասին, որոնք որոշում են գտնել դրա ելքը։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Ջին Դյուպրոյի համանուն վեպի 2008 թվականին[9]։ Կինոնկարը նկարահանվել է սթիմփանկ ոճով[10][11]։

Ֆիլմը ձախողեց վարձույթը՝ հավաքելով մոտ 18 միլիոն դոլար 55 միլիոնանոց բյուջեից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն մարդկանց շատ սերունդներ ապրում են ստորերկրյա քաղաքում, որը լուսավորվում է միայն լապտերներով։ Քաղաքի ստեղծողները հաշվարկել են, որ բնակիչները կարող են դուրս գալ երկրի մակերևույթ 200 տարի անց, և թողել են հրահանգներ՝ կնքված մետաղական արկղիկում, որը պետք է բացվի ավտոմատ կերպով 200 տարի անց։ Այն փոխանցվում է մի քաղաքագլխից մյուսին։ Սակայն պատահաբար շղթան ընդհատվում է, և արկղիկը հրահանգներով հանդերձ՝ կորում։

Վաղուց անցել էր 200 տարին, սննդամթերքի պաշարները նվազել էին, իսկ ստորերկրյա քաղաքի սիրտը՝ էլեկտրական գեներատորը, սպառել էր իր օգտագործման ժամկետը և բառացիորեն աշխատում էր պարբերական անջատումներով, բայց քաղաքագլուխը դրանում չէր տեսնում մեծ խնդիր և նա չէր պատրաստվում փնտրել ուղիներ մնացած բնակչությանը փրկելու համար։

Սանտեխնիկ Դունը անցնելով աշխատանքի՝ փորձում է բացել գեներատորի դուռը, բայց այն կողպված էր։ Վերցնելով ծեր սանտեխնիկ Սալի քարտեզը, քանի դեռ նա քնած էր, Դունը ուղևորվում է ստորերկրյա քաղաքը ուսումնասիրելու և գտնում է թունել, որը ջնջված էր Սալի քարտեզից և գտնվում էր 351 համարի փակ սենյակում։ Այնուհետև Դունը բացում է դռնակը և հայտնվում մառանում, որտեղից նրան վռնդում է Լուպերը։

Լինան այդ ժամանակ աշխատում էր որպես սուրհանդակ (փոխանցում էր հաղորդագրություններ)։ Մի անգամ նա ուղարկում է հաղորդագրություն ջերմոցային աշխատող Քլերիին և տեսնում է մի մարդու, որը դուրս է եկել քաղաքի ծայրամասերից։ Նա իր հետ բերել էր հսկայական եղջյուր, որը պատկանում էր միջատի։

Լինայի տատիկի տանը գտնվում էր այն նույն արկղիկը, որը քաղաքագլուխները փոխանցում էին միմյանց։ Նա փորձում է վերականգնել քաղաքի ստեղծողների հաղորդագրությունները, որոնք նման էին ինչ-որ հրահանգների, ինչպես նաև լուծում է տարօրինակ խորհրդանիշներով պլաստիկ քարտերի գաղտնիքը։ Մի անգամ Լինան ուղերձ է ուղարկում պահեստապետ Լուպերից քաղաքագլխին («Ձեր նվերը պատրաստ է»)։ Քաղաքագլխի մոտ նա տեսնում է իր նախապապերի դիմանկարները և նախկին քաղաքագլուխների դիմանկարներից մեկում տեսնում է խորհրդավոր արկղիկը, որը գտել էր տատիկի տանը։

Դունի սաղավարտի վրա աղջիկը տեսնում է իր ազգանունը՝ Մեյֆլիտ և հարցնում՝ որտեղից դա այդտեղ։ Դունը բացատրում է, որ իրենից առաջ սաղավարտը պատկանել է մարդու, որը խեղդվել է։ Լինան ուղևորվում է ջերմոցի աշխատող Քլերիի մոտ և հարցնում՝ ինչես է մահացել իր հայրը։ Նա աղջկան տանում է ջերմոցի խորհրդավոր ապաստան և բացատրում, որ Լինայի հայրը նույնպես հավատում էր Դատաստանի օրվան և ձգտում էր գտնել քաղաքի ելքը։ Նա կարծում էր, որ պետք է գտնել, թե որտեղից է հոսում ստորերկրյա գետը, բայց թունելը ողողվում է ջրով և նա մահանում է։ Այդ ժամանակ Դունը հասկանում է, որ իր հայրը՝ Լորիս Հարրոուն Լինայի հոր հետ միասին փորձել են հեռանալ քաղաքից։

