Jump to content

Տրիստանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիստանա
իսպ.՝ Tristana
Երկիր Ֆրանսիա
 Իսպանիա
 Իտալիա
Ժանրդրամա[1] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքTristana?[2]
Թվականմարտի 28, 1970[3], մարտի 29, 1970[3], ապրիլի 28, 1970[3], ապրիլի 29, 1970[3], մայիսի 5, 1970[3], օգոստոսի 27, 1970[3], հոկտեմբերի 26, 1970[3], հունվարի 22, 1971[3], հունվարի 23, 1971[3], ապրիլի 29, 1971[3], հունիսի 10, 1971[3], սեպտեմբերի 4, 1971[3], սեպտեմբերի 30, 1971[3], հոկտեմբեր 1971[3], դեկտեմբերի 23, 1971[3], ապրիլի 13, 1972[3], սեպտեմբերի 25, 1972[3] և մայիսի 31, 1975[3]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԼուիս Բունյուել[1]
ՊրոդյուսերՌոբեր Դորֆման և Լուիս Բունյուել
Սցենարի հեղինակԼուիս Բունյուել և Julio Alejandro?[4]
ԴերակատարներԿատրին Դենյով[5][6], Ֆեռնանդո Ռեյ[5][6], Ֆրանկո Ներո[5][6], Լոլա Գաոս[6], Անտոնիո Կասաս[6], Jesús Fernández?, Խոսե Կալվո[6], Fernando Cebrián?[7], Antonio Ferrandis?[7], Խոսե Մարիա Կաֆարել[7], Cándida Losada?[7], Joaquín Pamplona?[7], Mary Paz Pondal?[7], Juanjo Menéndez?[7], Սերջիո Մենդիսաբալ[7], Սատուրնո Սեռա[7], Adriano Domínguez?[7], Խոսե Ռիսգո[7], Ալդո Սամբրել[7], Leonardo Scavino?[4] և Vicente Soler?[4]
ՕպերատորԽոսե Ֆերնանդես Ագուայո
ԵրաժշտությունՖրեդերիկ Շոպեն
ՄոնտաժՊեդրո դել Ռեյ
Պատմվածքի վայրՏոլեդո[8]
Նկարահանման վայրՄադրիդ և Տոլեդո[9]
ԿինոընկերությունLes Films Corona
Տևողություն94 րոպե

«Տրիստանա» (իսպ՝. Tristana), իսպանացի գրող Պերես Գալդոսի՝ 1892 թվականին հրատարակած նույնանուն վեպի էկրանավորումը իսպանացի նշանավոր կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կողմից։ Գործողությունը տեղի է ունենում տասնիններորդ դարի վերջերին, Տոլեդո թանգարան-քաղաքում։ Կինոնկարը ոճավորված է իմպրեսիոնիստների գեղանկարչության ազդեցությամբ։ Գլխավոր դերերը փայլուն կերպով կատարել են Կատրին Դենյովն ու Ֆեռնանդո Ռեյը[10][11]։ Ֆիլմը էկրան է բարձրացել 1970 թվականին։

Ֆիլմի դիպաշարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիստանան որբ աղջիկ է, ապրում է ծերության շեմին հասած իր խնամակալի՝ աղջիկներին գայթակղելու մոլուցքով տարված, բարոյական նորմեր չճանաչող դոն Լոպեի՝ իսպանական Տոլեդո քաղաքում գտնվող տանը։ Վերջինս Տրիստանային ժամանակի ընթացքում դստրիկից վերափոխում է սիրուհու և ի վերջո՝ իր կնոջ։ Բայց քայքայված ծերուկի հետ տաղտկալի կյանքից ձանձրացած՝ Տրիստանան հրապուրվում է երիտասարդ նկարիչ Օրասիոյով։ Դոն Լոպեն այդ երիտասարդի հետ հաշիվներ պարզելու անհաջող փորձ է կատարում, որից հետո ջահել սիրահարները թողնում-հեռանում են Տոլեդոյից։

