Jump to content

Փոքր սպիտակ սագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր սպիտակ սագ
Փոքր սպիտակ սագ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anser caerulescens caerulescens
Հոմանիշներ
  • Chen caerulescens caerulescens (Linnaeus, 1758)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Փոքր սպիտակ սագ (լատին․՝ Anser caerulescens caerulescens), սպիտակ սագի (Anser caerulescens) տեսակ։ Սպիտակ սագի մեկ այլ տեսակ է մեծ սպիտակ սագը (A. c. atlanticus), այս թռչունները տարբերվում են առաջին հերթին փոքր չափերով և այնուհետև տարածվածությամբ (ապրում են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան և կենտրոնական տարածքներում, մինչդեռ մեծ սպիտակ սագերը՝ (A. c. atlanticus) հյուսիսում և արևելքում)[2]։

Բնադրում են Հյուսիսային Կանադայի կենտրոնից մինչև Բերինգի նեղուցն ընկած տարածքներում։ Ամռանը գաղթում են Կալիֆորնիա և ԱՄՆ-ի հարավ-արևելք[2], ըստ որոշ աղբյուրների նաև Ճապոնիա, նկատվում են նաև Արևմտյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածքներում[3]։

Ձևավորվում է երկու գույնի երկձևություն (մորֆիզմ)՝ սպիտակ և «կապույտ»։ Սպիտակների ներկայացուցիչները ամբողջությամբ սպիտակ են, բացառությամբ թևերի սև վերջավորության, իսկ «կապույտների» ներկայացուցիչները հիմնականում մուգ գույնի են, գլուխը, պարանոցը և որոշ պոչի մի քանի փետուրներ սպիտակ են։ Սպիտակ սագի մեկ այլ ենթատեսակում, (А. c. atlanticus՝ մեծ սպիտակ սագ) հայտնաբերվել է գրեթե բացառապես սպիտակ մորֆ (երկձևություն)[2][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gill, F. and Donsker, D. (Eds). (2016). «Screamers, ducks, geese & swans». IOC World Bird List (v 6.3). (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) doi:10.14344/IOC.ML.6.3.(Ստուգված է 31 Օգոստոսի 2016).
  2. 2,0 2,1 2,2 Kear, Janet (2005). Ducks, Geese and Swans. Vol. 1. Oxford University Press. էջ 297. ISBN 978-0-19-861008-3.
  3. Белый гусь // Питерский Охотник.
  4. Mike Johnson (1996). «Snow Goose Populations». The Snow Goose Population Problem. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին.

Категория:Гуси Категория:Птицы Северной Америки Категория:Животные, описанные в 1758 году