Փրինսթոնի համալսարանական մատուռ
🌐 | princeton.edu/religiouslife/chapel/ |
---|---|
Փրինսթոնի համալսարանական մատուռ (անգլ.՝ Princeton University Chapel), տաճար Փրինսթոնի համալսարանի շրջակայքում՝ Կամպուսի տարածքում, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում։ Աշխարհի մակարդակով երրորդ խոշորագույն համալսարանական տաճարն է, զիջում է միայն ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանում գտնվող Քեմբրիջի արքայական քոլեջի և Վալպարաիսոյի համալսարանների տաճարներին։ Հայտնի է իր գոթական ճարտարապետությամբ, նաև համարվում է ԱՄՆ-ում վիտրաժների ամենախոշոր հավաքավայրերից մեկը։ Համալսարանական մատուռում անցկացվում են ինչպես ընդունելության թեստեր առաջին կուրսեցիների համար, այնպես էլ բակալավրի ծառայություն բարձր կուրսեցիների համար։
Ճարտարապետաշինարարական նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրինսթոնի համալսարանական մատուռի շինարարությունը սկսվել է 1924 թվականին և ավարտվել է 1927 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է 2,4 միլիոն ամերիկյան դոլար։ Ճարտարապետական նախագիծը մշակվել է ճարտարապետ Ռալֆ Ադամս Կրամի (անգլ.՝ Ralph Adams Cram)՝ գոթական ոճի վերածննդի շարժման առաջնորդներից մեկի կողմից։ Մատուռի ծածկը կառուցվել է Գուաստավինո ընկերության կողմից (անգլ. ՝ Guastavino Company), որի բարակ, իսպանական սալիկներից պատրաստված ծածկերից կարելի է հանդիպել նաև Էլիս կղզում, Նյու Յորքի կենտրոնական շուկայի գլխավոր դահլիճում և 20-րդ դարի նշանավոր ճարտարապետական հարյուրավոր կառույցներում։ Ներկայիս տաճարը փոխարինում է Մարկուանդական տաճարին, որը 1920 թվականին հրդեհվել է և ոչնչացել։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռը խաչաձև կառուցվածքով, նեոգոտիական ոճով հնեցված եկեղեցի է, ունի 82 մ լայնություն 23 մ երկարություն։ Կառուցված է փենսիլվանիական ավազաքարից և հնդկական կրաքարից։ Մատուռում տեղավորվում է 2000 մարդ, ովքեր կարող են նստել մատուռի նստարաններին, որոնց պատրաստման համար օգտագործվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ օգտագործված հրասայլերի փայտակտորները։ Խորանի բազկաթոռները պատրաստված են Շերվուդյան անտառի փայտերից։ Ամբիոնը արտադրվել է 16-րդ դարում Ֆրանսիայում, որտեղից էլ բերվել է։
Գլխավոր երգեհոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռի գլխավոր երգեհոնն ունի 8000 խողովակ և 109 փական։ Երգեհոնը պատրաստվել է Ի․Մ․ Սքիներ Օրգան քո․ (անգլ.՝ E.M. Skinner Organ Co.) ընկերության կողմից 1927 թվականին։ Երգեհոնի կառուցվածքը հիմնված է հանձնաժողովի կողմից մշակված նախագծի վրա, որի կազմում եղել են Մարսել Դյուպրեն (անգլ.՝ Marcel Dupré), Չարլզ Կուրբոինը (անգլ.՝ Charles M. Courboin), Դոնալդ Հարիսոնը (անգլ.՝ G. Donald Harrison) և Ալեքսանդր Ռասելը (անգլ.՝ Alexander Russell), ովքեր ունեն պրոֆեսոր երաժշտագետի պաշտոնական կոչում (անգլ.՝ Frick Professor of Music)։ Փրինսթոնական երգեհոնը հաջողությամբ վերակառուցվել է 1999 թվականին, ինչը հնարավորություն է տվել պահպանել մի քանի երգեհոնային խողովակներ Սկիների աշխատանքից։
Ճարտարապետական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռի ամենանշանավոր առանձնահատկություններից մեկը քսանյոթ վիտրաժային պատուհաններն են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 370 քմ[1]։ Երեք խոշոր վիտրաժներ պատկերում են քրիստոնեական թեմաներ՝ հյուսիսային վիտրաժը՝ Քրիստոսի վարքը, դեպի պատուհանների հյուսիսը ձգվող վիտրաժը (անգլ.՝ clerestory)՝ հրեաների հոգևոր զարգացումը և հարավային վիտրաժը՝ Քրիստոսի վարդապետությունը։ Հարավից դուրս եկող պատուհանների վերին վիտրաժները պատկերում են մարդկային մտքի էվոլյուցիան հին հույներից մինչև արդիականություն։ Կան նաև գիտություն, իրավունք, պոեզիա և պատերազմ պատկերող վիտրաժներ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռում պահպանվում է «Փրինսթոն» ավիակիրի դրոշը։ «Ինդիփենդենս» տիպի այս թեթև ավիակիրը ջրասույզ է եղել ճապոնական ավիացիայից 1944 թվականի հոկտեմբերի 24-ին Լեյթ ծոցում տեղի ունեցած պատերազմի ընթացքում (որը նաև հայտնի է որպես երկրորդ ճակատամարտ Ֆիլիպինյան ծովում) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Статья в New York Times(անգլ.)
- ↑ Veterans Day event includes flag rededication. Princeton Weekly Bulletin, Vol. 94, No. 9. Опубликовано 8 ноября 2004. Проверено 30 мая 2011.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջ մատուռի մասին Փրինսթոնի համալսարանի կայքում
- Վեբ-տուր Փրինսթոնի համալսարանական մատուռով
- Փրինսթոնական mp3-տուր, 4 մասից բաղկացած, PDF ձևաչափով
- Հոդված մատուռի պատուհանների վիտրաժների մասին Princeton University Library Chronicle - ից
- Princeton Orange Key Tour կայքը մատուռում
- Princeton University Office of Religious Life
- Փրինսթոնի համալսարանական մատուռի երգչախումբ
- Ծանոթագրություն A Princeton Companion-ի կոզմից
- Stained Glass Restoration Project