Տնային ավտոմատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնային ավտոմատացում (անգլ.՝ home automation), կամ խելացի տուն (անգլ.՝ smart home), կանցաղային սարքերի համակարգ, որ ունակ է կատարել որոշ առաջադրաքններ կամ կատարել առօրյական գորոծողություններ առանց մարդու միջամտությամբ։ Տնային ավտոմատացումը համարվում է բանացանցի մասնավոր դեպք, այն իրենից ներկայացնում է համացանցի միջոցով իրար միացված կենցաղային սարքերի ցանց։

«Խելացի տան» համար օգտգործվող ավելի հայտնի օրինակներ են՝ ավտոմատ լույսերի միացումը և անջատումը, տանը տաքացման համակարգի ավտոմատ կարգավորումը և ծանուցումների ուղղարկումը ներխուժման, այրման կամ ջրի արտահոսքի մասին։

Տնային ավտոմատացումը ներկա պահին շատ հեշտ համակարգ է, այն օգտատիրոջը թույլ է տալիս նախագծել և կարգավորել տունը ինքնուրույն կախված անհրաժեշտությունից։ Սա նշանակում է, որ տան տերը ինքը կարող է ընտրել թե տվյալ սարքը որտեղ գտնվի և ինչ դեր կատարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի տնային ավտոմատացում առաջին քայլը կատարվեց այն ժամանակ, երբ հայտնագործվեցին առաջին կենցաղային տեխնիկանները, որոնք օգտագործելով էլեկտրականություն կարող էին կատարել ոչ բար առաջադրանքներ օրինակ՝ փոշեկուլը (1901), տոստեր (1909), տնային սառնարան (1913), աման լվանալու մեքենա (1913), ջերմաստիճանի կարգավորմամբ հագեցված արդուկ (1927), լվացքի մեքենա (1935), չորացնող մեքենա (1935), միկորալիքային վառարան (1945), էլեկտրոնային սրճեփ (1952)։

XX դարի կեսերին առաջին, եզակի քայլերը դեպի տնային ավտոմատացումը։ Իրենց ժամանականներում դրանք պատկերվում էին, ինչպես ֆուտուրիստական փորձեր և հրաշագործությունները և մեծ տարածում չունեցան։ Այս շրջանում հայտնի դարձան ամերիկացի Էմիլյա Մատիասի կողմից ստեղծած «Ստեղներով տունը» (Push-Button Manor, 1950), որտեղ ամբողջ տնով կեղադրված էին ստեղներ, որոնք կատարում էին կենցաղային առաջադրանքներ, և Ջեյմս Սազերլենդի կողմից թողարկած Echo IV (1966) համակարգիչը, որը կարգավորում էր տան կլիման, կարող էր անջատել կամ միացնել մի քանի իրեր և տպել գնումների ցուցակը։

1975 թվականին շոտլանդական Pico Electronics-ի կողմից թողարկվեց առաջին մասնագիտացված ստանդարտը տնային սարքերը ղեկավարելու համար՝ X10։ Ազդանշանի փոխանցման համար օգտագործվել է սովորական էլեկտրական ցանց։ Բացի դա, հեղինակները նախատեսել էին անլար ղեկավարում 433 Մհց ռադիոհաճախականության վրա։ Նոր համակարգը թույլ էր տալիս միացնել և անջատել կենցաղային իրերը և փոխել լույսի պայծառությունը, ինչպես նաև ստանալ տեղեկություն իրերի վիճակի մասին։ X10-ի համար մշակվել էին հատուկ հեռակառավարման վահանակներ և համակարգչային միջերես։ X10-ի լայն տարածման գրավականը կայանում էր նրանում, որ այն հեշտ էր տեղադրել և գինն էլ ցածր էր։

1980-ական թվականներին X10-ի հիմնական շուկան դարձավ ԱՄՆ-ն, իսկ Եվրոպայում այն համեմատաբար քիչ էին օգտագործում։ Սակայն միևնույն ժամանակ եվրոպական էլկտրոտեխնիկական ընկերությունները ստեղծել էին իրենց X10-ը։ Որպեսզի մշակում ավելի էֆֆեկտիվ դարձնեն, գերմանական ընկերությունները Siemens-ի գլխավորությամբ որոշեցին ստեղծել և օգտգործել իրենց ստանդարտը, որը անվանեցին Եվրոպական տեղադրման անվադող (EIB, 1990)։ Ընկերությունների մի խումբ ֆրանսիական Electricité de France-ի գլխավորությամբ ստեղծեցին BatiBus ստանդարտը։ Հոլանդական Philips-ը, գերմանական Daimler Benz-ը, ֆրանսիական Thomson Consumer Electronics-ը, British Telecom-ը և մի շարք այլ ընկերություննրը ստեղծեցին՝ Տնային համակարգերի Եվրոպական ասսոցացիան (EHSA, 1991) և երրորդ եվրոպակա ն ստանդարտը՝ EHS-ը։