Կինոնկարի երկրորդ մասում հեղինակները նկատելիորեն հեռացել են իրենց ստեղծագործության գրական հիմքը հանդիսացող վեպի դիպաշարային հյուսվածքից։ Ըստ կինովարկածի՝ Տրիստանան տարիներ անց, արդեն ծանր հիվանդ, վերադառնում է Տոլեդո։ Նրա ոտքը կտրում են, ու նա դառնում է խելագարի պես սիրահարված դոն Լոպեի գերին։ Օրերից մի օր վերջինս մեծ ժառանգություն է ստանում, ու Տրիստանան համաձայնում է օրինականացնել իրենց հարաբերությունները, իսկ որոշ ժամանակ անց սառնասրտորեն նրան զրկում է կյանքից (ծերուկի համար օրհասական պահին միտումնավոր կերպով բժիշկ չի կանչում, դիտավորյալ բացում է պատուհանը՝ իմանալով հանդերձ, որ դա մահացու է հիվանդի համար)։

Ստացվում է այնպես, որ դեպքերի զարգացման ընթացքում Տրիստանան ու դոն Լոպեն կարծես փոխում են իրենց տեղերը. այլասեռված գայթակղող ծերուկը վերափոխվում է պարզասիրտ ու համակրելի անձնավորության, իսկ անմեղ հրեշտակի պես գեղեցիկ կինը՝ ցինիկ հրեշի։

«Տրիստանան» դիտած կինոքննադատները սկզբնական շրջանում գտնվել են շփոթահար տարակուսանքի մեջ.[12] նրանք ակնկալում էին, որ ականատես կդառնան մարտնչող աթեիստ Բունյուելի՝ կրոնի, եկեղեցու, բուրժուազիայի վրա հերթական սյուրռեալիստական բուռն հարձակմանը, բայց նրա նոր ֆիլմը իր արտաքին ակադեմիականությամբ չէր արդարացնում նրանց ակնկալիքները։ Սակայն որոշ ժամանակ անց ուշքի գալով՝ կինոքննադատները սկսեցին խորանալ ու կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ «իսպանական Բալզակի» ստեղծագործության բունյուելյան էկրանավորումը, իր ողջ դասականությամբ հանդերձ, զուրկ չէ սյուրռեալիստական նրբերանգներից։ Այսպես, օրինակ, Տրիստանան կինոնկարի սկզբում երազի մեջ տեսնում է դոն Լոպեի կտրված գլուխը՝ եկեղեցու զանգի լեզվակի տեսքով. այդ տեսարանով կինոռեժիսորը կարծես կանխազգացնել է տալիս, որ հետևելու են հերոսուհու ոտքի կտրելն ու դոն Լոպեի սպանությունը։ Կամ՝ էկրանի խորքում ժամանակ առ ժամանակ ակնթարթորեն հայտնվում ու անհայտանում են անոտք հաշմանդամներ, կինոխցիկն էլ ստեպ-ստեպ կանգ է առնում Տրիստանայի գեղեցիկ ոտքերի վրա՝ ասես ակնարկելով գործողությունների զարգացման հետագա ընթացքի մասին։ Տեսարաններից մեկում էլ Տրիստանան, իր խնամակալին տրվելուց առաջ, փռվում է կարդինալ Տավեռայի մարմարե դամբանի վրա, և թվում է՝ ուր-որ է՝ կհամբուրի ծեր կրոնավորի քարե շուրթերը. այս կերպ ակնարկվում է, որ ըստ Տրիստանայի ընկալման՝ դոն Լոպեն ոչնչով չի տարբերվում հանգուցյալ արքեպիսկոպոսից[13]։

Ինչպես նշել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը, «Տրիստանա» կինոնկարը «գայթակղության և հատուցման մասին մի պատմություն է, որն իր դաժանությամբ ու սարկազմով կինոյում չունի իրեն հավասարը»[14]։

