Amazon Echo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amazon Echo

Amazon Echo, նախկինում հայտնի էր ինչպես Doppler, D նախագիծ՝ սմարթ ձայնարկիչ մշակված Amazon ընկերության կողմից։ Սարքը իրենից ներկայացնում է 24 սմ բարձրություն ունեցող գլանաձև ձայնարկիչ, որում տեղեդրված է խոսափող[1]։ Սարքը ղեկավարվում է ձայնով և արձագանքում է «Ալեքսա» անվանը, այս «արթնացման բառը» կարելի է փոխարինել «Amazon» կամ «Էխո» բառերին[2]։ Այս բառերի արտասանելուց հետո ձայնարկչում միանում է Amazon Alexa-ն[3]։

Սարքը ունակ է խոսակցության մեջ մտնել օգտատիրոջ հետ, կարող է միացնել երաժշտություն, կազմի գործողությունների ցանկ, միացնի զարթուցիչ, հեռարձակումներ, աուդիոգրքերի ձայնարկում, ինչպես նաև եղանակի ստուգում և խցանումների մասին տեղեկությունների տրամադրում և այն։ Ինչպես նաև այն կարող է ղեկավարել մի քանի սմարթ սարքերի, իրենից ներկայացնելով կենտրոնական հանգույց տնային ավտոմատացման համար։

2010 թվականից սկսած Amazon-ը մշակել է Echo, իսկ օգտնականը մշակել է Amazon-ի դուստր կազմակերպություն՝ Lab126-ը մշակել է Amazon Alexa։ Էխոն դարձավ Amazon-ի հաջորդ փորձը սեփական սարք ստեղծելու[1]։ Echo-ի առաջընթացը կատարվեց առաջին գովազդային տեսահոլովակի շնորհիվ 2016 թվականին[4]։

Սկզբնական շրջանում Էխոին միանալու հասանելիություն կարող էի ստանալ միայն Amazon Prime ծրագրի անդամները։ 2015 թվականի հուլիսի 23-ից այն հասանելի էր ԱՄՆ-ի տարածքում բոլոր ցանկացողների համար, 180 դոլլար արժեքով[5]։ 2016 թվականի սեպտեմբերից այն հասանելի դարձավ նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում[6]։ Amazon Alexa-ն կարող է նաև ներառված լինել այլ սարքերում[7]։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխհարաբերությունների սկզբմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Amazon Echo-ի հավաքածու 2015 թվականի հունվար

Սարքի հիմնական ռեժիմում գոյություն ունի ձայնագրման կարգավիճակ, որը սպասում է արթնացնող բառին։ Ինչպես նաև հավաքածուն իր մեջ պարունակում է հեռակառաարման վահանակ, որը թույլ է տալիս միացնել կամ անջատել խոսափողը։ Շնորհիվ սարքի վրա գտնվող ստեղների օգտատերը կարող է ժամանակավոր անջատել խոսափողը[1]։

Էխոի աշխատանքի համար անհրաժեշտ է ինտերնետ ցանց, որը այն ստանում է Wi-Fi-ի շնորհիվ քանի-որ սարքը օգտագործում է Amazon Web Services ամպային ծառայություն և ծրագրային լուծումը որը սկզբնական շրջանում մշակված է եղել Yap[8], Evi և IVONA[9] կազմակերպությունների կողմից։

Հասանելի ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էխոն եղանակի մասին տեղեկություններ է տրամադրում AccuWeather և նորություններ տարբեր աղբյուրների, այդ թվում նաև տեղական NPR և ESPN[10]։ Հասանելի է երաժշտության ձայնարկում օգտատիրոջ Amazon Music-ի հաշվից և հեռարձակման սերվերներ Pandora և Spotify[11]։ Ապահովում է IFTTT սարքը և Nest թերմոստատները[12]։ Ինչպես նաև Էխոն ունակ է ձայնարկել երաժշտություն Apple Music-ից և Google Play Music-ից։ Ձայնային հրամանների շնորհիվ կարելի է տեղադել զարթուցից, կազմել գործողությունների ցանկ, հնարավորություն ունի միանալ և կարդալ հոդվածներ Վիքիպեդիայից։ Էխոն կարող է տեղտեկություն տրամադրել Google օրացույցի բովանդակության մասին։ Ինչպես նաև ինտեգրում է Yonomi[13], Philips Hue, Belkin Wemo, SmartThings, Insteon, Wink ընկերության տեխնիկաների հետ[14][15][16]։

Այս ընկերություններ կարող են ինտեգրվել Echo-ի հետ Alexa Skills Kit-ի շնորհիվ։ Հնարավոր ծառայությունների մեջ է մտնում՝ երաժշտության ձայնարկումը, հարցերի պատասխաների հնարավորությունը, աշխատանք զարթուցիչի և հիշեցումների հետ, իրերի կամ ծառայությունների պատվիրում, օրինակ տաքսի և այլն։ Մշակողները կարող են օգտագործել Smart Home Skill API ծրագիրը[17], Amazon Alexa-ին տնային ավտոմատացմանը իտեգրելու նպատակով։