1984 թվականի ամերիկյան Բնակարային ընկերությունների ասսոցիացիան (National Association of Home Builders) ձեռք բերեց ավտոմատացված տուն «խելացի տուն» (smart house) անունով, իսկ 1999 թվականին Disney-ը թողարկեց Smart House անվամբ ֆիլմը, որը լայն հասարակությանն էր ներկայցնում խելացի տան գաղափարը։

1988 թվականին Nippon Homes Corporation և ևս 15 ճապոնական ընկերություններ միավորվեցի և որոշեցին ստեղծել ապագայի խելացի տուն։ Ողջ ձեռնարկությամբ, դիզային մշակմամբ և ճարտարապետությամբ զբաղվում էր այդ ժամանակներում մեծ հայտնություն վայելող Կեն Սակամուրը (坂村 健)։

1999 թվականին եվրոպական երեք ստանդարտները ներկայացնող ընկերությունները, պայմանավորվեցին միացման մասին և ստեղծեցին KNX պրոտոկոլը, որը ներկայացվեց 2002 թվականին։

Տնային ավտոնատացման տեխնոլոգիաններում շրջադարձ տեղի ունեցավ 2010-ական թվականներին, որին թափ տվեց iPhone-ի և այլ սմարթֆոնների առաջացումը։ 2010 թվականին Dropcam ներկայացրեց ոչ թանկ (200 դոլլար) նոր դիզայնով տեսախցիկը, որը ուներ առցանց հասանելիություն սմարթֆոնից և հնարավորություն պահպանել տեսանյութերը։ 2011 թվականին Nest ընկերությունը թողարկեց ծրագրավորված թերմոստատ, որը եկել էր լուծելու նախորդների խնդիրները՝ նրանք ունեին բարդ կառուցված, ինչն էլ խնդիր էր առաջացնում կարգավորումների ժամանակ, և չէին կարողանում կարգավորել այնպես, որպեսզի խնայի էներգիա[1]։ Ի տարբերություն դրանց Nest-ը ինքնակառավարվող էր, և նույնիսկ հնարավորություն կար ղեկավարել սմարթֆոնով։ 2014 թվականին Google գնեց այս երկու ընկերությունները։

2012 թվականին Philips HUE-ն շուկային ներկայացվեց տնային լուսավորության սմարթ-համակարգ, որը հիմնված էր լամպի վրա, որը ուներ սպեկտրի կարգավորման և լուսավորության կարգավորման հնարավորություն։

2012 թվականին Սիլիկոնային հովտից ևս մեկ ընկերություն SmartThings ներկայացրեց տնային ավտոմատացման համակարգ[2][3], որը 100 անգամ ավելի փոքր է նախկին անալոգներից՝ հանգույցը՝ 100 դոլլար, ցուցիչները՝ 30-40 դոլլար, անջատիչներ և վարթակներ 50 դոլլար և մի շարք այլ սարքեր։ Որպես SmartThings-ին հավելում ապահովում էր ավելի քան 100 հազար այլ սարքեր և ավելի քան 8 հազար ծրագրեր տարբեր ծրագրավորողներից[4]։ 2014 թվականին Samsung ընկերությունը գնեց այդ ընկերությունը։

2014 թվականին թողարկվեց առաջին «խելացի ձայնարկիչը» Amazon Echo, ոչ մեծ սարք, որը պարունակում էր խելացի օգնական Alexa -ն։ Այն հնարավորություն էր տալիս ստանալ պատասխաներ տրված կենցաղային հարցերին և ղեկավարել այլ սարքերի։ 2016 թվականին հայտնվեց Google Home-ը, որը ստեղծված էր Google Assistant-ի հիման վրա։ Apple ընկերությունը 2017 թվականին թողարկեց խելացի ձայնարկիչ Apple HomePod-ը, որն էլ հիմնված է Siri վրա։ 2017 թվականին Xiaomi-ն թողարկեց խելացի ձայնարկչի իր տարբերակը, որը ունի Xiaomi Mi Al Speaker անունը։

Ռուսաստանում 2018 թվականին Яндекс ընկերությունը թողարկեց իր Яндекс.Станция-ն, Ալիսա ձայնային օգտականի շնորհիվ[5]։ Ի տարբերություն տարալեզու անալոգների, սա 2019 թվականին թողարկման պահին այն միակն էր, որ հասկանում էր ռուսաց լեզու[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Assessing the number of users who are excluded by domestic heating controls — International Journal of Sustainable Engineering, 7 дек 2016
  2. How a high-tech home can make life easier for people with disabilities — Sydney Morning Herald, 7 дек 2016
  3. Home Automation: From the Basement to the Cloud — Scout Blog, 7 дек 2016
  4. A Q&A With SmartThings CEO Alex Hawkinson After Selling To Samsung For $200M — Tech Crunch, 7 дек 2016
  5. ««Яндекс» начинает продажи умной колонки «Яндекс.Станция»». Ведомости. 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Обзор умной колонки Яндекс.Станция». ai-news.ru. 2019 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Как я собираю умный дом с Алисой за копейки. Впечатления». iPhones.ru. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.