Փախուստի ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փախուստի ծրագիր
Escape Plan
Փախուստի ծրագիր.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր, մարտաֆիլմ[1][2][3][4][5][6][7] և ֆիլմ բանտի մասին
Թվականհուլիսի 18, 2013[8], նոյեմբերի 14, 2013[9] և հոկտեմբերի 24, 2013[10]
Լեզուանգլերեն
ՌեժիսորMikael Håfström?[11][4][12][6][13][14]
ՊրոդյուսերՄարկ Կանտոն, Ռոբի Բրեններ և Ռենդոլ Էմեթ
Սցենարի հեղինակՋեյսոն Քելլեր
ԴերակատարներՍիլվեստր Ստալոնե[11][4][15][12][7][6][13][14], Առնոլդ Շվարցենեգեր[11][4][15][12][7][6][13][14], Ջեյմս Կեվիզել[4][15][6][13], Վինսենտ դ'Օնորֆիոն[15][7][6][14], Վիննի Ջոնս[11][15][6][14], 50 Սենտ[15][7][6][14], Սեմ Նիլ[11][15][6][14], Էմի Ռայան[11][15][7][6][14], Մեթ Ջերալդ[15][6], Կատրինա Բալֆ[15][6], Faran Tahir?[11][4][15][6][13], Սթիվեն Կրուգեր[16], Մայքլ Պապաջոն[16], Դևիդ Լիտչ[16] և Գրեմ Բեքել
ԵրաժշտությունAlex Heffes?
Պատմվածքի վայրԱտլանտյան օվկիանոս, Կոլորադո, Լոս Անջելես, Օռլեան շրջան և Մայամի
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունLions Gate Entertainment և Summit Entertainment
Տևողություն115 րոպե
Բյուջե50 000 000 ԱՄՆ դոլար[17]
Շահույթ137 328 301 ԱՄՆ դոլար[18]
ՀաջորդEscape Plan 2: Hades?
Պաշտոնական կայքէջ

«Փախուստի ծրագիր» (անգլ.՝ Escape Plan), թրիլեր՝ ռեժիսոր Միքայել Խոֆստրյոմի կողմից։ Գլխավոր դերերում են Առնոլդ Շվարցենեգերը, Սիլվեսթր Ստալոնեն, Ջեյմս Կևիզելը։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան եղել է 2013 թվականի հոկտեմբերի 18։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսները

Ռեյ Բրեսլինը, իր ճարպկության և հմտությունների շնորհիվ, կարողանում է փախչել ցանկացած բանտից։ Նա աշխատում է թիկնապահական կազմակերպությունում և կարողանում է փախչել 14 բանտերից ու անգամ գիրք է գրում դրանց մասին։

Մի օր կազմակերպություն է գալիս գործակալ Ջեյսիկա Մայերը, ով Բրեսլինին առաջարկեց փորձարկել «Դամբարան» գաղտնի բանտը, որը վտանգավոր հանցագործների համար է։ Հաշվի առնելով նաև, որ ձախողումների ժամանակ նրան ոչ մեկ չի օգնելու՝ Ռեյի ինքնագնահատականը ստիպում է նրան համաձայնվել։ Փոխում են նրա անունը և նրա մասին պատմվող լեգենդները։ Նա դառնում է տերորիստ՝ Էնթոնի Պորտոս անունով։ Նրա մարմնում տեղադրում են լրտեսական սարք՝ նրա մասին իմանալու համար, սակայն երբ նրան Նոր Օռլեանում ձերբակալում են՝ թիկնապահները գտնում են լրտեսական սարքը և հանում իր մարմնից։ Դրանից հետո Ռեյը կորցնում է գիտակցությունը։

Ռեյը, գիտակցության գալով, հայտնված է լինում բանտում։ Նա նկատում է, որ բանտի բոլոր խցիկների պատերը ապակուց են, իսկ թիկնապահները հսկում են սև դիմակներով։ Հարցաքննության ընթացքում Ռեյը հասկանում է, որ նրան խաբել են և եթե նա չկարողանա փախչել բանտից, ապա կմնա այնտեղ ցմահ։

Բանտում զբոսանքի ժամանակ՝ Ռեյը ծանոթանում է մուսուլման և իրենց առաջնորդ Ջավեդի հետ։ Կռվից նրան փրկում է ազատազրկվածներից Էմիլ Ռոտտմայերը, ով ժամանակին եղել է համաշխարհային բանկի հանցագործ՝ Վիկտոր Մանխայմի թիկնապահը։ Ռոտտմայերը Խոբբսից փորձում է իմանալ Մանխայմի գտնվելու վայրը։ Ռոտտմայերը Ռեյին առաջարկում է իր օգնությունը և Ռեյը խնդրում է օգնել իրեն մեկուսարան հասնելու համար։ Նրանք երկուսով կռիվ են սարքում, որից հետո նրանց երկուսին էլ մեկուսարանում են բանտարկում՝ վառ լուսային ճառագայթների տակ։ Ռեյն այնտեղ նկատում է, որ հատակին ամրացված է պողպատե տախտակ։ Բանտի Ճարտարապետության շնորհիվ Ռեյը հասկանում է, որ բանտը գտնվում է գետնի տակ, բայց ավելի ուշ, Ռեյի և Ռոտտմայերի ծրագրի համաձայն, Ռոտտմայերը ձևացնում է իբր վատ է իրեն զգում և Ռեյը, հասնելով վերև, հասկանում է որ նրանք գտնվում են մի մեծ նավի վրա՝ օվկիանոսի մեջտեղում, ուստի փախուստը դառնում է անիրանելի։