Տրիստանան իր ֆիզիկական ու բարոյական այլանդակության մեջ որքան ավելի սարսափելի է դառնում, այնքան էլ ավելի չքնաղ է թվում։ Այս պարադոքսն իր գագաթնակետին է հասնում այն տեսարանում, որտեղ կաթվածահար եղած հերոսուհին, պատշգամբում մի կերպ բարձրանալով հաշմասայլակից, մերկացնում է կուրծքը պլեբեյ տղեկի առաջ։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1961 թվականին Viridiana ֆիլմի հետ կապված սկանդալից հետո, սկանդալ, որի հետևանքով այդ կինոնկարի բոլոր պատճենները բռնագրավվեցին, «Տրիստանա»-ն առաջին ֆիլմն է, որ վեց-յոթ տարի տևած ընդմիջումից հետո Բունյուելին թույլ է տրվել նկարահանել ֆրանկոյական Իսպանիայում։ Ընդ որում՝ հռչակավոր կինոռեժիսորն իր այս ստեղծագործության վրա աշխատել է գրաքննության խիստ հսկողության ներքո։
  • Կինոնկարահանման ժամանակ Կատրին Դենյովը Տրիստանայի խոսքերը հնչեցրել է ֆրանսերեն, և իսպանացի մի դերասանուհի կրկնօրինակել է նրան՝ ֆիլմի իսպանական տարբերակի համար։
  • Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Տոլեդոյում, այսինքն՝ հենց այն քաղաքում, որտեղ ըստ վեպի և կինոսցենարի՝ ծավալվում են գործողությունները։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ, անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970 թվականին «Տրիստանան» ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

Ցուցադրվել է նաև Կաննի միջազգային կինոփառատոնում[15]։

  • 1970 թ. «Տրիստինան» ճանաչվել է լավագույն ֆիլմ և արժանացել Սան Խորդի մրցանակի։ Այդ մրցանակը շնորհվել է նաև Ֆեռնանդո Ռեյին՝ որպես լավագույն դերակատարի։
  • 1971 թ. - Իսպանական Fotogramas de Plata մրցանակ է շնորհվել Ֆեռնանդո Ռեյին, իսկ Լոլա Գաոսը ներկայացվել է մրցանակի։
  • 1971 թ. - Կինոյի համար ստեղծագործող իսպանացի գրողների շրջանակը մեդալներ է շնորհել Լուիս Բունյուելին՝ որպես լավագույն կինոռեժիսորի և կինոդերասան Ֆեռնանդո Ռեյին՝ որպես լավագույն կինոդերակատարի[16]։

Հանդիսատեսի ազգային միավորման մրցանակի է արժանացել կինոդերասանուհի Լոլա Գաոսը, Նյու Յորքի կինոքննադատների միավորման մրցանակի՝ Ֆեռնանդո Ռեյը[17]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0066491/
  2. Galdós y el campanero de la Catedral (իսպ.) // ABC — 2011. — ISSN 1136-0143
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 https://www.imdb.com/title/tt0066491/releaseinfo
  4. 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/tristana
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.imdb.com/title/tt0066491/fullcredits
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Internet Movie Database — 1990.
  8. http://www.abc.es/20110902/local-toledo/abci-galdos-campanero-catedral-201109021319.html
  9. http://www.abc.es/20091129/nacional-castilla-mancha-toledo/cumplen-anos-rodaje-tristana-200911292055.html
  10. «Пожалуй, никогда Катрин Денёв не была так загадочна, холодна и непостижима в своей податливой красоте» (М. Трофименков).
  11. Ъ-Газета — Юбилей Катрин Денев
  12. Ъ-Газета — Телекино
  13. Beth Kurti Miller. Women in Hispanic Literature. University of California Press, 1983. Pages 350—351. ISBN 9780520042919.
  14. Фильм «Тристана» — Рецензия — Афиша
  15. cannes.com/en/archives/ficheFilm/id/2456/year/1970.html Site do Festival de Cannes - edição de 1970(չաշխատող հղում)
  16. Medallas del CEC a la producción española de 1970|url=http://www.cinecec.com/EDITOR/premios/palmares/1970.htm%7Cobra=(չաշխատող հղում)Círculo de Escritores Cinematográficos|fechaacceso=10 de diciembre de 2015}}
  17. Tristana|url=http://datos.bne.es/edicion/bivi0000061603.html%7Cobra=Biblioteca(չաշխատող հղում) Nacional de España|fechaacceso=21 de octubre de 2015}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]