Սպիտակ սագ[2] (լատիներեն՝Anser caerulescens), Սագանմանների (Anser) կարգի, բադերի ընտանիքի (Anatidae) թռչուն։ Թռչող թռչուն է։ Կարող են թռչել 42-50 օրականից։ Հիմնականում ակտիվ են ձմռանը։ Ռուսաստանի տարածքում այն տարածված է Վրանգելի կղզում, Յակուտիայի հյուսիս-արևելքում և Չուկոտյան թերակղզում[3]։
Հիմնականում այն ունի սպիտակ փետուրներ։ Մարմինը մեծ չէ, 60-ից 75 սմ երկարությամբ, սովորաբար 3 կգ-ից ոչ ավելի։ Թևերի բացվածքը 150 սմ է։ Սև գույնը գերակշռում է թևերի վերջում և կտուցի շուրջ։ Կտուցը և թաթերը վարդագույն են։ Հաճախ կա ոսկե դեղին կետեր։ Ճտերը սովորաբար գորշ դարչնավուն, մոգրագույն են լինում։
Սպիտակ սագը հիմնականում բնադրում է Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում, Կանադայի հյուսիսում, Սիբիրի հյուսիս-արևելքում, բայց ձմռանը գաղթում է դեպի հարավ՝ հիմնականում ԱՄՆ։ Հազվադեպ թռչուն են Եվրոպա։
Երկրամասում ամռանը բնադրած սագերի համար արկտիկական խոտաբույսերը կազմում են սննդի հիմքը։ Արկտիկական Կանադայում սագերի համար որպես սնունդ կարևոր դեր է խաղում սեզը։ Վրանգելի կղզում սագերի համար կեր են հանդիսանում Dupontia fischeri և Pleuropogon sabiniվեգետատիվ մասերը։ Թռչունների սննդակարգում ներառված են մամուռների և քարաքոսերի տերևները և դրանց ընձյուղները։
Արական և իգական սագերը զույգ են կազմում ամբողջ կյանքի համար։ Բազմացման շրջանը սկսվում է մայիսի վերջից։ Սագերը կառուցում են բնադրման գաղութներ։ Հունիսի սկզբին էգ սագը դնում է 4-6 սպիտակ ձու և 21 օր թուխս է նստում։ Ճտերի թևեր աճելու և ձվից դուրս գալու համար 6 շաբաթ է հարկավոր։ Զուգահեռաբար հասուն թռչունը ենթարկվում է փետրափոխման։ Երեք տարեկանում թռչունները դառնում են սեռականորեն հասուն։ Կյանքի տևողությունը կարող է լինել 20 տարի։