Ցզյա Չժանկե
![]() չին.՝ 贾樟柯 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 24, 1970[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Fenyang, Q10318306?, Շանսի, Չինաստան |
Կրթություն | Պեկինի կինոակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ և դերասան |
Ամուսին | Zhao Tao? |
Պարգևներ | Կլաուս արքայազնի մրցանակ, Q3335042?, Q3322711?, Q3322711?, Ոսկե առյուծ, Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար, Ոսկե կառք, Asian Film Award for Best Director? և Fukuoka Asian Culture Prize? |
IMDb | ID ID 0422605 |
Ցզյա Չժանկե (չին.՝ 贾樟柯, մայիսի 24, 1970[1], Fenyang, Q10318306?, Շանսի, Չինաստան), չինացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր: Չինական կինոյի` ժամանակակից Չինաստանը համարձակորեն և առանց պատկերազարդումների, հիմնականում` առանց որևէ պետական ֆինանսավորման ցուցադրող «վեցերորդ սերնդի» հիմնական կերպարն է: Ցզյայի ֆիլմերը բարձր են գնահատվում քննադատների կողմից և ընդունվում են ամբողջ աշխարհում: Շատ քննադատներ և ռեժիսորներ նրան անվանում են ժամանակակից կինոյի առավել կարևոր կերպարներից մեկը: Ցզյայի վաղ ֆիլմերը նկարահանվել են առանց պետական աջակցության[3]: Այդ պատճառով դրանք համարվում են անդերգրաունդ: Սկսած «Խաղաղություն» ֆիլմից (նկարահանվել է 2004 թվականին)` նրա վարկանիշը բարձրացել է, և նա սկսել է նկարահանել պետության օգնությամբ[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցզյա Չժանկեն ծնվել է Ֆենյանեում: Ապագա ռեժիսորի պապը վիրաբույժ էր աշխատում Եվրոպայում, ինչի պատճառով Ցզյայի ծնողներին աքսորել են գյուղ, որտեղ էլ ծնվել է ապագա ռեժիսորը: Արդյունքում գյուղական մանկությունն ուժեղ արտացոլվել է նրա գեղագիտության մեջ[5]:
Մանուկ հասակում Ցզյան չի հետաքրքրվել ուսմամբ և դպրոցն ավարտելուց միանգամից չի կարողացել ինստիտուտ ընդունվել: Հոր պնդմամբ նա, բանակից խուսափելու համար, դարձել է Շանսիյի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի ուսանող: Երկու տարի ուսումնառությունից հետո նա թողել է գեղանկարչությունը` որոշելով արվեստում ինքնաարտահայտման այլ ձև գտնել: Հենց այդ ժամանակ է նրան հետաքրքրել կինոն: Կինոթատրոնում պատահականորեն տեսնելով Չեն Կայգեի «Դեղին հող» ֆիլմը` Ցզյա Չժանկեն խորապես ազդվել է ֆիլմից: Դիտումից հետո Ցզյան նպատակ է դրել` դառնալ ռեժիսոր, քանի որ կինոն համարել է ինքնաարտահայտման հիանալի հնարավորություն: Ցզյան երեք անգամ փորձել է ընդունվել Պեկինի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, մինչև ի վերջո որպես ազատ ունկնդիր ընդունվել է գրականության ֆակուլտետ (այլ ոչ թե ռեժիսուրայի, ինչպես ինքն ուզում էր)[6]:
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեկինի կինեմատոգրաֆիական ինստիտուտում սովորելիս Ցզյան նկարահանել է կարճամետրաժ երեք ֆիլմ: Դրանք նկարահանվել են բացառապես կրթական նպատակներով: Դրանցից առաջինը («Մեկ օր Պեկինում») նկարահանվել է 1994 թվականին, սեփական միջոցներով: 10 րոպեանոց վավերագրական ֆիլմը պատմել է Տյանանմեն հրապարակում զբոսաշրջիկների մասին: Արդյունքում ինքը` ռեժիսորը, այդ ֆիլմն անէական ու միամիտ է անվանել: Նկարահանման օրերը նա նկարագրել է որպես «ոգեշնչում, որ բառերով դժվար է նկարագրել»:
Երկրորդ` «Սյաոշանը տուն է գնում» ֆիլմն (1995 թվական) ստիպել է կինոաշխարհին ուշադրություն դարձնել երիտասարդ ռեժիսորի վրա: Այն որոշել է Ցզայի ֆիլմերի ոճն ու թեմատիկան: Ըստ հենց իր` ռեժիսորի խոսքի` ֆիլմը դարձել է իր ռեժիսորական կարիերայի սկիզբը: 1997 թվականին «Սյաոշանը տուն է գնում» ֆիլմը նվաճել է Հոնկոնգի անկախ կարճամետրաժների փառատոնի գլխավոր մրցանակը: Ֆիլմի շնորհիվ Ցզյան ծանոթացել է օպերատոր Յու Լիկվայի և պրոդյուսեր Լի Կիտ Մինի հետ: Այդ հանդիպումը ճակատագրական է դարձել ռեժիսորի համար:
1996 թվականին Ցզյան նկարահանել է ևս մեկ կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում էր կյանքը փոխող որոշումների բախվող ուսանողուհու մասին: Այս ֆիլմը փորձարարական էր ռեժիսորի համար և նկարահանվել է առանց սցենարի:
Անդերգրաունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրպանահատը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումն ավարտելուց հետո Ցզյա Չժանկեն Յու Լիվայի և Լի Կիտ Մինի հետ նկարահանել է «Գրպանահատը» ֆիլմը` Ֆենյան քաղաքից գրպանահատ գողի մասին: Ցզյա Չժանկեն որոշել է ցույց տալ ողջ աշխարհին այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել իր հայրենիքում վերջին տարիների ընթացքում: Նա որոշել էր կոտրել Չինաստանի մասին ձևավորված կարծրատիպը և ցույց տալ ժամանակակից չինական հասարակության միտումները: Ֆիլմի բյուջեն կազմել է 400.000 յուան (50.000 ամերիկյան դոլար)[4]:
Ֆիլմն անհավանական հաջողություն է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև` արտերկրում: Այն տարբեր մրցանակներ է ստացել միջազգային կինոփառատոններում: Այդ ժամանակ Ցզյան ճանաչվել է որպես երիտասարդ չինացի ռեժիսորների այսպես կոչված, «վեցերորդ սերնդի» լավագույն ներկայացուցիչներից մեկը:
Ըստ ֆրանսիական կինեմատոգրաֆիական պարբերականի քննադատության` Ցզյա Չժանկեի ֆիլմը, մի կողմ նետելով չինական կինոյի մասին բոլոր կարծրատիպային պատկերացումները, դարձել է դրա վերածնման ու կենսական ուժի խորհրդանիշը:
Այս ֆիլմի հաջողությունը թույլ է տվել Ցզյային միջազգային ֆինանսավորում գտնել իր նոր նախագծերի համար: Նա, մասնավորապես, սկսել է համագործակցել ճապոնացի հայտնի ռեժիսոր Տակեշի Կիտանոյի կինոընկերության հետ:
Հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տակեշի Կիտանոյի ընկերության հետ համագործակցությունն ունեցել է իր արդյունքը: Նյութական բազայի ընդլայնումը թույլ է տվել Ցզյա Չժանկեին նկարահանել «Հարթակ» եռամաս ֆիլմը (2000 թվական):
«Հարթակը» ճանաչվել է «վեցերորդ սերնդի» գլուխգործոց: Գլխավոր դերերում նկարահանվել են Ցզյայի համակուրսեցի Վան Խունվայը և Չժաո Տաոն. վերջինս արդյունքում դարձել է ռեժիսորի մուսան ու կինը:
