Փղերի շքերթը։ Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր 1876 թվականին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փղերի շքերթը։ Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր 1876 թվականին
Шествие слонов. Въезд принца Уэльского в Джайпур в 1876 году
նկարիչՎասիլի Վերեշչագին
տարի1879
բարձրություն497,84
լայնություն695,96
նյութկտավ, յուղաներկ
հավաքածուՎիկտորյա Մեմորիալ թանգարան
քաղաքԿալկաթա
Ծանոթագրություններ

«Փղերի շքերթը։ Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր 1876 թվականին» (ռուս.՝ Шествие слонов. Въезд принца Уэльского в Джайпур в 1876 году), ռուս գեղանկարիչ և գրող, ամենահայտնի մարտանկարիչներից Վասիլի Վերեշչագինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1879 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 497,84 × 695,96 սմ։

Այսօր «Փղերի շքերթը։ Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր 1876 թվականին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վիկտորյա Մեմորիալ թանգարանում (Կալկաթա, Հնդկաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավն իր չափերով աշխարհի մեծագույն նկարներից մեկն է[1][2]։ Մակերեսը մոտավորապես 34,65 մ2 է։ Շրջանակի հետ միասին մակերեսը 35 քառ․ մ է[3][4]։

Վասիլի Վերեշչագինը Հնդկաստան առաջին անգամ այցելել է 1874-1876 թվականներին։ Ջայպուրում եղած ժամանակ ականատես է եղել Բրիտանական կայսրության ապագա կայսր Ուելսի արքայազն Էդուարդ VII այցելությանը նվիրված թափորին։

«Փղերի շքերթը։ Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր 1876 թվականին» ստեղծագործությունը հեղինակն ավարտել է 1879 թվականին։ Հենց նույն թվականին նկարը ցուցադրվել է Լոնդոնում, որտեղ անձամբ արքայազն Էդուարդն է այցելել, որ տեսնի կտավը։

Փղերով երթերը Հնդկաստանում հազվադեպ երևույթներ չէին, մանավանդ Ռաջաստանում[5]։ Տեղի մահառաջաները և բարձրաստիճան բրիտանացիները ժամանակ առ ժամանակ փողոց էին դուրս գալիս փղերով։

ԱՄՆ շրջագայության մեկնած Վասիլի Վերեշչագինը 1891 թվականին կտավը վաճառում է ամերիկացի արդյունաբերող Նյու Հեյվենից Էդվարդ Մալլիին 4125 դոլարով[6]։ Անձամբ սեփականատերը նկարը ներկայացրել է որպես «10000 դոլարանոց աշխատանք»[7]։ Մալլիի կողմից առաջարկած գումարը նկարչի սպասելիքներից քիչ էր, բայց հաշվի առնելով կտավի հսկայածավալ չափերը, քիչ կոլեկցիոներներ կկարողանային գնել այդ կտավը և տեղափոխել իրենց տներ։ Նկարի սեփականատերը կտավը փակցրեց իր ունիվերմագի Արևելյան Հնդկաստան բաժնում՝ հաճախորդներ գրավելու նպատակով։ Մալլին հետագայում նկարը վաճառում է նոր սեփականատիրոջը 26000 դոլարով[8]։

Նկարի նոր սեփականատիրոջ մասին տեղեկությունները հակասական են։ Ըստ մի վարկածի, այն ձեռք է բերել Հնդկաստանի փոխարքա Ջորջ Նաթանիել Քերզոնն իր Վիկտորյա Մեմորիալի համար, որը կառուցել էր նոր մահացած Վիկտորյա թագուհու հիշատակին։ Ըստ այլ վկայության, 1905 թվականին նկարը Մալլիից ձեռք է բերել Ջայպուրի մահառաջա Մադհո Սինգհ Երկրորդը, որն իբրև թե, նկարը նվիրել է այդ թանգարանին։ Որ նկարը 20-րդ դարասկզբին եղել է Կալկաթայում, դա անհերքելի փաստ է։

1990-ական թվականներին նկարի որակն ընկնում է։ Պահանջվում էր կատարել անհապաղ ռեստավրացիա։ Սակայն վերականգնումը տասնամյակներ անց են սկսում։ Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչները ցանկանում էին նկարը ցուցադրել Վերեշչագինի ցուցահանդեսին, որն անցկացվում էր 2018 թվականին, սակայն Հնդկական կողմը մերժեց այն՝ նկարի վատ վիճակը հաշվի առնելով։ Վերականգնված նկարը Վիկտորյա Մեմորիալում ցուցադրվեց 2020 թվականից[9]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փղերի շքերթը։ Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր 1876 թվականին» ստեղծագործությունում հեղինակը ներկայացրել ճոխ շքերթ, որտեղ նկարված են հարուստ զարդարված հինգ փղեր։ Դրանց վրա տեղի և բրիտանիայի բարձրաստիճան անձինք են։ Թափորի գլխավոր փղին նստած են Ուելսի արքայազն Ալբերտ Էդուարդը, Ջայպուրի մահառաջա Ռամ Սինգհ Երկրորդն ու բրիտանացի չինովնիկ, պատմաբան ու բանաստեղծ սըր Ալֆրեդ Լայալը։ Երկրորդ փղի վրա Բոմբեի նահանգապետ սըր Հենրի Բարթլ Ֆրերն է։ Երրորդ փղին՝ սըր Սամյուել Բրաունը՝ հեծելազորի սպա։ Նրանց ուղեկցում են ձիավոր և հետիոտն ռազմիկներ, ինչպես նաև դրոշակակիրներ և մունետիկներ։ Շքերթը դիմավորում են Ջայպուրի բնակիչները։ Փղերի թափորը գնում է դեպի մահառաջա Ամեր Չաուպարի պալատի ուղղությամբ գտնվող հրապարակ։ Հետին պլանում հնդկական ճարտարապետությամբ կառուցած սպիտակ քարով շինություններ են իսկ հեռվում՝ թագավորական պալատը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Шествие слонов» Василия Верещагина отреставрировали в Калькутте». The Art Newspaper Russia (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  2. «"The Most Theatrical Entertainment in New York" VERESHCHAGIN AND THE EXHIBITION OF RUSSIAN ART IN AMERICA | The Tretyakov Gallery Magazine». www.tretyakovgallerymagazine.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  3. «ВЕРЕЩАГИН И ВЫСТАВКА РУССКОГО ИСКУССТВА В США | Журнал «ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ»». www.tg-m.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  4. «Самая большая картина Верещагина (Алина Алексеева-Маркезин) / Проза.ру». proza.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  5. Chitralekha (2020 թ․ հուլիսի 2). «The 'Jaipur Procession' that inspired the world's second largest oil painting». The Heritage Lab (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  6. Козлов А. А. Малоизвестные картины В.В. Верещагина из индийских путешествий (по данным выставки 1880 г. и др.) (RU) // В.В. Верещагин и Восток: В предчувствии евразийства : Материалы Международной научной конференции / Егоров А. Н., Новиков А. Е, Солодянкина О.Ю.. — Череповец: Череповецкий государственный университет, 2016. — С. 42-64.
  7. «Vereshchagin Vasily | ARTISTS & IMAGES of The Tretyakov Gallery Magazine». www.tg-m.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  8. «Шествие слонов от Нью-Йорка до Калькутты. Минуя Москву». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  9. «Самое большое полотно Верещагина представлено после реставрации в Калькутте - ТАСС». TACC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.