Լինան փորձում է վերադարձնել քաղաքագլխի արկղիկը, բայց հասկանում է, որ վերջինս չի փորձում լուծել քաղաքի խնդիրները։ Քաղաքագլուխը ինչ-որ բան անելու փոխարեն առաջարկում է ստեղծել արտակարգ իրավիճակների ուսումնասիրման հատուկ հանձնաժողով։

Փողոցում Լինան հանդիպում է իր ընկեր Լիզին, որը քարշ էր տալիս սնունդով պայուսակը։ Լիզը ընկերուհուն բացատրում է, որ սնունդը իր ընկերոջից է, որը գտել է սննդի մոռացված պահեստներ քաղաքի ծայրամասում։ Հետո պարզվում է, որ նրա ընկերը Լուպերն է։ Լինան շտապում է Դունի մոտ և նրան քաղաքագլխին ուղղված Լուպերի հաղորդագրության մասին («Ձեր նվերը պատրաստ է»)։

Լինան օգնականին հաղորդում է քաղաքի ղեկավարի դավաճանության մասին։ Բայց դա միայն տանում էր նրան քաղաքագլխի հետ «առերեսման»։ Քաղաքագլուխը տեսնում է արկղիկը և փորձում է տիրանալ դրան, բայց այդ ժամանակ տեղի է ունենում գեներատորի հաջորդ անջատումը։ Մթության մեջ Լինան վերցնում է քաղաքագլխի պլաստիկ քարտը, որը նա կրում էր իր գրպանում, և փախչում է։ Նրան և Դունին հետապնդում է ոստիկանությունը։

Գտնելով ապաստան ջերմոցում՝ հերոսները միասին դնում են պլաստիկ քարտերը և հասկանում, որ դա է բանալին։ Հետևելով հրահանգներին՝ նրանք ակտիվացնում են տարհանման ծրագիրը։ Քաղաքում խուճապ է սկսվում։ Քաղաքագլուխը փորձում է թաքնվել իր ապաստանում, բայց երբ փակում է դուռը, նրա վրա հարձակվում է հսկա խլուրդը։

Այդ ժամանակ Դունը, Լինան և նրա քույր Պոպպին նավակով լողում են ստորերկրյա գետով և գտնում են ելքը Երկրի մակերևույթ։ Հանդիպելով առաջին անգամ իրենց կյանքում լուսաբացի՝ նրանք վերցնում են քարեր և նետում փոսը, որի ներքևում կարելի է տեսնել Էմբերը։ Այդ հաղորդագրությունը ստանում է Լորիս Հարոուն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը դարձել է «Հրեշ տունը» ֆիլմի հեղինակ՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գիլ Կինանի դեբյուտը։

Ֆիլմի սցենարը գրել է Քերոլայն Թոմփսոնը, որը նաև «Մկրատաձեռն Էդվարդը» և «Հարսնացուի դիակը» ֆիլմերի սցենարի հեղինակն է[12]։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Բելֆաստում (Իռլանդիա), 2007 թվականին։ Քաղաքի մակետը կառուցվել է անգարում, որում կառուցվել է «Տիտանիկը»[13]։

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 01. City Of Ember Main Titles
  • 02. Lina Mayfleet
  • 03. Assignment Day
  • 04. Job Exchange
  • 05. Blue Sky
  • 06. First Day
  • 07. Message For Clary
  • 08. Tunnels
  • 09. Mayor, The
  • 10. Box Of Ember, The
  • 11. Blackout
  • 12. Map And Mole
  • 13. Room 351
  • 14. Proof
  • 15. Fugitives
  • 16. Loris’ Bike
  • 17. Interlocking Keys
  • 18. Clockworks
  • 19. Control Room
  • 20. Water Wheel
  • 21. Mayor Retreats, The
  • 22. Stalagmite Trance
  • 23. Escape To Sunrise
  • 24. One Last Message

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]