Փենի Ջոնսոն Ջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենի Ջոնսոն Ջերալդ
անգլ.՝ Penny Johnson Jerald
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1961(1961-03-14)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Park School of Baltimore?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
 Penny Johnson Jerald Վիքիպահեստում

Փենի Ջոնսոն Ջերալդ (անգլ.՝ Penny Johnson Jerald մարտի 14, 1961(1961-03-14)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբին Փենի Ջոնսոնն իր կարիերան սկսել է «Թի Ջեյ Հուկեր» և «Բլյուզ Հիլ Սթրիթ» հեռուստասերիալներում էպիզոդիկ դերերով։ 1984-1986 թվականներին հայտնվել է «Թղթային քաշքշուկ» իրավաբանական հեռուստասերիալում, իսկ 1986 թվականին նկարահանվել է «Գլխավոր հիվանդանոց» սերիալում։

Ջոնսոնն հայտնի է դարձել HBO-ի «Լարի Սանդերսի շոուն» կատակերգական սերիալում խաղացած դերի շնորհիվ, որտեղ նկարահանվել է 1992-1998 թվականներին՝ շոուի հեռարձակման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։

Ավելի ուշ նա նկարահանվել է «Շտապ օգնություն» և «Աստղային ճանապարհ։ Խորը տիեզերք 9» սերիալներում։ Նա նաև հայտնվել է «Քոսբի շոու», «Կոլոմբո», «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ», «Գրեյսը կրակի մեջ», «Գաղտնի նյութեր», «Պրակտիկա», «Օրենք ու կարգ», «Ծովային ոստիկանություն։ Հատուկ վարչություն», «Ոսկորներ» և մի շարք այլ սերիալներում։ Բացի այդ, նա հայտնվել է նաև մի քանի ֆիլմերում, որոնց թվում են «Լրացուցիչ հերթափոխ», «Բլուրները աչքեր ունեն 2», «Ինչի է ընդունակ սերը», «Մոլին և Ջինան» և «Բացարձակ իշխանություն» ֆիլմերը։

2001-2004 թվականներին Ջոնսոնն նկարահանվել է «24 ժամ» սերիալում, որտեղ նա կատարել է Շերի Պալմերի դերը։ 2003 թվականին նա «Կոլումբիայի շրջան, սեպտեմբերի 11։ Ճգնաժամի ժամանակաշրջան» հեռուստաֆիլմում, որը վերաբերել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությանը, խաղացել է Կոնդոլիզա Ռայսի դերը։ Բացի այդ, նա հաջորդ տարիներին նկարահանվել է «Եվա», «4400» և «Օկտուբեր Ռոուդ» սերիալներում։ 2011 թվականին նա Վիկտորիա Գեյթսի՝ տեղամասի նոր կապիտանի դերով միացել է «Կասլ» հեռուստասերիալի դերասանական անսամբլին[2]։ Ջոնսոնը շոուն լքել է յոթերորդ եթերաշրջանի վերջում, քանի որ պրոդյուսերները որոշել էին նրան հեռացնել բյուջեի կրճատման պատճառով[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենի Ջոնսոնը ծնվել է Բալթիմորում (Մերիլենդ նահանգ) և սովորել է Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում գտնվող Ջուլիարդի դպրոցում[5]։ 1982 թվականին նա ամուսնացել է ջազ երաժիշտ Գրելին Ջերալդի հետ։ Նրանք ունեն ընդհանուր դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Bryant, Adam (2011 թ․ հուլիսի 13). «Castle Exclusive: Meet Castle and Beckett's New Captain!». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  3. Kinsey Lowe (29 мая 2015). «Penny Johnson Jerald Departs 'Castle'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  4. Lesley Goldberg (30 мая 2015). «Penny Johnson Jerald Leaves 'Castle' "Surprised and Saddened"». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  5. Gussow, Mel (1982 թ․ ապրիլի 29). «Juilliard Theater Students Put On 'Love's Labor's Lost'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենի Ջոնսոն Ջերալդ» հոդվածին։