Ցերկնիցա (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցերկնիցա
Կոորդինատներ

Ցերկնիցա (սլովեն.՝ Cerkniško jezero), լիճ է Սլովենիայում, որը գտնվում է Կարստ սարահարթի վրա, Նոտրանսկա-Կրաշկա շրջանի, Ցերկնիցա համայնքի տարածքում։ Հայտնի է իր զարկերակային ռեժիմով․ կարստային դաշտը պարբերաբար լցվում է ջրով, որը գարնանը կամ ամառվա սկզբում թափվում է կարստային ձագարափոսի միջոցով։ Լճի շրջակայքում տեղակայված են է մի քանի բնակավայրեր (հատկապես հյուսիսից և արևելքից), որոնցից ամենամեծը Ցերկնիցա քաղաքն է՝ իր 3 հազար բնակչությամբ։ Լճից մոտ 10 կմ դեպի արևմուտք գտնվում է Պոստոյնա քաղաքը, որը հայտնի է Պոստոյնսկա Յամա կարստային քարանձավով։

Հիդրոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցերկնիցա լիճը 2006 թվականին ձմռանը
Ցերկնիցա լճի Կարստային դաշտը, տեսարան հյուսիսից

Լիճը լցվում է այն ժամանակ, երբ ջրամբարից և ստորգետնյա վտակներից ջուր է բարձրանում և արտահոսում դաշտում տեղակայված կարստային անցքերով։ Տեղումների և ստորերկրյա ջրերի ներհոսքի հետագա նվազումը պատճառ է հանդիսանում ջրի արտահոսքը Կարստի քարանձավներում, որոնք լի են ստալակտիտներով և ստալագմիտներով։ Տարեկան ցիկլի տարբեր ժամանակներում, կախված տարածաշրջանի եղանակից, լճի ջրավազանը կարող է գրեթե ամբողջությամբ չոր լինել կամ ամբողջությամբ լցված։ Ամռան սկզբին, որպես կանոն, ջրամբարում բաց ջուրը քիչ է։ Օգոստոսին գյուղացինները խոտի մարգագետինները հնձում են նախկին լճի հատակից և խոտը օգտագործում, որպես կեր անասունների համար։ Աշնանը դաշտը լցվում է անձրևաջրերով, հատկապես հարավ-արևմտյան կողմից, իսկ գարնանը այն համալրվում է ձյունաջրերով։ Պատմական ժամանակներում լիճը երբեք չի թափվել դաշտի հյուսիս-արևելյան մասում, որը շատ բերրի է, քան տարբերվում է կարստային սարահարթի տարածքից[1]։

Ջրի մակարդակի բարձությունը լճում փոփոխվում է 7 մ-ով (ծովի մակարդակից 546-ից 553 մ)։ Ջրի առատության դեպքում, լճի բարձրությունը 10×5 կմ է՝ 30 կմ² մակերեսով, ինչը նրան դարձնում է այս ժամանակահատվածում երկրի ամենամեծ լիճը (ամենամեծ մշտական լիճը Բոհինսկոն է)։ Լճից թափվող ջրի մի մասը դուրս է գալիս ջրի մակերես, Լյուբլյանիցա գետի ակունքի տեսքով[2]։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցերկնիցա լճի վրա կան եղեգների և բոշխերի մեծ թփուտներ, ինչպես նաև լայնարձակ խոնավ մարգագետիններ։ Արևելյան հատվածում առկա են ճահճի մնացորդներ։

Լճի կենդանական աշխարհի վրա մարդու ազդեցությունը մեծ չէ։ Ցերկնիցան ձկնաբուծության վայր է, բացի այդ այն համարվում է կարևոր բնակալման վայր թռչունների բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ վտանգի տակ գնտվող մարգահավի համար։ Լճի ամբողջ շրջանում արձանագրվել է 230 թռչունների տեսակ, ներառնելով սպիտակաաչք սուզաբադը և սպիտակապոչ արծիվը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1689 թվականին ստեղծվել է լճի հիդրավլիկ մոդելը Յանեզ Վալվասորի կողմից

Լիճը հայնտի է եղել անտիկ աշխարհում, նրա մասին գրել է հին հունական աշխարհագրագետ Ստրաբոնը։ Իր «Աշխարհագրություն» աշխատությունում (7.5) նա նշում է «Լուգեոն կոչվող մարշերը» (հուն․՝ helos Lougeon kaloumenon), որոնք նույնականացվել են որպես Ցերկնիցա լիճ[4]։

Lougeon անվանումը Ստրաբոնի հունարեն թարգմանությունն է տեղական տեղանունով, գուցե իլլիրիական ծագմամբ, որը հետագայում դարձել է լատինական` Lugeum։

Լիճը համբավ ձեռք բերեց, երբ զարկերակային մեխանիզմը առաջին անգամ նկարագրեց սլովենացի գիտնական Յանեզ Վալվասորը (1641—1693): Այս նկարագրությունը, որի համար նա ընդունվել է Լոնդոնի թագավորական ընկերություն, ընդգրկվել է նրա հիմնական աշխատության մեջ՝ «Քրայնայի դքսության փառքը» (գերմ.՝ Die Ehre deß Herzogthums Crain)[2]։

Այժմ լճի տարածքը հանրաճանաչ հանգստյան վայր է։ Կախված լճի ջրի մակարդակից՝ կարելի է զբաղվել ձկնորսությամբ, սպելեոլոգիայով, վինդսերֆինգով, լողով և սահել չմուշկներով ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cathie Carmichael. «The Fertility of Lake Cerknica, Social History, Vol. 19, No. 3 (Oct., 1994), pp. 305—317».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 «Cerknica Lake — Lake that vanishes». www.slovenia.si. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին. — slovenia.si
  3. «Lake Cerknica». www.birdlife.org. BirdLife IBA Factsheet. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Strabo, Geography». www.perseus.tufts.edu. Perseus Digital Library. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)