Jump to content

Փող-ձվարանային թարախակույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փող-ձվարանային թարախակույտ
հիվանդություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաթարախակույտ, ձվարանի հիվանդություններ Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էկանանց առողջություն Խմբագրել Wikidata
Պատճառֆալոպյան փողի բորբոքում Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա, գինեկոլոգիա Խմբագրել Wikidata
Ախտանիշներտենդ, որովայնային ցավ Խմբագրել Wikidata
Բժշկական զննությունուլտրաձայնային հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն Խմբագրել Wikidata
Բուժումհակաբիոտիկ, վիրահատություն Խմբագրել Wikidata

Փող-ձվարանային թարախակույտը կոնքի բորբոքային հիվանդության (PID) ուշ բարդություններից է և կարող է կյանքին վտանգ ներկայացնել, եթե թարախակույտը պատռվի և առաջացնի սեպսիս։ Այն բաղկացած է պարուրված կամ սահմանափակված թարախային գրպանից՝ որը սահմանապակված է, որը ձևավորվում է արգանդափողի և ձվարանների վարակման ժամանակ։ Այս թարախակույտերն առավել հաճախ հանդիպում են վերարտադրողական տարիքի կանանց մոտ և սովորաբար առաջանում են վերին սեռական ուղիների վարակի հետևանքով[1][2]։ Դա բորբոքային զանգված է, որն ընդգրկում է արգանդափողերը, ձվարանները և երբեմն նաև հարակից կոնքի այլ օրգանները։ Փող-ձվարանային թարախակույտը կարող է զարգանալ նաև որպես հիստերէկտոմիայի բարդություն[3]։

Ախտանիշները սովորաբար ներառում են տենդ, արյան սպիտակ բջիջների քանակի բարձրացում, ցածր որովայնային և կոնքի ցավ և/կամ հեշտոցային արտադրություն։ Տենդը և լեյկոցիտոզը կարող են բացակայել։ ՓՁԹ-ները հաճախ պոլիմանրէային են՝ անաէրոբ բակտերիաների բարձր տոկոսով։ ԱՄՆ-ում բուժման արժեքը կազմում է մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար մեկ հիվանդի համար, ինչը կազմում է տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար[4]։ Չնայած հազվադեպ, ՓՁԹ-ն կարող է առաջանալ առանց կոնքի բորբոքային հիվանդությունների կամ սեռական ակտիվության նախորդ դրվագի[5][6]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող-ձվարանային թարախակույտի (TOA) նշաններն ու ախտանիշները նույնն են, ինչ կոնքի բորբոքային հիվանդության (PID) դեպքում, բացառությամբ, որ թարախակույտը կարող է հայտնաբերվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI), սոնոգրաֆիայի և ռենտգենի միջոցով[7]։ Այն նաև տարբերվում է կոնքի բորբոքային հիվանդություններից նրանով, որ կարող է առաջացնել կոնքի սուր ցավի ախտանիշներ[8]։ Սովորաբար այս հիվանդությունը հայտնաբերվում է սեռական ակտիվ կանանց մոտ[9][10]։ Փող-ձվարանային թարախակույտը կարող է նմանակել որովայնի ուռուցքները[11]։

Bacteroides fragilis

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող-ձվարանային թարախակույտի բարդությունները կապված են մեկ կամ երկու ձվարանների և արգանդափողերի հնարավոր հեռացման հետ։ Առանց այս վերարտադրողական կառույցների, պտղաբերությունը կարող է տուժել։ Վիրաբուժական բարդություններ կարող են զարգանալ, որոնք են.

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ փող-ձվարանային թարախակույտի զարգացումը սկսվում է պաթոգեններից, որոնք տարածվում են արգանդի վզիկից մինչև էնդոմետրիում, սալպինքսի միջոցով, որովայնի խոռոչի մեջ և ձևավորելով փող-ձվարանային թարախակույտ (որոշ դեպքերում) կոնքի պերիտոնիտով։ Փող-ձվարանային թարախակույտն կարող է զարգանալ ավշային համակարգից՝ ներարգանդային պարույրից (IUD) պարամետրիումի վարակով[12]։ Փող-ձվարանային թարախակույտերից անջատված բակտերիաներն են՝ Escherichia coli, Bacteroides fragilis, Bacteroides այլ տեսակներ, Peptostreptococcus, Peptococcus և aerobic streptococci[13]: Ներարգանդային պարույրի երկարատև օգտագործումը կապված է փող-ձվարանային թարախակույտի առաջացման հետ[14]։ Actinomyces-ը նույնպես անջատվել է փող-ձվարանային թարախակույտից[14]։

