Փութի Կայսար-Միհարա (Puti Kaisar-Mihara, ապրիլի 28, 1986(1986-04-28), Պադանգ, Ինդոնեզիա), ինդոնեզական ծագումով ավստրիացի դերասանուհի, ֆոտոմոդել, մարտարվեստի մասնագետ, մանկավարժ[1][2][3]։ Նրա հայրը՝ Միհար Վալք Տան Փանգերանը[4] (ծնվ. 1961 թ.) ինդոնեզական Սումատրա կղզու բնիկ մինանգկաբաու ցեղի ներկայացուցիչներից է[5]։ Միհարան ծնվել է ինդոնեզական Փադանգ քաղաքում, և երբ երեք տարեկան է եղել, հոր հետ տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ էլ մեծացել, հասակ է առել[6][7]։ 3-4 տարկան հասակից նա մարզվել է, յուրացրել սիլաթ մարտարվեստի հնարքներն ու գաղափարախոսությունը[1][2][3], արժանացել «սև գոտու»[7], սիլաթի 4-րդ աստիճանի վարպետի կոչման[3][8][9] և ներկայումս կրում է «պենդեկար» պատվավոր տիտղոսը[2][3][4][6][10] ու վաղուց արդեն ինքն է սովորեցնում ուրիշներին՝ դասավանդելով Վիեննայի Պանդեկա Միհար ինստիտուտում, որտեղ աշխատում է որպես մարզիչ[11]։ Նա լայն ճանաչման ու համբավի է հասել 2016 թվականին նկարահանված «Տատորի. կռվելու արվեստը» կինոնկարի գլխավոր հերոսուհու դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ[1][12][13]։ Արվեստի ասպարեզում Միհարայի հիշարժան աշխատանքներից է նաև նրա դերակատարումը ավստրիական "Vorstadtweiber[de]" հեռուստասերիալում[14]։