Բացարձակ իշխանություն (ֆիլմ, 1997)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Բացարձակ իշխանություն
անգլ.՝ Absolute Power
Absolute power 1997.svg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրվեպի մոտիվներով ֆիլմ և քաղաքական թրիլեր
ԹեմաUnited States Secret Service? և fictional President of the United States?
ՀիմքԲացարձակ հիշողություն վեպ
Թվականփետրվարի 4, 1997[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլինթ Իսթվուդ
ՊրոդյուսերՔլինթ Իսթվուդ
Սցենարի հեղինակՈւիլյամ Գոլդման
ԴերակատարներՔլինթ Իսթվուդ, Ջին Հեքմեն, Էդ Հարիս, Լորա Լիննի, Սքոթ Գլեն, Դեննիս Հայսբերտ, Ջուդի Դևիս, Ի. Գ. Մարշալ, Ռիչարդ Ջենիկինս, Էլիսոն Իսթվուդ, Ken Walsh?, Մարկ Մարգոլիս, Մելորա Հարդին, Փեննի Ջոնսոն Ջերալդ, Քենեթ Ուելշ[2] և Բադի Վան Հորն[2]
ՕպերատորՋեք Գրին
ԵրաժշտությունԼենի Նայհաուս
ՄոնտաժԺոել Կոկս
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրԲալթիմոր
ԿինոընկերությունCastle Rock Entertainment և Malpaso Productions
Տևողություն121 րոպե
Բյուջե50 000 000 $
Շահույթ50 068 310 $
Commons-logo.svg Absolute Power (film) Վիքիպահեստում

«Բացարձակ իշխանություն» (անգլ.՝ Absolute Power), ռեժիսոր Քլինթ Իսթվուդի ամերիկյան քաղաքական թրիլլերը, որն էկրանավորվել է Դեյվիդ Բալդաչչիի համանուն վեպի (1996 թվական) հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյութեր Ուիթնին արհեստավարժ գող է, որ հազվադեպ է գործում։

Նա հաշվարկել է, որ եթե իր վերջին «գործը» հաջողվի, ապա ինքն ընդմիշտ կթողնի գողության ուղին։ Հարուստ առանձնատան գողության ժամանակ նա ստիպված է լինում թաքնվել գաղտնի սենյակում, որտեղից երկկողմանի հայելու հետևից կարողանում է տեսնել տանտիրոջ կնոջն ուրիշ տղամարդու հետ։ Վերջինս, պարզվում է, սադիստ է։ Կինը ձգվելով վերցնում է գրենական դանակն ու վիրավորում տղամարդուն, ապա ձեռքը հետ տանում` կրկին հարվածելու համար։ Սակայն այդ միջոցին վիրավոր տղամարդն օգնություն է կանչում, և սենյակ են մտնում 2 տղամարդ, որոնցից մեկը կրակելով սպանում է կնոջը։

Պարզվում է, որ ներս մտնողներն ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գաղտնի գործակալներ են, իսկ այդ տղամարդը` Ալան Ռիչմոնդը, ԱՄՆ-ի նախագահը։ Նույն պահին հայտնվում է Գլորիա Ռասսելը` նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Իմանալով կատարվածի մասին` վերջինս որոշում է թաքցնել սպանությունը։ Որոշվում է կատարվածը ներկայացնել այնպես, որ իբր կնոջը սպանել է բնակարանահատ ինչ-որ մեկը։ Հետքերը մաքրելուց հետո, սակայն, նրանք սենյակում մոռանում են դանակը։ Ուիթնին թաքստոցից դուրս է գալիս ու… վերցնում այն։ Գործակալները, հիշելով դանակի մասին, վերադառնում են ու, նկատելով Ուիթնիին, սկսում են հետապնդել նրան։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսում ու թաքցնում բազմաթիվ փաստեր, որոնք նկատում է խուզարկու Սեթ Ֆրանկը։ Վերջինս արդեն կասկածում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Սեթ Ֆրանկը Ուիթնիին կասկածում է հանցագործության մասնակից լինելու մեջ, սակայն վստահ է, որ մարդասպանն Ուիթնին չէ։ Ուիթնին փորձում է լքել քաղաքը, սակայն իմանալով, թե ինչ կաշառակեր ու բարոյալքված մարդ է Ռիչմոնդը, որոշում է խաղ խաղալ Ռիչմոնդի ու վերջինիս մարդկանց գլխին։ Միևնույն ժամանակ Ռիչմոնդը ցանկանում է, որ Ուիթնին ընդմիշտ լռի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Քլինթ Իսթվուդն իմացավ գրքի` ֆիլմ դառնալու մասին, հավանեց կերպարներին ու հիմնական սյուժեն, բայց նրան դուր չեկավ այն, որ իր կարծիքով հետաքրքիր շատ կերպարներ սպանվում են։ Բանակցելով սցենարիստ Ուիլյամ Գոլդմանի հետ` նա պահանջեց, որ վերջինս վերանայի տեքստն ու «չսպանի ու վերստեղծի նրանց, ում սիրում է լսարանը»[3]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ցուցադրության առաջին շաբաթվա ընթացքում ստացվել էր 16 770 220 միլիոն դոլարի շահույթ։ Ցուցադրությունից ստացված ընդհանուր գումարը կազմել է 50 068 310 միլիոն դոլար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Blair, Iain Clint Eastwood: The Actor-Director Reflects on His Continuing Career and New Film, Absolute Power(անգլ.) // Film & Video : journal. — 1997. — Т. 14. — № 3. — С. 70—78.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]