Genus species Gram stain form genome sequenced reference
Neisseria gonorrhoeae spp. - cocci [15][16]
Chlamydia trachomatis spp. - intracellular [15][16]
Mycoplasma genitalium spp. + bacillus [16]
Mycoplasma hominis [16]
Ureaplasma urealyticum + bacillus [16]
Escherichia coli - bacillus X [17][18][16]
Corynebacterium jeikeium + bacillus X [16]
Bacteroides fragilis + bacillus X [18][16]
Lactobacillus jensenii + bacillus [16]
Cutibacterium acnes + bacillus [16]
Haemophilus influenzae + bacillus [16]
Streptococcus pneumoniae + cocci [16]
Streptococcus constellatus + cocci [18][16]
Prevotella bivia - bacillus [16]
Fusobacterium nucleatum + bacillus [16]
Enterococcus faecium + cocci [16]
Actinomyces neuii + bacillus X [16]
Lactobacillus delbrueckii + bacillus [16]
Streptococcus intermedius + cocci [18][16]
Eikenella corrodens + bacillus X [16]
Abiotrophia + bacillus X [17]
Granulicatella + bacillus X [17]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լապարոսկոպիան և այլ պատկերային գործիքները կարող են պատկերել թարախակույտը։ Բժիշկները կարող են ախտորոշել, եթե թարախակույտը պատռվի, երբ կնոջ մոտ որովայնի ստորին հատվածում ցավեր սկսվեն, որոնք հետո սկսում են տարածվել։ Այնուհետև ախտանիշները դառնում են նույնը, ինչ պերիտոնիտի ախտանիշները։ Սեպսիս է առաջանում, եթե չբուժվի[19]։ Ուլտրաձայնային հետազոտությունը բավականաչափ զգայուն սկանավորման գործիք է, որը կարող է ճշգրիտ տարբերակել հղիությունը, ձվարանների հեմոռագիկ կիստաները, էնդոմետրիոզը, ձվարանների ոլորումը և փող-ձվարանային թարախակույտը։ Դրա հասանելիությունը, դրա օգտագործման ուսուցման համեմատական առաջընթացը, դրա ցածր արժեքը և քանի որ այն չի ենթարկում կնոջը (կամ պտուղին) իոնացնող ճառագայթմանը, ուլտրաձայնային հետազոտությունը դարձնում են իդեալական պատկերային պրոցեդուրա է վերարտադրողական տարիքի կանանց համար[20]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացահայտվել են ռիսկի գործոններ, որոնք ցույց են տալիս, թե որ կանանց մոտ ավելի հավանական է զարգացնա փող-ձվարանային թարախակույտ։ Սրանք են՝ մեծ տարիքը, ներարգանդային պարույրի տեղադրումը, քլամիդիոզ վարակ և որոշակի սպիտակուցների (CRP և CA-125) մակարդակների բարձրացում, որոնք բժիշկներին զգուշացնում են՝ հետևելու կոնքի բորբոքային հիվանդությունների չլուծված ախտանիշներին[21]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող-ձվարանային թարախակույտի բուժումը տարբերվում է ԿԲՀ-ից նրանով, որ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս փող-ձվարանային թարախակույտ ունեցող հիվանդներին առնվազն 24 ժամ ստացիոնար պարենտերալ բուժում անցնել հակաբիոտիկներով, և որ նրանք կարող են պահանջել վիրահատություն[22][23]։ Վիրահատության անհրաժեշտության դեպքում սկսվում է լայն սպեկտրի հակաբիոտիկների նախավիրահատական ընդունումը և կատարվում է թարախակույտի հեռացում, ինչպես նաև ախտահարված ձվարանի ու արգանդափողի հեռացում։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո օրալ հակաբիոտիկները շարունակվում են բժշկի կողմից նշանակված տևողությամբ[24]։

