Դեյվիդ Բալդաչչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Բալդաչչի
Ծնվել էօգոստոսի 5, 1960(1960-08-05)[1][2][3] (63 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, փաստաբան, վիպասան, բանաստեղծ-փաստաբան և իրավաբան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համագործակցության համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց և Հենրայքոյի ավագ դպրոց
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԲացարձակ հիշողություն վեպ
Պարգևներ
Изображение автографа
Կայքdavidbaldacci.com
 David Baldacci Վիքիպահեստում

Դեյվիդ Բալդաչչի (Բոլդաչչի[4] անգլ.՝ David Baldacci, օգոստոսի 5, 1960(1960-08-05)[1][2][3], Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆՎիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Ավարտել է Վիրջինիայի միության համալսարանի արվեստի բաժինը, ինչպես նաև Վիրջինիայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Վաշինգտոնում 9 տարի շարունակ զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։

Պատմվածքներ է սկսել գրել դեռ մանկուց, երբ մայրն իրեն առաջին անգամ նոթատետր է նվիրել։ Պատմվածքների և կինոսցենարների ստեղծման անհաջող փորձեր է արել շուրջ երկու տասնամյակ։

Իրավաբանությամբ զբաղվելու ընթացքում ստեղծել է իր առաջին վեպը` «Բացարձակ իշխանություն»-ը, որը գրել է շուրջ երեք տարի։ Այն լույս է տեսել 1996 թվականին։ Գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, 1997 թվականին այն էկրանավորել է Քլինթ Իսթվուդը։

2013 թվականին Բալդաչչին գրել է 25 վեպ։ Ամբողջ աշխարհում լույս է տեսել նրա գրքի 130 միլիոն օրինակ[5]։

Նրա աշխատությունները թարգմանվել են աշխարհի 45 լեզուներով և վաճառվում են ավելի քան 80 երկրներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Книга: "Абсолютная память" - Дэвид Болдаччи. Купить книгу, читать рецензии | Memory Man | ISBN 978-5-04-091125-7 | Лабиринт
  5. 5,0 5,1 Memmott, Carol (2013 թ․ փետրվարի 27). «David Baldacci clues kids in to Smithsonian's treasures». USA Today. McLean, VA: Gannett. ISSN 0734-7456. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.