Փոթորիկ (նկար, Ջորջոնե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փոթորիկ (Ջորջոնե)ից)
Փոթորիկ
տեսակգեղանկար
նկարիչՋորջոնե[1]
տարի1500[1]
բարձրություն82 սանտիմետր
լայնություն73 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ[2]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էQ81687031?[1]
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ[1] և Vendramin Collection?[1]
սեփականատերGirolamo Manfrin?[1], Pietro Manfrin?, Giulia-Giovanna Manfrin-Plattis?, Gabriele Vendramin?[1], Vendramin?, Cristoforo Orsetti?[1] և Իտալիա
http://www.gallerieaccademia.it/en/tempest կայք
Ծանոթագրություններ
 The Tempest by Giorgione Վիքիպահեստում

«Փոթորիկ» (իտալ.՝ La Tempesta), իտալացի նկարիչ, Վերածննդի Վենետիկյան գեղանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչ Ջորջոնեի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է մոտավորապես 1500 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 82 × 73 սմ։ «Փոթորիկ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Ակադեմիայի պատկերասրահում (Վենետիկ, Իտալիա

Ուսումնասիրության պատմություն և սյուժեի մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ թե երբ, ում համար կամ ում պատվերով է Ջորջոնեն նկարել այս նկարը։ Ամենավաղ հիշատակությունները սրա մասին պատկանում են Միքայել Մարկանտոնիոյին, որը տեսել է նկարը 1530 թվականին՝ վենետիկական արիստոկրատ Գաբրիել Վենդրամինին պատկանող տանը և նկարագրել է այսպես. «Կտավի վրա բնապատկեր՝ կայծակով, գնչուհով և զինվորականով, Ջորջո դը Կաստելֆրանկի ձեռքով նկարված»։ 1885 թվականին մշակութաբան և արվեստագետ Յակոբ Բուրկխարդը հայտնաբերել է նկարը Վենետիկում՝ Մանֆրինի հավաքածուի մեջ։ Այդ ժամանակ այն կոչվում էր «Ջորջոնեի ընտանիքը», սակայն, չնայած նրան, որ այդ անվանումը ունեցել է բավականին հին ավանդույթ, հետագայում այն չպահպանվեց։ Բուրկխարդի հաղորդումից հետո սկսվեց նկարի գիտական հետազոտումը և հայտնվեցին բազմաթիվ հետազոտություններ` նվիրված դրա սյուժեին։ 1895 թվականին գերմանացի գիտնական Վիկհոֆը ենթադրեց, որ նկարի վրա պատկերվածը նկարազարդում է Ստացիուսի «Ֆիվաիդային»՝ Ադրաստ թագավորը ջուր փնտրելով հանդիպում է թագավորի աղջկան՝ Գիպսիպիլին, ով թաքնվելով անտառում՝ փրկում է Լիկուրգոս թագավորի տղային՝ կերակրելով երեխային։ Երեք այլ հետազոտողներ (Էյլեր 1929, Ռիխտեր 1937, Մորրասի 1942) ենթադրում էին, որ նկարի վրա պատկերված է Պարիսը, երեխան ում տվել են հովվին՝ դաստիարակելու համար։ Հարթլաուբը 1925 թվականին հայտնել է հիպոթեզ, որ նկարի վրա տրված է մի խորհրդանշական գաղտնի միստիկ կապերից մեկի պատկերը, որը մեծ դեր է խաղացել Վերածննդի ժամանակաշրջանի ուսուցման համար, բայց 1953 թվականին հրապարակված մեկ այլ գործում որոշեց, որ դա «Ապոլլոնի ծնունդ»-ն է։ Դը Միներբին (1939) համարեց, որ նկարում պատկերված են Վեներան և Ադոնիսը։ Արնոլդ Ֆերրիգուտոն իր մոնոգրամայում, որը նվիրված է Ջորջոնեին, թողարկված 1933 թվականին, սյուժեն մեկնաբանել է 15-16-րդ դարի հումանիտարների վենետիկյան ոգով Արիստոտելի մասին, և համարում էր, որ «Փոթորկում» պատկերված է արիստոտելական պատկերացումները չորս տարրերի վերաբերյալ՝ հող, օդ, ջուր, կրակ։ Կլաուները (1955) նկարը մեկնաբանում է որպես Դիոնիսոսի մասին առասպել։ Կալվեզին (1962) ենթադրեց, որ նկարում պատկերված է «Մովսեսի գտնվելը», իսկ գնչուհուն ներկայացնում է որպես Փարավոնի աղջիկ, իսկ հովվին որպես Հերմես Տրիսմեգիստի՝ երեխայի պահապան։ 1939 թվականին նկարի ռենտգեն է արվել և հրապարակվել։ Պարզել է, որ հովվի փոխարեն նկարված է եղել մերկ կին։ Դրանից հետո երկու հետազոտողներ (Ֆոկկո 1948, Հիլբերտ 1952) որոշեցին, որ նկարը սյուժե չունի, այլ պատկերված է ուղղակի հովվերգական բնապատկեր։ Այնուամենայնիվ նկարը բացատրելու փորձերը շարունակվում էին և 1969 թվականին Էդգար Ուինդը ենթադրեց, որ «Փոթորկում» պատկերված է «արիության և գթասրտության այլաբանություն», շատ հետազոտողներ կիսում են