Ձայնի սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը, որը օգտագործում է Էխոն, շատ նման է բնականի շնորհիվ բազմաթիվ տեխնոլոգիաների[18],, այդ թվում բարդ ալգորիթմներ որոնք մշակում են բնական ձայնը։

Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Amazon Echo-ի հիմնական տարբերակը իր մեջ պարունակում է մեդիա պրոցեսսոր Texas Instruments DM3725 ARM Cortex-A8 կորիզով, 256 Մբ օպերատիվ հիշողություն և 4 ԳԲ ներքին[19]։

Գոյություն ուենեն ավելի կոմպակտ տարբերակներ Amazon Էխո՝ Amazon Tap-ը և Echo Dot-ը[20][21][22]։

Անլար կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորումը օգտագործում է Wi-Fi-ի ստանդարտ տարբերակ 802.11a/b/g/n և Bluetooth 4.0։

Ներմուծման պարագաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էխոն ղեկավարվում է ձայնով, նրա խոսափողը տեղադրված է լինում սարքի ներսում։ Հավաքածույում ներառված հեռակառավարման վահանակը նույնպես հագեցած է խոսափողով։ Սարքի վրա գտնվող ֆիզիկական ստեղներից մեկը ծառայում է կարգավորման համար, իսկ մյուսը ժամանակավորապես անջատում է խոսափողը[23]։

Ձայնարկչի վերին շրջանը գրեթե մեկ սմ-ի չափով պտտվում է, այսպիով փոփոխելով ձայնի ուժգնությունը։ Էխոն չի պարունակում մարկոց և միշտ պետք է միացրած մնա հոսանքից[24]։

Amazon Echo Dot[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտին Amazon-ը ներկայացրեց կոմպատ Amazon Echo Dot տարբերակը[25], այն հոկեյյի տափողակի չափսերն ունի։ Այսպիսի տեսակը հանգեցած է ոչ մեծ ձայնաչկիչներով և նախատեսված է արտաքին բարձրախոսներին միացնելուն։ Սակայն Amazon Echo Dot-ը հագեցած է Amazon Alexa-ի հասանելիությամբ[26]։

Amazon Dot-ի երկրորդ տարբերակը՝ իջեցրած գնով և ձայնի ճանաչումը բարելաված հասանելի դարձավ 2016 թվականի հոկտեմբերից։ Այն հասանելի է սև և սպիտակ գույներով։

Amazon Tap[խմբագրել | խմբագրել կոդը]

Amazon Tap համահունչ է Amazon Echo-ի հետ, սակայն այն համարվում է ավելի կոմպակտ սարք մարկտոցներով։ Ի տարբերություն Էխոի այն ակտիվանում է միայն ստեղնին սեղմելով և չի ապահովում «արթնացման բառերի» ֆունկցիան[27]։ Օգտագործվում է բարձրախոսների հետ[26]։

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքի կամ ձառայության գնումը և երգերի վարձավճարով ստացում հնարավոր է սարքում, սակայն դրա համար անհրաժեշտ է միջամտություն։ Ոչ բոլոր հարցերին են Էխոն տալիս ադեկվատ պատասխան[28]։

Սարքի գնման պահին այն իր տեղակայումը սահմանում է Amazon.com-ի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Սիէթլում։ Տեղակայման փոփոխությունը կատարվում է ձեռքով և կարելի է միայն փոխարինել հետևյալ տարածքներում ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Գերմանիա։ Սա էականորեն տարբերվում է սմարթֆոններում գտնվող օգնականներից, որոնք հետևում են օգտատիրոջ շարժը GPS-ի միջոցով։ Սա կարող է խնդիրներ առաջացնել որոշ հարցերում օրինակ՝ կապված եղանակի կամ ժամի հետ։

Amazon Alexa սարքը և սերվիսը ի սկզբանե հասկանում և շփվում է միայն անգլերենով։

Օգտատերերի հետևում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքը հագեցած է ֆիզիկական ստեղնով, որը անջատում է լսափողը։ Համաձայն արտադրողի հայտարարության, ձայնի ձայնագրումը և «ամպ» ուղղարկումը կատարվում է միայն «արթնացնող բառը» արտասանելուց հետո[3]։

