Պոստոյնսկա Յամա
Պոստոյնսկա Յամա | |
---|---|
Տեսակ | էքսկուրսիոն անձավ, հնագիտական հուշարձան և solutional cave? |
Երկիր | Սլովենիա |
Վարչատարածք | Municipality of Postojna? |
Պոստոյնսկա Յամա, Պոստոյնսկայա քարանձավ, Ադելբերգի քարանձավ (սլովեն.՝ Postojnska jama), կարստային քարանձավների համակարգ Սլովենիայում։ Ունի 24,340 մ երկարություն, գտնվում է Պոստոյնա քաղաքի մոտ (Նոտրանսկա Կրաշկա շրջան)՝ Կարստ սարահարթի վրա։ Ամենաերկար քարանձավային համակարգն է Սլովենիայում և զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելություններ ունի երկրում։ 19-րդ դարից անցկացվել է լուսավորության համակարգ, քարանձավով անցնում է երկաթգիծ։
Կարստային այս սարահարթից էլ հենց առաջացել է կարստ տերմինը։ Այն բնութագրում է այնպիսի երևույթների ամբողջությունը, երբ լեռնային ապարները ջրի հետևանքով քայքայվում են, և առաջանում են դատարկ տեղեր։ Այն ունենում է առանձնահատուկ ռելիեֆ, որն առաջանում է այնպիսի տեղերում, որտեղ ապարները համեմատաբար հեշտ են լուծվում ջրում, օրինակ կա գիպս, կրաքար, մարմար, դոլոմիտ, քարաղ[1]։
Քարանձավը ձևավորվել է Պիվկա գետի ջրերով, որը հոսում է քարանձավով մոտ 800 մ։ Ներսում ամբողջ տարի պահպանվում է 10 °С ջերմաստիճան։ Քարանձավի 5,3 կմ հատվածը բաց է այցելությունների համար․ սա աշխարհում ամենաերկար քարանձավային հատվածն է, որ բաց է այցելուների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավն առաջին անգամ նկարագրվել է 17-րդ դարում սլովենացի բարոն, գիտնական Յանեզ Վայկարդ Վալվազարի կողմից։ Քարանձավի նոր տարածքներ պատահմամբ հայտնաբերվել են Լուկա Չեչ անունով հասարակ ծառայողի կողմից 1818 թվականին, որը մասնակցել է այն աշխատանքներին, որ տարվել են Ավստրիայի կայսր Ֆրանց II-ի՝ քարանձավ այցելելու կապակցությամբ[1] ։
1819 թվականին քարանձավը բացվել է այցելությունների համար, և Չեչը դարձել է վեց ուղեկցորդներից մեկը։ Երկար ժամանակ չէր ճանաչվում նրա՝ քարանձավի նոր տարածքներ բացելը, և միայն գրեթե 25 տարի անց վերականգնվել է ճշմարտությունը։ Քարանձավում էլեկտրական լուսավորություն է անցկացվել 1884 թվականին, նույնիսկ ավելի շուտ, քան Լայբախում՝ Կրայնայի մայրաքաղաքում։ Դա կատարվել է Ֆրանց Յոզեֆի հրամանով, որը երկու անգամ այցելել է քարանձավ։ Հաբսբուրգներին ընդունելու առիթով քարանձավում կառուցվել է Պրեդյամսկի շքեղ պալատը (ներկայումս այնտեղ ռեստորան է գործում)։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ինժեներներին օգնելու նպատակով քարանձավով ավստրիացիների թիկունք է տարվել իտալական բանակի ամբողջ զորամիավորում[2]։ Քարանձավի ավելի հեռավոր սրահներ հասնելը հեշտացրել է ռուս ռազմագերիների՝ 1916 թվականին կառուցած հարմարանքը[2]։
1872 թվականին անցկացվել է աշխարհում առաջին քարանձավային երկաթգիծը, որի վագոնիկները սկզբնական շրջանում հրում էին էքսկուրսավարները, իսկ 20-րդ դարի սկզբին տեղադրվել է գազային լոկոմոտիվ։ 1945 թվականից հետո գազային լոկոմոտիվը փոխարինվել է էլեկտրականով։ Քարանձավի համերգային սրահում կազմակերպվում են երաժշտական միջացառումներ։ Այսպես, 1930 թվականին այստեղ երկու անգամ համերգ է տվել «Լա Սկալա» թատրոնը[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սլովենացի պարտիզանները պայթեցրել են լյուֆտվաֆեի՝ քարանձավում պահվող ռազմավարական պաշարները, ինչի պատճառով քարանձավի որոշ սրահներ մինչ օրս պատված են սև նստվածքով[4]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավների խորհրդանիշներից մեկը պոչավոր երկկենցաղն է (լատին․՝ Proteus anguinus), որն ունի մոտ 20 սմ երկարություն և ապրում է գետնի տակ։ Քարանձավի սրահներից մեկում տեղադրվել է ակվարիում, որտեղ կարելի է տեսնել այս կենդանիներին՝ Եվրոպայում միակ ողնաշարավորներին, որոնք իրենց ողջ կյանքն անցկացնում են գետնի տակ։
Քարանձավում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 150 կենդանատեսակ, որոնց թվում կան էնդեմիկ տեսակներ[5]։ Լուկա Չեչը քարանձավում հայտնաբերել է նաև մինչ այդ անհայտ բզեզի, որը սխալմամբ անվանել են ոչ այն հայտնաբերողի, այլ թանգարանի հովանավորի անունով։ թանգարանին կից կա վիվարիում, որը ներկայացնում քարանձավի կենդանական աշխարհը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ադամանդ սրահ՝ քարանձավի խորհրդանիշը
-
Համերգային սրահ, հայտնի իր ակուստիկայով։
-
Մեծ լեռնագագաթ
-
Սպագետի սրահ
-
Քարանձավային գնացք
-
Ստալագմիտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Б.Готман 01.10.17
- ↑ 2,0 2,1 В. Н. Дублянский 1. Пещеры и пещерники • 1.3. Рождение - "классической" спелеологии // Занимательная спелеология. — Урал ЛТД, 2000. — 526 с. — ISBN 5-8029-0053-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Aspects of the History of Slovene Karst (1545–2008) - Trevor R. Shaw - Google Книги
- ↑ «Predjamski Grad (historical castle, Slovenia) — Encyclopedia Britannica». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Vivarium Proteus " Postojna Cave
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոստոյնսկա Յամա հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոստոյնսկա Յամա» հոդվածին։ |
|