նրա կարծիքը։ Նենսի Թոմսոն դը Գրումմոնդը (1972) մեկնաբանում է նկարը ինչպես «Սուրբ Թեոդորի մասին լեգենդ», ենթադրելով, որ այն երբևէ եղել է կորցրած զոհասեղանի սահմանային տարր և նվիրված է սրբի սխրագործություններից մեկին՝ կնոջը և երեխային փրկելը վիշապից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտավոր կայծակի պատճառով, որը լուսավորում է ամբողջ տեսարանը, նկարը պատմության մեջ մնաց «Փոթորիկ» անվամբ։ Նկարում պատկերված է խաղաղ գյուղական բնապատկեր՝ գետով, ծառերով և ավերակներով։ Ամպերով ծածկված երկինքը լուսավորվում է կայծակի լույսից, կանխատեսելով անխուսափելի փոթորիկը։ Աջ կողմում նստած կինը կրծքով կերակրում է երեխային։ Նա լրիվ մերկ է և միայն նրա ուսերը ծածկված են սպիտակ կտորով, որը խորհրդանշում է մաքրություն և անմեղություն։ Նրա կլոր որովայնը, կրծքերը և կերակրելու գործընթացը իր հերթին, հնարավոր է խորհրդանշում է պտղաբերությունը։ Նկարի ձախ կողմում պատկերված է տղամարդ, հնարավոր է զինվորական։ Նա կանգնած է ֆորպոստի դիրքում և աջ ձեռքում պահում է երկար ձեռնափայտ։ Ժպտալով նա նայում է դեպի ձախ, բայց քիչ է հավանական, որ նա կնոջն է նայում։ Տարբեր հետազոտողներ անվանել են նրան զինվորական, հովիվ, գնչու կամ ամուրի։ Նրա հետևի շարասյուները կարող են խորհրդանշել ուժ և մշտակայություն, բայց այն, որ դրանք կոտրված են, կարող են մահվան խորհրդանիշ լինել։ Ռենտգենային նկարի միջոցով պարզվել է, որ տղամարդու փոխարեն Ջորջոնեն ի սկզբանե պլանավորել է նկարել ուրիշ մերկ կնոջ, իսկ ամբողջ նկարը նկարվել է մի քանի փուլով։ Թվում է նկարի վրա ամեն ինչ գտնվում է փոթորկին սպասելիս։ Գույները մեղմացված են։ Գերակշռում է կանաչ և կապույտ գույները։ Բնապատկերը գերիշխում է մարդկանց վրա։ Շատ հետազոտողներ համարում են, որ սյուժեն այստեղ երկրորդական է, իսկ առաջնային է Ջորջոնեի ստեղծած մթնոլորտը։ Գլխավորը, ինչը հիացմունք է պատճառում, բնության հրաշքն է, որը երևի այդքան ակնհայտ հանդես է գալիս գլխավոր հերոսներից մեկի դերում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белоусова Н.А. «Гроза» Джорджоне и «Фьезоланские нимфы» Джованни Боккаччо» в сб. Искусство Западной Европы и Византии, М., Наука, 1978, стр. 59-76
  • Белоусова Н. А., Джорджоне. М. 1996, стр. 82-106
  • Morassi A., Esame di radiographica della “Tempesta” di Giorgione. Arti, I, 1939, pp. 567–70
  • Fiocco G., Giorgione, Bergamo, 1948, pp. 30–33
  • Gilbert C., On Subject and Non-Subject in Italian Renaissance Pictures, “Art Bulletin” XXXIV, 1952, pp. 202–216
  • Calvesi M., La Tempesta di Giorgione come ritrovamento di Mose. “Commentari” 1962, pp. 225–255
  • L. Baldass, G. Heinz. Giorgione. Wien – Munchen, 1964, pp. 134–136, 149, 150
  • P. Zampetti, L’Opera Completa di Giorgione, Milano, 1968.
  • E. Wind, Giorgione’s Tempesta with comments on Giorgione’s poetic allegories. Oxford, 1969, pp. 17–22
  • N.T. de Grummond. Giorgione’s Tempesta: The Legend of St. Theodor. “Arte”, 18-19/20, 1972, pp. 5–53
  • Hans Belting Exil in Arkadien. Giorgiones Tempestà in neuerer Sicht // Meisterwerke der Malerei. — Leipzig: Reclam, 2001. — С. 45—68. — ISBN 3-379-20013-1, S.
  • Salvatore Settis Giorgones «Gewitter». Auftraggeber und verborgenes Sujet eines Bildes in der Renaissance. — Berlin: Wagenbach, 1982. — ISBN 3-8031-3506-0
  • Ingo F. Walther Masterpieces of Western art : a history of art in 900 individual studies : from the Gothic to the present day. — Taschen, 2005. — Т. 1. — С. 165. — ISBN 3-8228-4746-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.gallerieaccademia.it/en/tempest
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. * Дзуффи С. Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 103. — 431 с. — ISBN 5-224-03922-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոթորիկ (նկար, Ջորջոնե)» հոդվածին։