Գոյություն ունի կասկած այն բանի համար, որ «Էխո»-ն իսկապես չունի հասանելիություն մասնավոր զրույցներին[29][30]։ Amazon-ը նմանատիպ մեղադրանքներին պատասխանում է, որ Alexa-ն ձայնագրում և ուղարկում է խոսակցությունը միայն արթնացնող բառից կամ ակտիվացման ստեղնին սեղմելուց հետո, իսկ ուրիշ ժամանակ այն ձայնագրություն չի կատարում։ Bloomberg-ի տրամադրած տվյալներին համաձայն, կան դեպքեր, երբ Alexa-ն ընդունում է այլ բառերը ինչպես արթնացնող բառ, օրինակ՝ «avec sa» ֆրանսերեն բառը (որը նշանակում է «նրա հետ») կամ իսպաներեն Hecho բառը (որն էլ նշանակում է «փաստ»)։ Հաճախ ձայնագրությունը սկսում է առանց որևէ հրամանի, այսպիսի ձայնագրությունները կարող են սկսել հեռուստացույցից լսված ձայնի կամ ուղղակի անհասկանելի աղմուկից[31]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Stone Brad, Soper Spencer (2014-11-06)։ «Amazon Unveils a Listening, Talking, Music-Playing Speaker for Your Home»։ Bloomberg Businessweek։ Bloomberg L.P.։ Վերցված է 2014-11-07 
  2. «Amazon.com Help: Set Up Your Amazon Echo»։ Amazon.com։ Վերցված է 2015-03-04 
  3. 3,0 3,1 TECH THAT’S ALWAYS LISTENING ISN’T ALWAYS CREEPY Wires, 2015-03 «After you say its trigger word, the speaker immediately begins streaming audio to the cloud, and continues until your question or request has been fully processed.»
  4. Amazon’s first-ever Super Bowl commercial stars Alec Baldwin, Dan Marino, Missy Elliott / Geekwire, February 7, 2016
  5. «Amazon Echo is now available for everyone to buy for $179.99, shipments start on July 14»։ Android Central։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2016-09-27 
  6. Amazon launches voice-powered Echo speakers in Britain and Germany / Reuters, Sep 14, 2016
  7. «Amazon Unbundles Alexa Virtual Assistant From Echo With New Dev Tools»։ TechCrunch։ AOL։ հունիսի 25, 2015 
  8. «Star Performers: Amazon's on Fire»։ Speech Technology Media։ Վերցված է 2014-07-29 
  9. «Amazon Echo is an always-on personal assistant that is also a speaker.»։ Slate Magazine։ Վերցված է 2014-11-17 
  10. «RetailWire News Article: What does Amazon Echo have to do with shopping?»։ Retailwire.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-13-ին։ Վերցված է 2014-11-17 
  11. «Amazon Echo»։ Amazon.com։ Վերցված է 2016-08-02 
  12. Kevin Tofel։ «Amazon Echo just became much more useful with IFTTT support»։ ZDNet 
  13. «Hey Alexa, Meet Yonomi»։ Yonomi։ March 22, 2016։ Արխիվացված է օրիգինալից August 16, 2017-ին 
  14. «Amazon Echo controls Belkin WeMo and Philips Hue with your voice»։ Engadget։ April 8, 2015 
  15. Tofel Kevin (July 9, 2015)։ «Amazon Echo can now control Wink smart home products»։ ZDNet 
  16. Parkhurst Emily (June 25, 2015)։ «Amazon makes $100M available to fund voice-control tech»։ Puget Sound Business Journal 
  17. «Extend Alexa’s Smart Home Capabilities»։ Developer.amazon.com։ Վերցված է 2016-08-02 
  18. Heather Kelly, CNN (նոյեմբերի 12, 2014)։ «Why Amazon's Echo is the computer of the future»։ CNN։ Վերցված է նոյեմբերի 17, 2014 
  19. «Amazon Echo Teardown»։ iFixit։ Վերցված է դեկտեմբերի 22, 2014 
  20. NEW AMAZON ‘TAP’ AND ‘ECHO DOT’ GADGETS UNLEASH ALEXA ON THE WORLD / Wired 2016-03
  21. Amazon обновила «умную» колонку Echo — Вести. Hi-tech
  22. Amazon представила акустические системы Echo Dot и Amazon Tap с поддержкой голосового помощника Alexa
  23. Mario Aguilar (2014-12-19)։ «Amazon Echo Review : I Just Spoke to the Future And It Listened»։ Gizmodo.com։ Վերցված է 2016-08-02 
  24. «Amazon Tap Review»։ How I Travel։ Արխիվացված է օրիգինալից August 18, 2016-ին։ Վերցված է July 6, 2016 
  25. «Echo Dot»։ Amazon.com։ Վերցված է 2016-08-02 
  26. 26,0 26,1 Cheryl Eddy։ «Amazon Echo's Brain Is Finally in Gadgets I Actually Want to Use»։ Gizmodo.com։ Վերցված է 2016-08-02 
  27. «Amazon Tap - Portable Bluetooth Speaker - Alexa-Enabled»։ Amazon.com։ 2016-07-08։ Վերցված է 2016-08-02 
  28. «Amazon Echo»։ Engadget։ AOL։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2020-01-29 
  29. «Amazon announces Echo, a $199 voice-driven home assistant»։ Ars Technica։ Վերցված է նոյեմբերի 17, 2014 
  30. «How private is Amazon Echo?»։ Slashgear.com։ Վերցված է նոյեմբերի 17, 2014 
  31. Алёна Сухаревская. Bloomberg: сотрудники Amazon слушают разговоры пользователей «умной» колонки Echo // vedomosti.ru, 11 апреля 2019