Ավելի ուշ Խոբբսը, ցանկանալով պատժել Բրեսլինին, հրամայում է իր թիկնապահներին յուրաքանչյուր վայրկյան ծեծել նրան։ Չնայելով դրան՝ Բրեսլինին հաջողվում է թիկնապահների սովորություններն բացահայտել։ Հետո նա փորձում է իմանալ տեղական բժիշկ Կայրիից, թե որտեղ են գտնվում, բայց վերջինիս չի պատասխանում։ Այդժամ, իր ձեռքի տակ ունեցած իրերով, Ռեյը պատրաստում է մի իր, որի շնորհիվ կարող են իմանալ լայնությունները, բայց պետք էր այդ իրը դուրս տանել նավի ներսից։

Հետո Բրեսլինն ու Ռոտտմայերը խնդրում են Ջավեդին օգնել իրենց՝ խոստանալով իրեն նույնպես օգնել բանտից փախչելու։ Վերջինս Խոբբսին ասում է պլանավորված փախուստի մասին և Խոբբսը նրան թողնում է նավի վրա՝ լուսնի շողերի տակ, աղոթել։ Ջամեդը որոշում է իրենց գտնվելու դիրքը։ Նրանք գտնվում էին Մարոկոյից ոչ հեռու։ Ռեյին հաջողվում է բժշկին համոզել, որ նա օգնի իրենց և բժիշկը նամակ է գրում Ռոտտմայերի ծանոթներից մեկին։

Ավելի ուշ Ռեյը, Ռոտտմայերը և Ջավեդը կռիվ են պատրաստում և փորձում փախչել։ Խոբբսը փակում է բոլոր դռների, ինչի շնորհիվ նրանց չի հաջողում իջանցքից փախչել։ Նրանք կռվում են թիկնապահների դեմ և այդ կռիվներից մեկի ժամանակ մահացու վիրավորվում է Ջամեդը։ Նա մահանում է բանտում՝ պայքարելով մինչև վերջին շունչը։

Հաղթահարելով դժվարին փորձությունները՝ Ռեյը և Ռոտտմայերը ելնում են նավի ներսում գտնվող գաղութից և այդժամ նրանց ուղղաթիռով սպասում էր Ռոտտմայերի բարեկամը։ Արդեն գտնվելով ուղղաթիռում Ռեյը կրակում է վառելիքով լի ցիստեռներին։ Պայթյուն է տեղի ունենում, Խոբբսը մահանում է, իսկ ուղղաթիռը հասնում է Մարոկո։

Ափին հերոսներին դիմավորում է Ջեյսիկա Մայերը։ Պարզվում է, որ Ռոտտմայերը Ջեյսիկայի հայրն է և հենց ինքը Վիկտոր Մանխայմն է ու Ջեյսիկան հատուկ է ուղարկել Ռեյին, որ փրկի իր հայրիկին։ Ռեյը նաև իմանում է, որ հենց իր ղեկավարն է ուղարկել նրան բանտ։

Բրեսլինը վերադառնում է Լոս Անջելես և իմանում է որ Կլարկին(ղեկավարին) առաջարկել են կառավարել ամբողջ «Դամբարան»-ը եթե Ռեյը ապացուցի, որ բանտը անխոցելի է՝ չկարողանալով փախչել։ Նաև հայտնի եղավ, որ Կլարկը փախել է, բայց նրան գտնում են և նա, արթնանալով, փակված է լինում իր մեքենայում՝ բեռնարկղի մեջ՝ բեռնափոխադրողի տախտակին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2013/10/18/movies/schwarzenegger-and-stallone-star-in-escape-plan.html?smid=tw-nytmovies&seid=auto&_r=2
  2. http://www.nytimes.com/2013/10/18/movies/schwarzenegger-and-stallone-star-in-escape-plan.html?smid=tw-nytmovies&seid=auto&_r=1
  3. http://www.nytimes.com/2013/10/18/movies/schwarzenegger-and-stallone-star-in-escape-plan.html?smid=tw-nytmovies&seid=auto&_r=0
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135257.html
  5. https://www.filmaffinity.com/en/film114347.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 http://www.imdb.com/title/tt1211956/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.metacritic.com/movie/escape-plan
  8. Freebase Data DumpsGoogle.
  9. Person Profile // Internet Movie Database — 1990.
  10. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.filmaffinity.com/es/film114347.html
  12. 12,0 12,1 12,2 http://www.interfilmes.com/filme_28795_The.Tomb-(Escape.Plan).html%E2%80%8E
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.adorocinema.com/filmes/filme-135257/
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 http://www.bbfc.co.uk/releases/escape-plan-film
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 http://mojtv.hr/film/20494/plan-za-bijeg-.aspx
  16. 16,0 16,1 16,2 ČSFD — 2001.
  17. http://www.imdb.com/title/tt1211956/business
  18. http://www.boxofficemojo.com/movies/?id=tomb.htm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]