Բուժումը տարբերվում է, եթե այն հայտնաբերվի նախքան դրա պատռվելը և հնարավոր լինի բուժել ներերակային հակաբիոտիկներով։ Այս բուժման ընթացքում ներերակային հակաբիոտիկները սովորաբար փոխարինվում են օրալ հակաբիոտիկներով ամբուլատոր հիմունքներով։ Հիվանդներին սովորաբար այցելում են հիվանդանոցից դուրս գրվելուց երեք օր հետո, իսկ հետո նորից մեկից երկու շաբաթ անց՝ հաստատելու, որ վարակը վերացել է[25]։ Ամպիցիլին/սուլբակտամ գումարած դոքսիցիկլինն արդյունավետ է փող-ձվարանային թարախակույտ ունեցող կանանց համար՝ C. trachomatis, N. gonorrhoeae և անաէրոբների դեմ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից նկարագրված պարենտերալ հակաբիոտիկներն են՝ Ամպիցիլին/Սուլբակտամ 3 գ ներերակային ամեն 6 ժամը մեկ և Դոքսիցիկլին 200 մգ օրալ կամ ներերակային յուրաքանչյուր 24 ժամը մեկ, չնայած մյուս խմբերը, որոնք օգտագործվում են կոնքի բորբոքային հիվանդության համար, արդյունավետ են եղել։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող-ձվարանային համաճարակաբանությունը սերտորեն կապված է կոնքի բորբոքային հիվանդության հետ, որը տարեկան հայտաբերվում է մեկ միլիոն մարդու մոտ[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  2. «CDC - Pelvic Inflammatory Disease - 2010 STD Treatment Guidelines». Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  3. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  4. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  5. Goodwin, K.; Fleming, N.; Dumont, T. (2013). «Tubo-ovarian Abscess in Virginal Adolescent Females: A Case Report and Review of the Literature». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 26 (4): e99–e102. doi:10.1016/j.jpag.2013.02.004. ISSN 1083-3188. PMID 23566794.
  6. Ho, Jeh Wen; Angstetra, D.; Loong, R.; Fleming, T. (2014). «Tuboovarian Abscess as Primary Presentation for Imperforate Hymen». Case Reports in Obstetrics and Gynecology. 2014: 1–3. doi:10.1155/2014/142039. ISSN 2090-6684. PMC 4009186. PMID 24822139.
  7. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  8. Dupuis, Carolyn S.; Kim, Young H. (2015). «Ultrasonography of adnexal causes of acute pelvic pain in pre-menopausal non-pregnant women». Ultrasonography. 34 (4): 258–267. doi:10.14366/usg.15013. ISSN 2288-5919. PMC 4603210. PMID 26062637.
  9. Goodwin, K.; Fleming, N.; Dumont, T. (2013). «Tubo-ovarian Abscess in Virginal Adolescent Females: A Case Report and Review of the Literature». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 26 (4): e99–e102. doi:10.1016/j.jpag.2013.02.004. ISSN 1083-3188. PMID 23566794.
  10. Cho, Hyun-Woong; Koo, Yu-Jin; Min, Kyung-Jin; Hong, Jin-Hwa; Lee, Jae-Kwan (2015). «Pelvic Inflammatory Disease in Virgin Women with Tubo-ovarian Abscess: A Single-center Experience and Literature Review». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 30 (2): 203–208. doi:10.1016/j.jpag.2015.08.001. ISSN 1083-3188. PMID 26260586.
  11. Lim, Andy; Pourya, Pouryahya; Lim, Alvin (2020). «Tubo-ovarian Abscess Masquerading as Dual Tumours». OSP Journal of Case Reports. 2 (2). doi:10.26180/5ed852773f47e. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  12. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  13. Landers, D. V.; Sweet, R. L. (1983). «Tubo-ovarian Abscess: Contemporary Approach to Management». Clinical Infectious Diseases. 5 (5): 876–884. doi:10.1093/clinids/5.5.876. ISSN 1058-4838. PMID 6635426.
  14. 14,0 14,1 Lentz, Gretchen (2013). Comprehensive gynecology. Philadelphia: Mosby Elsevier. էջ 558. ISBN 9780323069861.
  15. 15,0 15,1 Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 Dessein, Rodrigue; Giraudet, Géraldine; Marceau, Laure; Kipnis, Eric; Galichet, Sébastien; Lucot, Jean-Philippe; Faure, Karine; Munson, E. (2015). «Identification of Sexually Transmitted Bacteria in Tubo-Ovarian Abscesses through Nucleic Acid Amplification: TABLE 1». Journal of Clinical Microbiology. 53 (1): 357–359. doi:10.1128/JCM.02575-14. ISSN 0095-1137. PMC 4290956. PMID 25355760.
  17. 17,0 17,1 17,2 Goodwin, K.; Fleming, N.; Dumont, T. (2013). «Tubo-ovarian Abscess in Virginal Adolescent Females: A Case Report and Review of the Literature». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 26 (4): e99–e102. doi:10.1016/j.jpag.2013.02.004. ISSN 1083-3188. PMID 23566794.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Landers, D. V.; Sweet, R. L. (1983). «Tubo-ovarian Abscess: Contemporary Approach to Management». Clinical Infectious Diseases. 5 (5): 876–884. doi:10.1093/clinids/5.5.876. ISSN 1058-4838. PMID 6635426.
  19. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  20. Dupuis, Carolyn S.; Kim, Young H. (2015). «Ultrasonography of adnexal causes of acute pelvic pain in pre-menopausal non-pregnant women». Ultrasonography. 34 (4): 258–267. doi:10.14366/usg.15013. ISSN 2288-5919. PMC 4603210. PMID 26062637.
  21. Lee, Suk Woo; Rhim, Chae Chun; Kim, Jang Heub; Lee, Sung Jong; Yoo, Sie Hyeon; Kim, Shin Young; Hwang, Young Bin; Shin, So Young; Yoon, Joo Hee (2015). «Predictive Markers of Tubo-Ovarian Abscess in Pelvic Inflammatory Disease». Gynecologic and Obstetric Investigation. 81 (2): 97–104. doi:10.1159/000381772. ISSN 0378-7346. PMID 25926103. S2CID 27186672.
  22. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  23. Lentz, Gretchen (2013). Comprehensive gynecology. Philadelphia: Mosby Elsevier. էջ 584. ISBN 9780323069861.
  24. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  25. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  26. «PID Epidemiology». Center for Disease Control. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.