Փենսակոլա (Ֆլորիդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Փենսակոլա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1559 թ.
Մակերես105,574392 կմ², 105,426157 կմ²
ԲԾՄ31 մետր
Բնակչություն54 312 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ850
Փոստային դասիչ32501–32592, 32501, 32505, 32508, 32512, 32517, 32521, 32523, 32525, 32527, 32528, 32530, 32532, 32536, 32539, 32538, 32542, 32548, 32544, 32545, 32557, 32559, 32562, 32566, 32569, 32573, 32579, 32583 և 32588
Պաշտոնական կայքcityofpensacola.com(անգլ.)
Փենսակոլա (Ֆլորիդա) (ԱՄՆ)##
Փենսակոլա (Ֆլորիդա) (ԱՄՆ)

Փենսակոլա (անգլ.՝ Pensacola), Էսկամբիա շրջանի վարչական կենտրոն(Ֆլորիդա, ԱՄՆ)[2]։ Բնակչությունը՝ 54734 բնակիչ, արվարձաններով՝ 437125 բնակիչ (2005)։

Փենսակոլայի հիանալի նավահանգիստը չի կարող մրցակցել Մոբիլի հետ, որը գտնվում է 100 կմ դեպի արևմուտք[3]։ Փենսակոլան անվանում են «5 դրոշների երկիր» ի նշան այնտեղ տարբեր ժամանակահատվածներում ծածանված Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ամերիկայի Համադաշնային Նահանգների դրոշների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բնակավայրը հիմնադրվել է իսպանացիների կողմից՝ 1559 թվականին, Մեքսիկական ծոցի ափին։ Բնակավայրը իսպանացիները լքել են 1661 թվականին, որից հետո նորից բնակեցվել է գաղութականների կողմից 1698 թվականին։

Իսպանական Սան-Կառլոս ամրոցը այրվել է 1719-1720 թվականներին՝ ֆրանսիացիների հետ բախումների ժամանակ։

Յոթնամյա պատերազմից հետո ափը անցել է բրիտանացիների տիրապետության տակ, որոնք Սան-Կառլոսին տվել են այդ տարածքում բնակվող հնդկական ցեղի անունը և այն դարձրել Արևմտյան Ֆլորիդայի մայրաքաղաք։

Հյուսիսային Ամերիկայում անկախության համար ընթացող պատերազմի ժամանակ իսպանական նավատորմը մտավ Փենսակոլայի ծոց (1781)։

Քառասուն տարի անց ամերիկացիները՝ Էնդրյու Ջեքսոնի գլխավորությամբ իսպանացիներին մեղադրեցին հնդիկ աշխարհազորայիններ ԱՄՆ հրահրելու մեջ և 1818 թվականին գրավեցին քաղաքը։ Երեք տարի անց այստեղ սկսվեց դաշնային նավաշինության կառուցումը։

Քաղաքացիական պատերազմի տարիներին քաղաքում ինքնին գերակշռում էին հարավցիները, իսկ Սանտա Ռոզա կղզու Ֆորտ Պիկենսը հավատարիմ մնաց Լինքոլնի կառավարությանը։

Պատերազմից հետո Փենսակոլայում սկսվել է ձկնորսության և փայտամշակման զարգացումը։ 1913 թվականին նավաշինությունում ստեղծվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաջին հենակետերից մեկը։

Քաղաքը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փենսակոլայի ոսկե թևերը» — Ամերիկյան հեռուստասերիալ (1990)։

Փենսակոլա քաղաքը նշվում է «Կոնտակտ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարը Ջոդի Ֆոսթերն է։

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերու Պերու, Չիմբոտե (Chimbote)

Կոստա Ռիկա Կոստա Ռիկա, Էսկազու (Escazú)

Ճապոնիա Ճապոնիա, Գերո (下呂市)

Ուկրաինա Ուկրաինա, Գոռլովկա

Պերու Պերու, Միռաֆլորես (Miraflores)

Թայվան Թայվան, Գաոսյուն (高雄)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «How much do you know about your county?». County Explorer (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Пенсакола на карте 🇺🇸 Соединённых Штатов подробно: с улицами и домами». geodzen.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենսակոլա (Ֆլորիդա)» հոդվածին։