Աերոբներ
Jump to navigation
Jump to search
Աերոբներ (հուն․՝ αηρ - օդ и βιοζ - կյանք), օդակյացներ, օրգանիզմներ, որոնց կենսագործունեությունը պայմանավորված է օդի ազատ մոլեկուլային թթվածնով։
Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աերոբներ են գրեթե բոլոր կենդանական ու բուսական օրգանիզմները և մանրէների մեծ մասը։
Վերջիններս բաժանվում են 2 խմբի՝
- օբլիգատ (անպայման) աերոբներ, որոնց գոյությունը բացառված է թթվածնազուրկ պայմաններում (օրինակ քացախաթթվային բակտերիաները),
- ֆակուլտատիվ (պայմանական) աերոբներ, որոնք թթվածնի սակավության կամ բացակայության դեպքում անցնում են անաերոբ կյանքի (օրինակ խմորասնկերը)։
Աերոբները քայքայելով օրգանական միացությունները՝ ապահովում են նյութերի շրջանառությունը բնության մեջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Georg Fuchs, Thomas Eitinger, Hans Günter Schlegel: Allgemeine Mikrobiologie. Georg Thieme, 2007. ISBN 978-3-13-444608-1. S. 13.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 93)։ ![]() |