Շրջանակներից ազատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սյուժեն ռեժիսորի մտորումներ են Չինաստանի կառավարության` ծնելիության քաղաքականության վերաբերյալ: Հենց շնորհիվ այս ֆիլմի ռեժիսորն արժանացել է չինական ժամանակակից կինեմատոգրաֆիական համայքնի լուրջ գնահատականին: Ֆիլմի գաղափարը ոգեշնչել է Ցզյային նկարահանելու «Հասարակական վայրեր» վավերագրական ֆիլմը: Այս ֆիլմից հետո «Գրպանահատը», «Հարթակը» և «Շրջանակներից ազատը» սկսել են ընկալվել քննադատների կողմից որպես ռեժիսորի եռագրություն, որը պատմում է Չինաստանի` հնությունից ժամանակակից շրջան անցնելու մասին: Եռագրությունն այսօր հայտնի չէ Չինաստանում: Դրա պատճառն այն է, որ ֆիլմերից ոչ մեկը պաշտոնապես չեն ներկայացվել ՉԺՀ-ում: Մեծ ճանաչում է ձեռք բերել «Շրջանակներից ազատ» ֆիլմն այն բանից հետո, երբ ինքը` ռեժիսորը մեկնաբանել է Վան Խունվեյի («Գրպանահատը» ֆիլմի գլխավոր դերակատարի)` անօրինական տեսաերիզ ձեռք բերելու փորձի մասին:
Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառավարությունից համաձայնություն ստանալով` Ցզյան 2004 թվականին նկարահանել է «Խաղաղություն» ֆիլմը: Նրա ստեղծագործության` ընդհատակից օրինական դաշտ անցնելը գաղտնի չէր, ինչպես կինոյի «շնորհազուրկ» այլ հանճարների դեպքում էր: Խնդիրների հանդեպ ունեցած նրա «սուր հայացքը» «օրենքի դաշտ» անցնելով չի բթացել: Պեկինի «Խաղաղության զբոսայգու» կինոսրահում կայացած ֆիլմի ցուցադրությունն առաջին լուրջ ցուցադրությունն էր, որ տեղի է ունեցել հայրենի Շանսիի շրջանի սահմաններից դուրս:
Դրանից հետո ռեժիսորն սկսել է նկարահանել փորձարարական կինո: Նրա «Նատյուրմորտ» ֆիլմը նկարահանվել է 2006 թվականին: Այն ռեժիսորին ճանաչում է բերել ոչ միայն հայրենիքին, այլև` դրա սահմաններից դուրս: Վենետիկի 63-րդ կինոփառատոնի ժամանակ ֆիլմն արժանացել է առաջին մրցանակի:
Այդ շրջանում ռեժիսորի գործունեությունը շատ բեղմնավոր է դարձել: Նատյուրմորտ ֆիլմի հաջողությունից հետո Ցզյան սկսել է աշխատել «Դաջվածքի դարաշրջան» գանգստեր ֆիլմի վրա:
«Անօգուտները» ֆիլմը (2007) քննարկում է Չինաստանում թեթև արդյունաբերության մեջ աշխատուժի անօրինական օգտագործման խնդիրները: Ֆիլմն աչքի է ընկել 2008 թվականի Վենետիկի կինոփառատոնում:
Ֆիլմերի թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցզյա Չժանկի ֆիլմերը բացահայտում են չինացի օտարացած երիտասարդների, չինական ժամանակակից պատմության թեմաները: Շատ հաճախ դրանք քննադատում են Չինաստանի գլոբալիզացման գաղափարները և միշտ բազմակողմանի են:
Քննադատ Հովարդ Ֆայնշտեյնը նկարագրել է ռեժիսորին որպես «ռեժիսորների հազվադեպ տեսակից, որն ունակ է միավորել քաղցր հորինվածքը դառը ճշմարտության հետ»[4]:
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին «Սյոշանը գնում է տուն» ֆիլմի համար արժանացել է Հոնկոնգի անկախ կարճամետրաժների փառատոնի առաջին մրցանակը: 2008 թվականին Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստացել` «Քաղաք 24» ֆիլմի համար: Նույն փառատոնում 2015 թվականին արժանացել է հատուկ` «Ոսկե կառք» կինոմրցանակին` «Ռեժիսորների երկշաբաթյակ» զուգահեռ ծրագրի շրջանակներում[7][8]:
2006 թվականին Վենետիկի 63-րդ կինոփառատոնում ստացել է գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակը` «Նատյուրմորտ» ֆիլմի համար[9]: Հինգ տարի անց հրավիրվել է ղեկավարելու Վենետիկի 68-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» ծրագրի ժյուրիի կազմը[10]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունվարի 7-ից ամուսնացած է դերասանուհի Չժաո Տաոյի հետ (ծնվ. 1977 թվականին)[11]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002` Անհայտ ուրախություններ
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995` Սյաոշանը վերադառնում է տուն
- 1998` Գրպանահատը
- 2000` Հարթակ
- 2001` Հասարակական վայրեր (կարճամետրաժ)
- 2002` Անհայտ ուրախություններ
- 2004` Խաղաղություն
- 2006` Դուն (վավերագրական)
- 2006` Նատյուրմորտ
- 2007` Անօգուտը (վավերագրական)
- 2007` Մեր տասը տարին (կարճամետրաժ)
- 2008` Պատմություններ մարդու իրավունքների մասին
- 2008` Քաղաք 24
- 2008` Սերը գետի վրա (կարճամետրաժ)
- 2009` 10 տարի (կարճամետրաժ)
- 2010` Ծովի մոտի քաղաքի լեգենդը (վավերագրական)
- 2013` Մեղքին դիպչելը
- 2015` Եվ սարերը շարժվում են
- 2018` Ամենամաքուր, սպիտակ մոխիր
Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995` Սյոշանը վերադառնում է տուն
- 1998` Գող-գրպանահատը
- 2000` Հարթակ
- 2001` Հասարակական վայրեր (կարճամետրաժ)
- 2002` Անհայտ ուրախություններ
- 2004` Խաղաղություն
- 2006` Դուն
- 2006` Նատյուրմորտ
- 2007` Մեր տասը տարին (կարճամետրաժ)
- 2008` Քաղաք 24
- 2008` Սերը գետի վրա (կարճամետրաժ)
- 2009` 10 տարի (կարճամետրաժ)
- 2010` Ծովի մոտի քաղաքի լեգենդը
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998` Գող-գրպանահատը
- 2003` Վաղվա օրվա բոլոր խնջույքները
- 2006` Նատյուրմորտ
- 2006` Հեռանում ենք
- 2008` Քաղաք 24
- 2008` Պլաստիկ քաղաք
- 2011` Պարոն ծառը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Биография и фильмография Цзя Чжанкэ
- ↑ 4,0 4,1 4,2 Китайские, японские, корейские фильмы по-русски — Цзя Чжанкэ
- ↑ ЭНЦИКЛОПЕДИЯ КИТАЯ — Режиссёр Цзя Чжанкэ
- ↑ Творчество китайского режиссёра Цзя Чжанкэ (первая часть)
- ↑ «SRF - Société des Réalisateurs de Films» (ֆրանսերեն)։ www.la-srf.fr։ Վերցված է 2019-03-11
- ↑ «The Carrosse d’Or for Jia Zhangke» (անգլերեն)։ Cineuropa - the best of european cinema։ Վերցված է 2019-03-11
- ↑ На Венецианском фестивале победил китайский фильм
- ↑ Цзя Чжанкэ возглавит жюри программы «Горизонты» 68-го Венецианского кинофестиваля
- ↑ Биография Цзя Чжанкэ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|