Փոլ Ռեյթեր
Փոլ Ռեյթեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 21, 1816[1][2][3][…] |
Ծննդավայր | Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] |
Մահացել է | փետրվարի 25, 1899[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նիս[4] |
Գերեզման | Վեստ Նորվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | հուդայականություն[5] և ավետարանական եկեղեցի[5] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, հրատարակիչ և ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Herbert de Reuter?[4], George Baron de Reuter? և Clementine Maria Chermside? |
![]() |
Բարոն Փոլ Յուլիուս Ռեյթեր (ավելի ճիշտ Ռոյթեր, անգլ.՝ Փոլ Ջուլիուս Ռոյթեր, գերմ.՝ Paul Julius Reuter, հուլիսի 21, 1816[1][2][3][…], Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] - փետրվարի 25, 1899[1][2][3][…], Նիս[4]), գործարար, լրագրող, «Ռոյթերս» հեռագրական գործակալության հիմնադիր։
Փոլ Ռեյթերը ծնվել է Իսրայել Բեր Յոշաֆաթ անունով ռաբբի Սամուել Լևի Յոշաֆաթի և նրա կնոջ՝ Բեթիի ընտանիքում, Կասելի Դրուզելգասե և Միտելգասե փողոցների անկյունում գտնվող տանը։ 1840 թվականից ղեկավարել է Բեռլինի և Փարիզի հրատարակչական ընկերությունները, որոնք տարածել են թարգմանություններ արտասահմանյան պարբերականներից։ 1845 թվականին Լոնդոնում տեղափոխվել է լյութերականություն՝ ստանալով Փոլ Յուլիուս անունը[6]։ Նույն թվականին ամուսնացել է բեռլինցի բանկիր Մագնուսի դստեր հետ[7]։
1848 թվականին արտագաղթել է Փարիզ, որտեղ տեղավորվել է Գավասա հեռագրական գործակալությունում (հետագայում «Ֆրանսպրես»)։ Հայտնի է դարձել ժամանակի հեղափոխական գործունեության մասին օպերատիվ հաղորդագրություններով, որոնք կայծակնային արագությամբ առաքվում էին Աախենի և Բրյուսելի միջև փոստային աղավնիների կողմից։ Այնուհետև տեղափոխվել է Լոնդոնյան Սիթի, որտեղ 1851 թվականին հիմնել է իր սեփական գործակալությունը, որը թարմ նորություններ է հաղորդել քաղաքային բորսայից։ 1857 թվականին Ռեյթերը դարձել է բրիտանական թագի հպատակ։
1872-ին Նասր ալ-Դին շահը անհավասար պայմանագիր է կնքել Ռեյթերի հետ, որի համաձայն զիջել է Պարսկաստանի գրեթե բոլոր գոյություն ունեցող և ապագա ենթակառուցվածքներն ու արդյունաբերությունը։ Իրանական հայրենասերների և բրիտանական կառավարության ճնշման ներքո պայմանագիրը խզվել է, սակայն 1889 թվականին Ռեյթերը կազմակերպել է Շահինշահրի բանկը, որը մենաշնորհ ուներ երկրում վարկային գործունեության վրա։
1871 թվականին Էռնեստ II դուքսը Ռեյթերին շնորհել է բարոնի կոչում (Freiherr)։ Երկու տասնամյակ անց Վիկտորիա թագուհին նրան շնորհել է նմանատիպ կոչում[8][9]։ Ռեյթերը մահացել է Նիսի իր վիլլայում և թաղվել է Լոնդոնի հարավում։ Նրա դուստրը՝ Կլեմենտինա Մարիան, ամուսնացել է կոմս Օտտոն Ստենբոկի հետ, իսկ նրա մահից հետո՝ Քվինսլենդի նահանգապետի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Fränkel L. J. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 4. — S. 241—242.
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118599992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Encyclopedia of World Biography 2004
- ↑ Paul Julius Freiherr von Reuter, Encyclopaedia Judaica, 2008, The Gale Group.
- ↑ «Page 6471». www.thegazette.co.uk. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: Text "Issue 26227, 27 November 1891" ignored (օգնություն); Text "London Gazette" ignored (օգնություն); Text "The Gazette" ignored (օգնություն) - ↑ Baroness Reuter, last link to news dynasty, dies, Reuters, 2009 թ․ հունվարի 25.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerd Kulle et al.: Paul Julius von Reuter. Pionier des weltweiten Nachrichtenwesens. Kassel trifft sich, Kassel erinnert sich in der Stadtsparkasse. Deutscher Sparkassenverlag, Stuttgart 1978, 67 S.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռեյթեր» հոդվածին։ |
|